«Նացիոնալ-սոցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Կաղապար:Թարմացնել}}
'''Նացիոնալ–սոցիալիզմը Գեր­մանիայում''', Նացիոնալ–սոցիալիզմը Գերմանիայի նացիոնալ–սոցիալիս­տական բանվորական կուսակցության հայեցակարգն է։ Այն ծայրահեղ ազգայնամոլական և ռասսայական խտրա­կանության քաղաքականության խառ­նուրդ է։ Նացիզմի հիմքում դրվեց Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը։ [[1933]] թվականի [[հունվարի 30|հունվարի 30–ին]] [[Հիտլեր Ադոլֆ|Հիտլերը]] զբաղեցրեց [[Գերմանիա|Գերմանիայի]]յի ռայխսկանց­լերի (վարչապետ) պաշտոնը։ Իսկ [[1934]] թվականի [[օգոստոսի 1|օգոստոսի 1–ին]]՝ նախագահ [[Հինդենբուրգ|Հինդենբուրգի]]ի մահից հետո, նախագահի պաշտոնը լուծարվեց, և իշխա­նությունը կենտրոնացվեց Հիտլերի ձեռքում։ Վերջինս դարձավ ֆյուրեր (առաջնորդ) և «ցմահ ռայխս կանց­լեր», որը նրան իրավունք էր տալիս ոչ միայն նշանակելու կայսերական կառավարության անդամներին, այլև իր ժառանգորդին։
== Նացիստական վարչակարգի հաստատումը ==
[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-S33882, Adolf Hitler retouched.jpg|270px|մինի|Ադոլֆ Հիտլեր]]
Նացիստական վարչակարգի հաս­տատումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Մոնոպո­լիստական շրջանները նացիզմը համարում էին անկայուն քաղա­քական իրավիճակից դուրս գալու միջոց։ Մանր ձեռնարկատերերն ու գյուղացիությունը նացիզմի հետ նույնպես մեծ հույսեր էին կապում՝ կարծելով, որ այն կմեղմացնի տնտե­սական ճգնաժամի հետևանքները։ Իսկ Գերմանիայի ձախ ուժերը պա­ռակտված էին, քանզի սուր պայքար էր գնում [[Կոմունիստ (այլ կիրառումներ)|կոմունիստների]] և սոցիալիստների միջև։ Գերմանիայում նացիզմի վերելքին նպաստեցին մի շարք այլ իրողություն­ներ։ Դեռ [[1919]] թվականի փետրվարին [[Վայմար]] քաղաքում հռչակվել էր, այսպես կոչ­ված, «Վայմարյան հանրապետու­թյունը» ([[1919]]–[[1933]] թվականներ): [[Վերսալյան պայմանագիր|Վերսալյան պայմանագիրը]]ը ստորագրած [[Վայմարյան Հանրապետություն|Վայմար­յան հանրապետության]] դիրքերը թույլ էին ժողովրդի շրջանում։ Արդյունքում՝ [[ժողովրդավարություն|ժողովրդավարությունը]]ը դիտվում էր իբրև թույլ կառավարման համակարգ ապահովող իրողություն։ Էական դեր խաղացին նաև նա­ցիստների հմուտ քարոզչությունն ու Հիտլերի՝ զանգվածներին համա­խմբելու կարողությունը։ [[1929]] թվականին ծայ­րահեղ չափերի հասած տնտեսական փլուզումը, կոմունիստների սպառ­նալիքի հանդեպ մտավախությունը, նացիստների կողմից հակառակորդ ուժերի նկատմամբ բռնության գոր­ծադրումը նույնպես որոշիչ նշանա­կություն ունեցան։ Նացիստական պետության հիմ­քում դրվեցին երեք գաղափարներ՝ առաջնորդի բացարձակ իշխանու­թյունը, ռասսայական տեսությունը և ուժի պաշտամունքը։ Գերմանիայում չկային Հիտլերի իշխանությունը սահ­մանափակող օրենսդիր և գործադիր մարմիններ։ Պատահական չէ, որ Ռայխստագը (խորհրդարան) հաճախ անվանում էին «աշխարհում ամենա­բարձր վարձատրվող տղամարդկանց երգչախումբ»: Բանն այն է, որ Ռայխս­տագը ինքնուրույն ոչ մի օրենք չէր ընդունում։ Ուղղակի յուրաքանչյուր նիստի սկզբին և ավարտին պատ­գամավորները կանգնում և երգում էին Գերմանիայի [[օրհներգ|օրհներգը]]ը:
== Ուժի պաշտամունքը ==
Հիտլերի որոշումները չէին քննարկվում, այլ ընկալվում էին որպես հրաման, իսկ [[1934]] թվականից սկսած՝ կառավարությունը չէր հավաքվում նստաշրջանի։ Արմատավորվում էր Հիտլերի պաշ­տամունքը։ Նացիստական կուսակ­ցության անդամները պարտավոր էին տանը ունենալ ֆյուրերի լուսանկարը։ Հիտլերը պետք է ներկայացվեր իբրև մի անհատ, ով զերծ էր շարքային անձանց հատուկ թերություններից։ Օրինակ՝ խստիվ արգելված էր մա­մուլում տպագրել Հիտլերի լուսա­նկարներն ակնոցով։ Հետագայում արգելվեցին նաև ձեռնափայտով լուսանկարները։ Մյուս հիմնարար սկզբունքը ռա­սսայական տեսությունն էր։ Նացիստ­ների կարծիքով՝ գոյություն ունեին երեք ռասաներ` բարձր, ոչ լիարժեք և ցածր։ Այդ տեսությունից բխում էր, որ «ցածրագույն ռասաները» ներ­կայացնող ժողովուրդները պետք է ոչնչացվեին, իսկ ոչ լիարժեք ռասա­ները ենթարկվեին արիացիներին։ Նացիստների կարծիքով՝ Գերմա­նիան իրավունք ուներ հավակնելու աշխարհում գերիշխող դիրքի։ [[1935]] թվականին ընդունվեցին ռասայական օրենքներ, որոնցում նշվեցին հակահրեական մի­ջոցառումները։ Պետության մեջ անձի իրավական կարգավիճակի համար վճռական նշանակություն ստացավ նրա ռասայական և ազգային պատ­կանելությունը։ Խստորեն արգելվում էին ամուսնությունները արիացիների և ոչ արիացիների միջև։ Նացիստների երրորդ հիմնարար սկզբունքը ուժի պաշտամունքն էր։
== Կենսական տարածքներ ==
Ըստ Հիտլերի՝ ռասաների միջև պայ­քարում հաղթում է ուժեղը։ Ուժի պաշ­տամունքը միահյուսվում էր «կենսա­կան տարածքների» գաղափարի հետ։ Այդ գաղափարի էությունը հետևյալն էր. Գերմանիան գերբնակեցված է ու չի կարող ինքն իրեն կերակրել։ Խնդրի լուծում կարող է լինել միայն կենսա­կան տարածքի ընդլայնումը։ Հատուկ ուշադրություն էր դարձ­վում քարոզչությանն ու գրաքննու­թյանը։ Յուրաքանչյուր ընտանիք պարտավոր էր տանն ունենալ Գեր­մանիայի կեռախաչով (սվաստիկա) դրոշը։ Արգելվում էին սպորտա­յին այն հաղորդագրությունները, որոնցում նշվում էին գերմանացի մարզիկների պարտությունները։ Սգո հայտարարություններում ար­գելվում էր նշել այն մասին, որ անձը մահացել է վիրաբուժական գործողության ընթացքում, քանզի դա անվանարկում էր գերմանական [[բժշկություն|բժշկությունը]]ը: Արգելված էին «պարտվողական տրամադրություններ ներառող զրույցները» հասարակական վայրերում։ Այդպիսի զրույցների համար գերմանացի տաղանդավոր երգահաններից մեկը մահապատժի ենթարկվեց։ Ի պատասխան երգահանին ներելու խնդրանքներին՝ Գեբելսը նշեց. «Նույ­նիսկ եթե նա երկրորդ Բեթհովենն է, մահապատժի որոշումն ի կատար կածվի»: Նացիստների քարոզչու­թյունը տարածվում էր արվեստի, գրականության և հասարակական գիտությունների վրա։ Գերմանական գիտությանը հատկապես մեծ հարված հասցրեց կրթա­կան և գիտական հաստատությունների «արիականացումը»: Հարյուրավոր գիտնականներ հեռացան Գերմանիա­յից, շատերը ստիպված գնացին վար­չակարգի հետ գործարքի։ [[1936]] թվականին Հիտ­լերը նույնիսկ արգելեց Գերմանիայի քաղաքացիներին ընդունելու [[Նոբելյան մրցանակ|Նոբելյան մրցանակը]]ը: Փոխարենը սահմանվեց «Գերմանական ազգային մրցանակ», որ ամենամյա բնույթ ստացավ։ Հատուկ ուշադրություն էր դարձվում երիտասարդ սերնդի դաստիարակու­թյանը։ Երեխաները և երիտասար­դությունը պետք է դաստիարակվեին նացիստական նվաճողական ոգով։ 10–18 տարեկան բոլոր երեխաներն ու պատանիները ներգրավվում էին երիտասարդական շարժման՝ Հիտ­լերյուգենդի մեջ։ [[1939]] թվականին այդ շարժ­ման մեջ գրանցվածների թիվը շուրջ 7 միլիոն 300 հազար էր։ Գերմանիայի կառավարման հա­մակարգը ստացավ բրգաձև կառուց­վածք։ Հիտլերի մերձավոր համախոհ­ները՝ [[Մարտին Բորման|Բորմանը]], [[Հերման Գյորինգ|Գյորինգը]], [[Հենրիխ Հիմլեր|Հիմլերը]] և Գեբելսը, ստանձնեցին կարևորագույն պետական պաշտոններ։ Նացիստները վարում էին ակ­տիվ արտաքին քաղաքականություն։ Հասնելով Վերսալ-վաշինգտոնյան համակարգի վերանայմանը՝ նրանք որդեգրեցին ծավալապաշտական քաղաքականություն։ Այդ ծրագրե­րում Գերմանիան չհանդիպեց լուրջ արգելքների։ Դրան նպաստեցին մի շարք իրողություններ։
<gallery>
image:Bundesarchiv Bild 102-13805, Hermann Göring.jpg|Հիտլերի համախոհ Հերմանն Գյորինգ