«Լիբիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (126)
չ typos fixed: այլոք → այլք oգտվելով ԱՎԲ
Տող 61.
}}
 
Լիբիական Արաբական Հանրապետություն, պետություն [[Հյուսիսային Աֆրիկա]]յի կենտրոնական մասում։ Սահմանակից է [[Թունիս]]ին, [[Ալժիր]]ին, [[Նիգեր]]ին, [[Չադ]]ին, [[Սուդան]]ին և [[Եգիպտոս]]ին: Հյուսիսում ողողվում է [[Միջերկրական ծով]]ով: Տարածությունը 1759,5 հզ. կմ² է, բնակչությունը՝ 7,131,872<ref>[http://www.geoba.se/population.php?pc=world&page=1&type=28&st=rank&asde=&year=2015 Լիբիայի Բնակչություն]</ref> մլն ([[2015]]): Սայրաքաղաքը՝ [[Տրիպոլի]]: Վարչականորեն բաժանվում է 10 մուհաֆազայի։
 
== Անվանում ==
Տող 71.
 
=== Լիբիան որպես անկախ պետություն ===
Ձևավորվեց բանվոր դասակարգը, ամրապնդվեց ազգային բուրժուազիան։ [[1960]]—[[1963]]-ին ստեղծվեց տնտեսական զարգացման խորհուրդ, կազմակերպվեց լիբիական ձեռնարկությունները օտարերկրյա ֆիրմաների մրցակցությունից պաշտպանելու հատուկ կոմիտե, ստեղծվեցին ազգային մի շարք ընկերություններ և այլն, որոնք նպաստեցին ազգային տնտեսության զարգացմանը։ [[1963]]-ին Լիբիան հայտարարվեց միացյալ պետություն։ Երկրի տնտեսական և քաղաքական կյանքում տիրապետող դիրք գրավում Էին խոշոր ֆեոդալները և շեյխերը։ Ճնշվում Էր դեմոկրատական շարժում ը։ Լիբիայի տնտեսակամ ծանր վիճակը, օտարերկրյա մոնոպոլիաներից կախվածությունը ևս դժգոհություն առաջացրին երկրում։ [[1969]]-ի [[սեպտեմբերի 1]]-ին «Ազատ սպաներ» կազմակերպության անդամների մի խումբ պետական հեղաշրջում կատարեց, տապալվեց թագավորական վարչակարգը։ Երկիրը հռչակվեց Լիբիայի Արաբական Հանրապետություն (ԼԱՀ): Երկրի կառավարումն անցավ հեղափոխական հրամանատարության խորհրդին (ՀՀԽ)՝ կապիտան (հետագայում՝ գնդապետ) [[Մուամար Քադաֆի]]ի գլխավորությամբ։ ՀՀԽ մերժեց զարգացման կապիտալիստական ուղին և հռչակեց, որ ԼԱՀ-ը կառուցելու է «լիբիական իսլամական սոցիալիզմ»: [[1969]]—[[1972]]-ին միջոցառումներ ձեռնարկվեցին ազգային տնտեսության ամրապնդման ուղղությամբ։ [[1970]]-ին վերացվեցին օտարերկրյա ռազմական բազաները։ [[1972]]-ին հիմնվեց երկրի միակ քաղաքական կազմակերպությունը՝ Արաբական սոցիալիստական միությունը (ԱԱՄ): Նրա գաղափարախոսության հիմքում ընկած է այսպես կոչված «երրորդ տեսությունը», որի առանցքն են կազմում կրոնը և նացիոնալիզմը։ [[1976]]-ի [[նոյեմբեր]]ին երկիրը վերանվանվեց Լիբիական Արաբական ժողովրդական Հանրապետություն (ԼԱԺՀ), իսկ [[1977]]-ի [[մարտ]]ին՝ Լիբիական Արաբական Սոցիալիստական ժողովրդական Ջամահարիա։ Արտաքին քաղաքականության մեջ ԼԱՍԺԶ վարում է «դրական չեզոքության» գիծ, պայքարում իմպերիալիզմի և [[Իսրայել]]ի ագրեսիայի դեմ։ [[1971]]-ի [[սեպտեմբերի 1]]-ին Լիբիան [[Եգիպտոս]]ի և [[Սիրիա]]յի հետ կազմեց Արաբական Ֆեդերատիվ Հանրապետություն (ԱՖՀ): [[1972]]-ին Լիբիայյի և [[Եգիպտոս]]ի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց ապագայում երկու երկրների պետական միավորման մասին։ [[1974]]-ին Լիբիան [[Թունիս]]ի հետ համաձայնագիր ստորագրեց միացյալ պետություն՝ Իսլամական Արաբական Հանրապետություն ստեղծելու վերաբերյալ, որը չիրագործվեց։
 
=== Քաղաքացիական Պատերազմ 2011 ===
[[2011]] թվականին Լիբիայում տեղի ունեցավ քաղաքացիական պատերազմ։ Երկրի ղեկավար [[Մուամար Քադաֆի]]ի կառավարության և ընդիմադիր և նրանց աջակցող օտար երկրների ([[Ֆրանսիա]], [[Եգիպտոս]], [[ԱՄԷ]], [[Քաթար]], [[Հորդանան]], [[ՆԱՏՈ]]) միջև։ Քաղաքացիական պատերազմի արդյունքում [[Մուամար Քադաֆի]]ն և իր կառավարությունը հեռացվեցին իշխանությունից։ Իշխանափոխությունից որոշ ժամանակ անց [[2011]] թվականի [[հոկտեմբերի 20]]-ին Լիբիայի [[Սիրտ]] քաղաքում [[Մուամար Քադաֆի]]ն սպանվեց։ <ref>[https://www.hrw.org/report/2012/10/16/death-dictator/bloody-vengeance-sirte Լիբիայի Քաղաքացիական Պատերազմ]</ref>
 
== Պետական կարգ ==
Տող 84.
 
=== Կլիմա ===
Կլիման արևադարձային, անապատային է, հյուսիսում՝ մերձարևադարձային։ [[Հունվար]]ի միջին ջերմաստիճանը հյուսիում 11—12&nbsp;°C է, հարավում՝ 15—18&nbsp;°C, [[հուլիս]]ինը հյուսիսում՝ 27,29&nbsp;°C, հարավում՝ 32—35&nbsp;°C, Լիբիական անապատի կենտրոնական մասում՝ ավելի քան 50&nbsp;°C: Տեղումներն առավել շատ են հյուսիսային շրջաններում (տարեկան 250-350 մմ [[Տրիպոլի]]ում, 400—625 մմ [[Կիրենաիկա]]յում), Լիբիական անապատում՝ 25 մմ։
 
=== Ներքին Ջրեր և Հողեր ===
Տող 101.
 
=== Արդյունաբերություն ===
Արդյունաբերության առաջատար ճյուղը նավթարդյունահանումն է, որն իրականացնում է ԼԻՆՕԿՈ պետական կորպորացիան։ Նավթի արդյունահանումը [[2014]]-ին կազմել է օրական 310,000 բարրել<ref name="Լիբիայի Էներգետիկան">[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ly.html Լիբիայի Էներգետիկան]</ref>: Արդյունահանում են նաև բնական գազ (12,19 մլրդ մ3, 2012<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ly.html name="Լիբիայի Էներգետիկան]<"/ref>): 2014-ին արտադրվել է 25,96 մլ8d կվտ/ժ էլեկտրաէներգիա<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ly.html name="Լիբիայի Էներգետիկան]<"/ref>: Վերամշակող արդյունաբերության հիմնական ճյուղերն են՝ նավթագազավերամշակումը, սննդի (բուսական յուղի, պահածոների), տեքստիլ (բրդյա գործվածքների) արդյունաբերությունը, ծխախոտի, օճառի, կաշվի, ցեմենտի արտադրությունը։ Արդյունաբերական ձեռնարկությունների մոտ 75%-ը կենտրոնացած է Տրիպոլիում։ Մարսա-Բրեգա նավահանգստում կառուցվել են նավթավերամշակման և հեղուկ գազի, Ինտիսար հանքավայրի շրջանում՝ ամոնիակի, հեղուկ գազի և բենզինի գործարաններ։ Զարգացած է տնայնագործական և կիսատնայնագործական արտադրությունը, գորգագործությունը։
 
=== Գյուղատնտեսություն ===
Տող 107.
 
=== Տրանսպորտ ===
Ցամաքային տրանսպորտի հիմնական տեսակը ավտոմոբիլայինն է։ Ավտոճանապարհների երկարությունը մոտ 100,000 կմ է (2014)<ref name="Լիբիայի Տրանսպորտային Համակարգ">[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ly.html Լիբիայի Տրանսպորտային Համակարգ]</ref>, նավթամուղներինը՝ 7005 կմ<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ly.html name="Լիբիայի Տրանսպորտային Համակարգ]<"/ref>: Նավթատար նավատորմի տոննաժը 0,3 մլն տ է (1974): Ատեղծվել է ազգային «Լիբիա էյրուեյս» ավիաընկերությունը։ Միջազգային օդանավակայաններ կան [[Տրիպոլի]], Բենգազի, Սեբհա քաղաքներում։
 
== Արտաքին Առևտուր ==
Տող 120.
=== Գրականություն ===
 
VII դ.—VIII դ. սկզբին արաբական նվաճումներից հետո Լիբիայում գրականությունը զարգացել է համաարաբական մշակույթի հունով։ XVI դարից սկսած, երբ Լիբիան ընկել է թուրքական տիրապետության տակ, գրականությունը անկում է ապրել։ Այնուամենայնիվ, XVII—XVIII դդ. հանդես են եկել սուֆի բանաստեղծներ Օմար բեն ալ-Ֆարիդը, Ահմեդ ալ-Բախլյուլին (մահ. [[1701]]), որոնք հետևել են արաբական հնագույն պոեզիայի ավանդույթներին։ Իրենց քասիդներում գաղութարարների դեմ պայքարի կոչ են արել բանաստեղծներ Ահմեդ աշ-Շարիֆը ([[1864]]—[[1918]]), Մուսթաֆա բեն Զիրին ([[1853]]—[[1918]]), Սուլեյման ալ-Բարունին (մահ. [[1914]]): Իտալական գաղութակալության ([[1912]]—[[1943]]) շրջանի պոեզիային բնորոշ են հայրենասիրական, ազատագրական մոտիվները (Ահմեդ Ռաֆիկ ալ-Մախդաուի, մահ. [[1961]], Իբրահիմ ալ-Ուստ Ումառ, [[1907]]—[[1950]] և այլոքայլք): Անկախության հռչակումից ([[1951]]) հետո բանաստեղծներ Ալի Սիդկի Աբդ ալ-Քադերը, Ահմեդ Ֆուադ Շիննիբը, Ալի առ-Ռուկեյնը և ուրիշներ հրաժարվեցին արաբական տաղաչափության դասական ձևերից, հետաքրքրություն ցուցաբերեցին հասարակական խնդիրների, մասամբ՝ հասարակ մարդու կյանքի նկատմամբ։ Արձակը ծնունդ է առել 40—50-ական թթ.: Գլխավոր թեմաներն են՝ լիակատար անկախությունը, սոցիալական հավասարությունը, նախապաշարումների դատապարտումը։ Մուսթաֆա ալ-Միսուրատայի, Մուհամեդ Աբու Խարրուսի, Ռիշատ ալ-Խունի, Մուհամեդ Աֆիֆի և ուրիշների նովելների հերոսները բեդվիններ են, ձկնորսներ, արհեստավորներ։ [[1960]]—[[1970]]-ական թվականների սկզբին գրականություն եկան երիտասարդ բանաստեղծներ ու արձակագիրներ Ջումա ալ-Ֆարանին, Ահմեդ ան-Նուեյրին, Ֆուազիա Բարիյուունը և Աբդել Հաֆեզ ալ-Մայարը։
 
=== Ճարտարապետություն և Կերպարվեստ ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիբիա» էջից