«Միխեիլ Ծերեթելի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
պարզեցնում եմ հղումները oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
== Կենսագրություն ==
Միխեիլ Ծերեթելին ծնվել է 1878 թվականին Ցխրուկվեթի գյուղում։ 1911 թվականին ավարտել է Հեյդելբերգի համալսարանը։ 1913 թվականին պաշտպանել է դիսերտացիա։ [[1914]]-[[1918]] թվականներին դասավանդել է Հեյդելբերգի համալսարանում։ Դրա հետ միաժամանակ [[1914]]-[[1917]] թվականներին եղել է Վրաստանի անկախության կոմիտեի առաջնորդներից մեկը։ Գաղտնի այցելել է Վրաստան՝ բանակցություններ վարելու վրացի մենշևիկների առաջնորդ Նոյ Ժորդանիայի հետ։
 
[[1918 թվական]]ին Վրաստանի անկախության հռչակումից հետո եղել է [[Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության]] դեսպանը [[Շվեդիա]]յում ու [[Նորվեգիա]]յում, իսկ [[1919 թվական]]ին վերադարձել է Վրաստան՝ աշխատելու որպես [[Թբիլիսիի պետական համալսարան|Թբիլիսիի համալսարանի]] պրոֆեսոր։
Տող 12.
Խորհրդային զորքերի կողմից Վրաստանի գրավումից հետո՝ [[1921 թվական]]ի մարտին նորից արտագաղթել է։ [[1921]]-[[1933]] թվականներին եղել է [[Բրյուսելի համալսարան]]ի, իսկ [[1933]]-[[1945]] թվականներին՝ [[Հումբոլդտի համալսարան]]ի պրոֆեսոր։ [[1945 թվական]]ից ապրել ու աշխատել է Մյունխենում։
 
Արտասահմանում ապրելու տարիներին եղել է [[Եվրոպա]]յում վրացի քաղաքական վտարանդիների կազմակերպության՝ Վրացական ազգային կոմիտեի անդամ։ [[1925]]-[[1954]] թվականներին եղել է «Տետրի Գիորգի» («Սպիտակ Գիորգի») վրացական հայրենասիրական քաղաքական կազմակերպության առաջնորդներից մեկը։
 
== Գիտական գործունեություն ==
Միխեիլ Ծերեթելիի գիտական աշխատությունները նվիրված են Վրաստանի ու Կովկասի պատմությանը։ Նա մասնավորապես հրատարակել է [[Շումերերեն|շումերերեն]]ի ու [[Վրացերեն|վրացերեն]]ի համեմատական վերլուծությունը (մենագրություն «Շումերերեն ու վրացերեն», [[Թիֆլիս]], [[1912]], վրացերեն, անգլերեն թարգմանությունը՝ Լոնդոնի «Journal of the Royal Asiatic Society» ամսագրում, համ. 45-48, [[1913]]-[[1916]]), մենագրություն «Խեթերի երկիրը, նրա ժողովուրդները, լեզուները, պատմությունն ու մշակույթը» ([[Ստամբուլ]], [[1924]], վրացերեն), տպագրել է «Վրաստանն ու համաշխարհային պատերազմը» ({{lang-de|Georgien und der Weltkrieg}}, [[Ցյուրիխ]] (այլ տվյալներով՝ [[Պոտսդամ]]), [[1915]]) և «Կովկասի ռասսայական ու մշակութային խնդիրները» ({{lang-de|Rassen- und Kulturprobleme des Kaukasus}}, [[Բեռլին]], [[1916]], Գերմանա-վրացական միության հրատարակություն) գրքերը։ [[1955 թվական]]ին Ծերեթելին հրատարակել է [[Շոթա Ռուսթավելի|Շոթա Ռուսթավելու]] «[[Ընձենավորը]]» պոեմի գերմաներեն թարգմանությունը ''(Der Ritter im Pantherfell. München, 1955)'':
 
== Աշխատություններ ==
Տող 29.
* Die neuen ḫaldischen Inschriften König Sardurs von Urarṭu (um 750 v. Chr.): Ein Beitrag zur Entzifferung des Ḫaldischen. Heidelberg: C. Winter, 1928.
* Études Ourartéennes. Paris: Pr. Univ. de France, 1953-1959.
* Das Leben des Koenige Dawith (Dawith II. 1089-1125)// Bedi Kartlisa (Revue de Kartvelologie), 1957 - № 2-3, pp. 45-73 45–73.
* Das Sumerische und das Georgische // BK, 1959 - № 32-33.
 
Տող 35.
* Леван З. Урушадзе, К истории грузинской ратриотической политической организации «Тетри Гиорги».- Ж. «Амирани», XXI, Монреаль-Тбилиси, 2009, ст. 166-204 (վրացերեն),
* Լևան Զ. Ուրուշաձե, Հոգու անմահություն (Միխակո Ծերեթելի), «Արտանուջի» հրատարակչույթուն, Թբիլիսի, 2012, 258 էջ (վրացերեն):
 
{{DEFAULTSORT:Ծերեթելի, Մեխեիլ}}
[[Կատեգորիա:Վրացի պատմաբաններ]]