«Նոքալաքևի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (10)
պարզեցնում եմ հղումները oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Արևմտահայերեն|Նոքալաքեւի (արեւմտահայերէն)}}
[[Պատկեր:Nokalakevi99.jpg|thumb|250px|Քաղաքի արևելյան դարպասները]]
'''Նոքալաքևի''' ({{lang-ka|ნოქალაქევი}}, բառացի՝ ''վայր, որտեղ եղել է քաղաք'', {{lang-grc|ἀρχαῖος πόλις}} — ''հին քաղաք''), քաղաք-ամրոց արևմտյան [[Վրաստան]]ում՝ [[Սենակիի մունիցիպալիտետ]]ում: Եղել է [[Լազիկե]]ի մայրաքաղաքը։ Այս վայրում է գտնվել Այա լեգենդար քաղաքը, ուր, ըստ ավանդության, եկել են [[Արգոնավորդներ|արգոնավորդներ]]ը:
 
== Պատմություն ==
Նոքալաքևիի տեղում հնում տեղակայված է եղել վրացական քաղաք։ Վրացի հեղինակները այն կոչել են Արքեոպոլիս, սակայն ավելի հին վրացական ժամանակագրություններում այն հայտնի է ''Ցիխե Գոջի'' անվամբ։
[[Պատկեր:Nokalakevi5.jpg|thumb|left|250px|Նոքալաքևիի արևելյան պատը]]
Պատմական ժամանակագրության համաձայն՝ քաղաքը հիմնադրվել է Լազիկեի [[էրիսթավի]] Քուջիի կողմից մ.թ. [[III դար|III դար]]ում: Ցիխե Գոջին Լազիկեի մայրաքաղաքն է եղել [[IV դար|IV]]—[[VIII դար]]երում: [[Բյուզանդիա]]յի ու [[Սասանյան Պարսկաստան]]ի միջև մղվող [[Լազիկեի պատերազմ]]ի հիմնական գործողությունները տեղի են ունեցել հենց մայրաքաղաքի շրջակայքում։ Պատերազմի ժամանակ քաղաքը դիմակայել է երկու պաշարման, սակայն երրորդի ժամանակ գրավվել է պարսիկների կողմից ([[554]] թվական): Լազիկեի ու բյուզանդական միացյալ զորքերը շուտով վերագրավում են քաղաքը։ 697 թվականին քաղաքում տեղակայվում են Լազիկեում արաբական հիմնական կայազորները։ [[737]]/[[738]] թվականին քաղաք է ներխուժում արաբ զորավար [[Մարվան II]]ը և ավերում այն։ Այդ ժամանակ քաղաքի բնակչության մեծ մասը կոտորվում է կամ ստիպված է լինում փախչել դեպի հյուսիս՝ Ինգուրի գետի ափամերձ տարածքները։ Արաբական տիրապետության շրջանում քաղաքը կարճ ժամանակում կորցրեց իր նախկին նշանակությունն ու վերածվեց փոքրիկ գյուղի։ Նոքալաքևին նորից սկսեց զարգանալ [[XVI դար|XVI]]—[[XVIII դար]]երում, երբ քաղաքը դարձավ Օդիշիի տիրակալների նստավայր։
 
== Պատկերասրահ==