«Տոնայնություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հղումներ
պարզեցնում եմ հղումները oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Տոնայնություն''' ([[Ֆրանսերեն|ֆրանս]]․՝ tonalite, [[Գերմաներեն|գերմ․]]՝ Tonart), [[Լադ|լադ]]ի [[հնչյունաշար]]ի բացարձակ բարձրությունը, լադի հնչյունաշարի դիրքը ըստ բացարձակ բարձրության։ Կոչվում է նաև [[լադատոնայնություն]]։ Հավասարաչափ տեմպերացված համակարգում գոյություն ունեն 12 [[Մաժոր|մաժոր]] և 12 [[Մինոր|մինոր]] տոնայնություններ։ Անհավասարաչափ տեմպերացված համակարգերում ամեն մի լադ, որպես կանոն, կապված է հնչյունաշարի որևէ աստիճանին, ուստի դիատոնիկ հնչյունաշարի ամեն մի աստիճանից սկսվում է մի նոր լադատոնայնություն։ [[Հայկական ժողովրդական երաժշտություն|Հայկական ժողովրդական երաժշտության]] մեջ [[դիատոնիկ]] հնչյունաշարի սահմաններում միևնույն [[լադ]]ը կարող է ունենալ մաքուր [[կվարտա]] հեռավորության վրա գտնվող տարբեր տոնայնություններ։ Դասական ստեղծագործությունը սկսվում և ավարտվում է մեկ՝ գլխավոր տոնայնությամբ, որով և հաճախ անվանվում է։ Ստեղծագործության ընթացքում փոխհաղորդվում են այլ՝ երկրորդական տոնայնություններ։ [[20–րդ դար]]ի երաժշտության վերաբերմամբ տոնայնություն հասկացությունը ստացել է ավելի լայն տարողություն՝ միավորելով երաժշտական ստեղծագործության ձայնաբարձրական կազմակերպման բազմաթիվ նոր տարրեր և [[օրինաչափություն]]ներ։ Ժամանակակից երաժշտության մեջ տոնայնությունյան նոր, լայն մեկնաբանումը հաճախ գոյատևում է հին, դասական մեկնաբանման հետ։
 
{{ՀՍՀ}}