«Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
պարզեցնում եմ հղումները oգտվելով ԱՎԲ
Տող 10.
 
Նախագահական կառավարման համակարգի դեպքում գործում է երկմանդատ կառավարման համակարգը, երբ և նախագահը, և [[խորհրդարան]]ը ընտրվում են ժողովրդի կողմից։ Այստեղ նախագահը հանդիսանում է պետության գլուխը, ինչպես նաև [[գործադիր իշխանություն|գործադիր իշխանության]] ղեկավարը, նրան է վերապահված կառավարության ձևավորման իրավունքը և [[կառավարություն]]ը իր գործունեության համար ավելի շատ հաշվետու է նախագահի առջև, քան [[պառլամենտ]]ի։ Նախագահական հանրապետություններին բնորոշ է օրենսդիր և գործադիր իշխանությունների անկախ գործակցությունը, ինչ նշանակում է, որ նախագահը իրավունք չունի ցրել պառլամենտը, իսկ պառլամենտը չի կարող անվստահություն հայտնել կառավարությանը, սակայն գոյություն ունեն փոխադարձ վերահսկման և հակակշռման մեխանիզմներ, մասնավորապես, նախագահը կարող է [[վետո]] դնել պառլամենտի ընդունած [[օրենք]]ների վրա, իսկ խորհրդարանը իր հերթին կարող է գործի դնել [[իմփիչմենթ]]ի (aանվստահություն հայտնելու) գործընթացը։
Խորհրդարանական հանրապետություններում կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է խորհրդարանին։ Խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կամ մի քանի քաղաքական կուսակցություններ, [[կոալիցիոն սկզբունք|կոալիցիոն սկզբունք]]ով, ձևավորում են կառավարություն, և կառավարությունը իր գործունեության համար հիմնականում հաշվետու է լինում խորհրդարանի առջև։ Խորհրդարանական հանրապետություններում կարող է գործել նախագահի պաշտոնը, որը ընտրվում է խորհրդարանի կողմից, որոշակի ժամկետով։ Նա հանդիսանում է պետության գլուխը, սակայն նա իրականացնում է զուտ ներկայացուցչական լիազորություններ և օժտված չէ իրական գործադիր լծակներով։ Խորհրդարանական հանրապետություններում, որպես կանոն, կառավարությունները ավելի հաճախ են փոփոխության ենթարկվում և կայուն կառավարման տեսանկյունից ավելի խոցելի են, սակայն ներկայացուցչական դեմոկրատիայի ապահովման տեսանկյունից՝ ավելի ընդունելի։
Կիսանախագահական կառավարման համակարգերը նույնպես շատ տարածված են։ Կիսանախագահական հանրապետությունները բաժանվում են 2 խմբի՝
* նախագահական-խորհրդարանական,