«Էլամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
պարզեցնում եմ հղումները oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Brockhaus-Efron Elamite Antiquities.jpg|250px|մինի|Ելամի հնությունները]]
'''Էլամ''', Ելամ, Եղիմաիս, Շուշաստան, հին ստրկատիրական պետություն [[Պարսից ծոց]]ից [[հյուսիս]], [[Կերքա]] և [[Կարուն |Կարուն]] գետերի ավազանում։ Մայրաքաղաքն էր [[Շոշ (քաղաք, Իրան)|Շոշը]] (Շուշ, Շուշան)՝ Կերքա գետի ափին։
 
== Պատմական տեղեկություններ ==
Տող 6.
 
== Էլամի թագավորները ==
Էլամի [[Պուզուր-Ինշուշինակ|Պուզուր-Ինշուշինակ]] թագավորը, որի գահանիստն էր Ավան քաղաքը, իրեն անվանում էր հզոր արքա, որին Ինշուշինակ աստվածը պարգևել է համաշխարհային տիրապետություն։ [[Մ․թ․ա․ 21-րդ դար]]ում Էլամն ընդունել է [[Շումերա-աքքադական պետության]] գերիշխանությունը։ Էլամի որոշ քաղաքներում իշխել են շումեր կուսակալներ։ [[Ուր]] քաղաքի [[Շուլգի]] թագավորի օրոք Շոշում կառուցվել է քաղաքի հովանավոր աստծուն՝ Ինշուշինակին նվիրված տաճար։ Մ․թ․ա․ 21-րդ դարի վերջին Էլամը կրկին անկախացել է և [[Կուտեր-Նախունտ|Կուտիր-Նախունտ]] թագավորի գլխավորությամբ մասնակցել շումերա-աքքադական տիրակալության կործանմանը։ Հզորացած Էլամը [[մ․թ․ա․ 19-րդ դար]]ում տիրել է նույնիսկ Հարավային Միջագետքին։ [[Կուտուրմապուկ]]ը և [[Վարադ-Սին]]ը արձանագրություններում իրենց փառաբանում են որպես շումերների ու նրանց մշակույթի խնամակալներ։
[[Պատկեր:Assyria map sr.svg|250px|մինի|Քարտեզ]]
Շումերի քաղաքներում նրանք կատարել են շինարարական աշխատանքներ։ Վարադ-Սինին հաջորդել է նրա եղբայրը՝ Ռիմ-Սինը, որը շուրջ 30 տարի Լարսայի համար պայքարել է [[Բաբելոն]]իայի [[Համմուրաբի]] թագավորի դեմ։ Համմուրաբին, ի վերջո, գրավել է ոչ միայն [[Լարսա]]ն, այլև Էլամի արքայանիստ [[Ցամուտբալ]]ը։ Էլամում ապաստանած [[Ռիմ-Սին]]ը Համմուրաբիի մահից հետո փորձել է վերագրավել Լարսան, բայց հաջողություն չի ունեցել։ [[Մ․թ․ա․ 18-13-րդ դարեր]]ում Էլամը ենթարկվել է կասիտական ցեղերի տիրապետությանը։ Վերջինիս անկումից հետո Էլամը նոր վերելք է ապրել։ Իսկ [[Շուտրուկ-Նախունտ I]] թագավորը հիմնել է ուժեղ տերություն։ Թագավորությունն առավելապես հզորացել է նրա որդու՝ Շիլհակ-Ինշուշինակի օրոք, Էլամի սահմանները տարածվել են Պարսից ծոցից մինչև [[Նուգա (քաղաք)|Նուգա]], [[Եփրատ]]ից մինչև [[Կենտրոնական Իրան]]։ Նրա հաջորդի՝ Հուտելուտուշ-Ինշուշինակի ժամանակ Էլամը ենթարկվել է բաբելական [[Նաբուգոդոնոսոր Գ]] թագավորի հարձակումներին և անկում ապրել։ Այնուհետև Էլամի դեմ բազմիցս կռիվներ է մղել [[Ասորեստան|Ասորեստանը]]ը, և Էլամը հաճախ դաշնակցել է Բաբելոնիային։ [[Աշուրբանիպալ|Աշշուրբանիպալ]] թագավորին հաջողվել է մ․թ․ա․ 639 թվականին վճռական հաղթանակ տանել Էլամի դեմ, այն ենթարկել Ասորեստանի գերիշխանությանը։ Մ․թ․ա․ 6-րդ դարից թուլացած Էլամը հպատակվել է Մարաստանին, ապա Աքեմենյան Պարսկաստանին և մտել նրանց տերության մեջ՝ որպես առանձին սատրապություն։ Էլամի հնագույն պետական ավանդներին կռթնող Աքեմենյան առաջին գահակալները կրել են «Անչանի արքա» տիտղոսը և թողել են նաև էլամերեն արձանագրություններ։
 
Էլամերեն բնագրերում [[Հայաստան]]ը կոչվում է Խար-Մինայապ կամ Հար-Մինայապ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էլամ» էջից