«Հակոբ Դ Ջուղայեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
պարզեցնում եմ հղումները oգտվելով ԱՎԲ
Տող 4.
== Կենսագրություն ==
 
Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին ծնվել է 1598 թվականիան, Հին Ջուղայում։ 1604 թվականի շահ Աբաս Մեծի կողմից կազմակերպված բռնագաղթի հետևանքով Ջուղայեցու ընտանիքը նույնպես տեղափոխվել է Իրանի մայրաքաղաք Սպահանի մոտ հաստատված [[Նոր Ջուղա|Նոր Ջուղա]] գյուղաքաղաքը։ Այստեղ Հակոբ Ջուղայեցին ստացել է իր սկզբնական կրթությունը` աշակերտելով Նոր Ջուղայի դպրոցի և հայկական տպարանի հիմնադիր, Նոր Ջուղայի հոգևոր թեմի առաջնորդ [[Խաչատուր Կեսարացի|Խաչատուր Կեսարացու]] մոտ. «Եւ ուսաւ ի նմանէ զամենայն վարս առաքինութեան և զամենայն գիտութիւն աստուածային գրոց և եղև կուսակրօն քահանայ»,- գրում է [[Զաքարիա Քանաքեռցի|Զաքարիա]] պատմիչը։ Այնուհետև ուսումը շարունակել է Ս. Էջմիածնում։ Այստեղ էլ կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցին նրան վարդապետական իշխանության գավազան տալով` «Առաքեաց աշխարհ յունաց ի նուիրակութիւն»։ Փիլիպոս Ա Աղբակեցու կաթողիկոսության վերջին տարիներին Հակոբ Դ Ջուղայեցին եղել է տեղապահ և հենց այս ժամանակ էլ ծավալել շինարարական բեղուն գործունեություն։
 
Այս տեսակետից հիշատակելի են Ս. Գայանեի և Ս. Հռիփսիմեի վկայարանների նորոգումը, և հատկապես [[Սուրբ Ստեփանոս վանք (Դարաշամբ)|Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայի]] վանական համալիրի հիմնովին վերաշինությունը, որը դարի մեծագույն պատմագիր Առաքել Դավրիժեցին նկարագրում է անթաքույց հիացմունքով։
Տող 32.
Նշելի է, որ Հակոբ Դ Ջուղայեցին հատուկ ուղերձ է հղել Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայիլովիչին և հայ ազատագրական շարժման պատմության մեջ առաջին անգամ օգնություն ակնկալել Ռուսաստանից։ Վատիկանի հետ ապագա բանակցությունները նախապատրաստելու համար կաթողիկոսը պատվիրակության անդամներից մեկին` Առաքել Բոկոտն վարդապետին, 1679 թվականին ուղարկում է Հռոմ, իսկ ինքը, հայ նշանավոր մտավորական [[Երեմիա Չելեպի Քյոմյուրճյան|Երեմիա Քեոմուրճյանի]] խորհրդով թղթակցում է Ռեչ-Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու հետ։ Վերջինս, որ Եվրոպայի հեղինակավոր միապետերից էր, հայկական որոշ շրջանակներում դիտվում էր որպես Հայաստանի ազատագրմանը սատարող ամենահավանական եվրոպական քաղաքական գործիչներից մեկը։ Հետաքրքիր է, որ ինքը` Սոբեսկին, կաթողիկոսին ուղղված պատասխան նամակում որոշակի օգնություն էր խոստանում` վերականգնելու Հայաստանի քաղաքական անկախությունը։
 
Իր ապագա ուղևորության հետ կապված հարցերի քննարկուների ընթացքում համոզվելով, որ եվրոպական տերություններից ակնկալվող օգնության դիմաց կարող է վտանգվել Հայ եկեղեցու ինքնուրույնությունը, ըստ էության հրաժարվում է Եվրոպա մեկնելու մտադրությունից։ Մայիս ամսից սկսում է վատանալ Ամենայն Հայոց հայրապետի առողջական վիճակը։ Հակոբ Դ Ջուղայեցին վախճանվում է 1680 թվականի օգոստոսի 1-ին և հաջորդ օրը աճյունը հողին է հանձնվում Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասի գերեզմանատանը։ Հակոբ Դ Ջուղայեցու շիրիմը դարեր շարունակ եղել է ուխտատեղի` Հոգևոր տեր անունով։ Հակոբ Դ Ջուղայեցու մահից հետո պատվիրակության անդամներից [[Իսրայել Օրի|Իսրայել Օրին]]ն ուղևորվեց Եվրոպա, իսկ մյուսները վերադարձան հայրենիք։
 
Հակոբ Դ Ջուղայեցուց հետո Էջմիածնի միաբանների հրավերով Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Երուսաղեմի Հայոց պատրիարք [[Եղիազար Ա Այնթափցի|Եղիազար Այնթափցին]]։ Ենթադրելի է, որ Հակոբ Դ Ջուղայեցին նախապես Էջմիածնի միաբաններին այդպես էր նախապատրաստել` Մայր Աթոռի գլխին կախված հակաթոռության շուրջ 20-ամյա վտանգը վերացնելու նպատակով։ Հետագա դեպքերը ցույց տվեցին նման որոշման ճշմարտացիությունը։
 
Այսպիսով, Հակոբ Դ Ջուղայեցին ժամանակի ամենակրթված ու եռանդուն հայ հոգևորականներից էր, ով ծավալել է կրթական, մշակութային, շինարարական, բարենորոգչական ու լուսավորական մեծ գործունեություն, նպաստել Մայր Աթոռի մշակութային ու մատենագրական կյանքի վերելքին։ Ջուղայեցին մեծ ջանքեր է գործադրել նաև կաթողիկոսության միասնությունն ու դիրքը ամրապնդելու համար և նախանձախնդիր էր նրա հեղինակությունը բարձրացնելուն։ Արժանահիշատակ են նաև տպագրության գործը խթանելու ուղղությամբ նրա ձեռնարկած քայլերը։ Շատ կարևոր էր հատկապես Հայաստանի ազատագրության հարցի շուրջ Հակոբ Դ Ջուղայեցու ծավալած գործունեությունը, Հռոմի պապին, եվրոպական միապետերին ուղարկված դիմում-նամակները։ Երկրի ազատագրության խնդիրը, անշուշտ, հոգևորականության գործառույթը չէ, սակայն պետք է նշեմ, որ 17-18-րդ դարերում, ազատագրական պայքարի կազմակերպողի, ոգեշնչողի ու ղեկավարի դերում մենք կարող ենք տեսնել հայ հոգևորականությանը, ընդ որում նրա բարձրախավին` կաթողիկոսներ, եպիսկոպոսներ, որոնք էլ գլխավորում էին այդ պայքարը։
 
Այսպիսով, հայ եկեղեցին և հայ հոգևորականությունը միշտ էլ վճռական դեր են կատարել մեր ժողովրդի պատմության բախտորոշ շրջափուլերում։ Եկեղեցին ոչ միայ եղել է հոգևոր տուն, այլ երկար դարեր կրթության ու լուսավորության կաճառ։ Եկեղեցին ու հոգևորականությունը միշտ եղել են իրենց ժողովրդի կողքին նաև պատերազմական իրավիճակներում` սկսած Ավարայրից մինչև Արցախյան ազատագրական պատերազմ։
 
Եկեղեցու դերը հատկապես մեծ է եղել պետականության բացակայության պայմաններում, երբ այն իր վրա է վերցրել ազգային ինքնության պահպանման դժվարին ու սրբազան գործը։ Պետք է նշեմ, որ այսօր էլ նա անձնվեր կատարում է իր այդ առաքելությունը։
Տող 46.
Իր հայրապետության տարիներին Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը նախ ավարտին է հասցնում Փիլիպոս կաթողիկոսի սկսած Սբ. Էջմիածնի զանգակատան կառուցումն ու քանդակազարդումը, ինչպես նաև վերաշինում [[Սուրբ Ստեփանոս վանք (Դարաշամբ)|Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկա վանքը]], նորոգում է [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)|Սբ. Հռիփսիմեի]], [[Սուրբ Գայանե եկեղեցի|Սբ. Գայանեի]] վանքերը։
 
1665-67 թթ այցելել է Զմյուռնիա, Երուսաղեմ, Կ. Պոլիս՝ կարգավորելով Աղթամարի կաթողիկոսության, [[Պոլսո հայոց պատրիարքություն|Կ. Պոլսի]], [[Երուսաղեմի Հայոց պատրիարքություն|Երուսաղեմի պատրիարքությունների]] միջև ծագած պառակտությունները։
 
Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսն ունեցել է Հայաստանը պարսկական լծից ազատելու ծրագիր։ 1677 թ. Էջմիածնում, Ղարաբաղի մելիքների և հոգևորականների մասնակցությամբ գումարել է խորհրդակցություն, որտեղից էլ սկսվել է Արևելյան Հայաստանի ազատագրության համար [[Իսրայել Օրի|Իսրայել Օրու]] հայրենանվեր գործունեությունը։ Ջուղայեցին մշտապես կողմնակից է եղել Արևմուտքի հետ համագործակցությանը և բազմաթիվ նամակներ է հղել ռուսական ցար Ալեքսեյ Միխայլովիչին` ակնկալելով Ռուսաստանի օգնությունը<ref>[http://serials.flib.sci.am/openreader/nyut_hay_jogh_patm_11/book/index.html#page/1/mode/2up Армяно-русские отноношения в XVII веке, Т. I , Сборник док., В. А. Парсамян, В. К. Восканян, С. А. Тер-Авакимова, Ереван : Изд-во АН АрмССР, 1953, док. 27, стр. 98]</ref>։
Լինելով սիրված [[Աբաս I|Շահ Աբասի]] կողմից, Հակոբ Դ Ջուղայեցուն հաջողվում է Վաղարշապատ գյուղի վեց դանկ մուլքը վերստին ետ առնել և վերադարձնել Մայր Աթոռ։ Գնում է նաև այլ գյուղերի մուլքերը և ավելացնում Մայր Աթոռի եկամուտը կայուն կալվածագրերով։
 
Գետնի տակից հանում է նաև երկու քանքան` մեկը [[Վաղարշապատ|Վաղարշապատ]] գյուղի ներքևի կողմում, մյուսը` Սուրբ Աթոռի տարածքում, որի վրա կառուցում է նաև մի ջրաղաց, որն էլ երբեք չի դադարում աշխատելուց։
 
Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի դեմ էր ուղղված Ոնոփրիոսի գործած նենգությունները, երբ վերջինս փորձում էր կոթողիկոսական Աթոռին նստեցնել Երուսաղեմի պատրիարք Եղիազար վարդապետ Հռոմկլայեցուն / հետագայում կաթողիկոս` [[Եղիազար Ա Այնթափցի]]/, սակայն ոչինչ էլ չի ստացվում և Էջմիածնի առաջնորդների ու իշխանների ջանքերով Հակոբ Դ Ջուղայեցին փառավոր կերպով կրկին վերադառնում է Սուրբ Աթոռ։
 
Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը վախճանվում է 1680 թ Կ. Պոլսում և թաղվում Ղալաթիայի Սբ. Լուսավորիչ եկեղեցու բակում։ Նրա գերեզմանը դարձել է մի ուխտատեղի։
Տող 73.
* [http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=1165&media=122&mediaPg=0&mediaZoo=400&wrpg=0&aupg=0 Քիւրտեան Յարութիւն, Յակոբ Կաթողիկոս Ջուղայեցի, Անթիլիաս, 1965։]
* Սիմեոն կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, Եր., 2003։
* Casimiro Roszko T. O. P., Il Katholikos Giacomo IV Patriarca degli Armeni e i Medici nel XVII secolo. Tre lettere armene del Katholicos Giacomo IV,- "Archivio Storico Italiano", 1967, (disp. I), Firenze, anno CXXV, pp. 365-372&nbsp;365–372.
* [http://www.ysu.am/files/02H_Mirzoyan.pdf Հրաչիկ Միրզոյան, Արդյո՞ք եղել են հակահակոբյան ժողովներ (հնատիպ սկզբնաղբյուրների քննական վերլուծություն),- «Բանբեր Երեւանի համալսարանի», հայագիտություն, 2013, 138.1, էջ 14-45։]
* Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր., 2002։