«Պրոտոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
պարզեցնում եմ հղումները oգտվելով ԱՎԲ
Տող 2.
| անուն = Պրոտոն
| պատկեր = [[Image:Quark structure proton.svg|250px]]
| Վերնագիր = Պրոտոնի քվարկային կառուցվածքը։ Առանձին քվարկներ կարող են ունենալ կամայական [[գունային լիցք|գունային լիցք]], սակայն բոլոր երեք գույները պետք է ներկա լինեն։ Քվարկների միջև ուժերը պայմանավորված են [[գլյուոն]]ներով։
| Կազմություն = 2 [[վերև քվարկ]], 1 [[ներքև քվարկ]]
| Դասակարգում = [[Հադրոն]]
| Վիճակագրություն = [[Ֆերմի-Դիրակի վիճակագրություն|Ֆերմիոնային]]
| Փոխազդեցություն = [[Գրավիտացիա|Գրավիտացիա]]<br/> [[Էլեկտրամագնիսականություն]]<br/> [[Թույլ փոխազդեցություն|Թույլ]]<br/>[[Ուժեղ փոխազդեցություն|Ուժեղ]]<br/>
| Տեսակների քանակ =
| Հակամասնիկ = [[Հակապրոտոն]]
Տող 22.
}}
 
'''Պրոտոն''' (հին հունարեն՝ ''πρῶτος — առաջին, հիմնական'' բառից), նշանակումը՝ p, [[հադրոններ]]ի դասի դրական [[էլեկտրական լիցք|լիցք]] ունեցող [[տարրական մասնիկներ|տարրական մասնիկ]], որը կազմում է [[Միջուկ (ատոմ)|ատոմի միջուկ]]ը։
 
Պրոտոնի լիցքը բացարձակ արժեքով հավասար է [[էլեկտրոն]]ի լիցքին։ Բոլոր [[հիմնարար փոխազդեցություններ|հայտնի փոխազդեցություների]] նկատմամբ պրոտոնը կայուն է, մի բան, որ [[բարիոնային լիցք]]ի [[պահպանման օրենքներ|պահպանման օրենքի]] դրսևորումն է։ Պրոտոնները [[նեյտրոններ]]ի հետ կազմում են քիմիական տարրերի միջուկի լիցքը, այնպես որ տվյալ միջուկի լիցքը հավասար է իր կազմի մեջ մտնող պրոտոնների թվին։
Տող 30.
 
== Հատկություններ ==
Որպես լիցքավոված մասնիկ՝ պրոտոնը ենթարկվում է էլեկտրամագնիսական փոխազդեցության, իսկ այդ մասնիկների ատոմային միջուկներում շաղկապող ուժերը պրոտոնների [[ուժեղ փոխազդեցություն|ուժեղ փոխազդեցության]] դրսևորումներից են։ Բացի ուժեղ և [[էլեկտրամագնիսական փոխազդեցություն]]երից, պրոտոնը մասնակցում է նաև [[թույլ փոխազդեցություններ]]ի, օրինակ՝ [[բետա-տրոհում|β-տրոհման]] պրոցեսներում։ Կայունության և ստացման պարզության շնորհիվ [[արագացուցիչ|արագացված]] պրոտոնների փնջերը տարրական մասնիկների [[փորձարարական ֆիզիկա]]յի հիմանական գործիքներից են։
 
Պրոտոնները նաև տիեղերական ճառագայթների առաջնային բաղադրիչի հիմնական բաղկացուցիչ մասն են։
 
=== Քվարկային մոդել ===
Ըստ [[քվարկային մոդել]]ի՝ պրոտոնը երեք [[քվարկ]]ներից կազմված համակարգի որոշակի էնեգետիկ վիճակ է։ Դաշտի միասնական տեսությամբ բոլոր տեսակի փոխազդեցություների միավորման փորձերը հիմք են տալիս կանխագուշակելու նոր գերթույլ փոխազդեցություների գոյությունը, որոնց դեպքում խախտվելու է բարիոնային լիցքի պահպանման օրենքը և պրոտոնը տրոհվելու է լեպտոնի ու [[մեզոն]]ի՝ շատ փոքր կարգի ժամանակամիջոցում։
 
=== Ներքին կառուցվածք ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պրոտոն» էջից