«Տրինիդադ և Տոբագո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
պարզեցնում եմ հղումները oգտվելով ԱՎԲ
Տող 72.
 
=== Լեզուներ ===
Միակ պաշտոնական լեզուն [[անգլերեն]]ն է, սակայն լայն տարածված է նաև [[բհոջպուրի]] [[Հնդկական լեզուներ|հնդարիական լեզուն]], որով խոսում են հնդկական ծագում ունեցող տրինիդադցիները։ Խոսակցականի մեջ, հիմնականում, օգտագործվում է անգլերենի հիմքի վրա Տրինիդադի [[կրեոլեական լեզուներ|կրեոլերենը]]: [[Իսպաներեն]]ով խոսող բնակիչները, չնայած [[Վենեսուելա]]յի և այլ իսպանալեզու երկրների մոտ գտնվելու փաստին, աննշան են, սակայն այդ լեզուն համարվում է առաջին օտար լեզուն. SAFFL (Spanish As the First Foreign Language – Իսպաներենը՝ որպես առաջին օտար լեզու) պետական ընկերությունը, որն իր գործունեությունը սկսել է [[2005]] թվականին, նախատեսել է իսպաներենի դասավանդումը դպրոցների մեծ մասում, ինչպես նաև այդ լեզվին պետք է տիրապետեն երկրի առնվազն երեք պետական պաշտոնյաներ<ref>[http://www.tradeind.gov.tt/SIS/about_SIS.htm Сайт Министерства торговли и промышленности Тринидада и Тобаго]{{ref-en}}</ref>: Կառավարությունը նաև հայտարարել է, որ 2020 թվականին իսպաներենը կրկին կդառնա երկրի պետական լեզու անգլերեն լեզվին հավասար<ref>[http://www.tradeind.gov.tt/SIS/FAQ.htm The Secretariat for The Implementation of Spanish]{{ref-en}}</ref>: [[Իսպաներեն]]ը [[դե յուրե]] համարվում էր երկրի միակ պաշտոնական լեզուն [[1498]]-[[1797]] թվականներին, բայց [[1780]]-[[1790]]-ական թվականներին այն աստիճանաբար ետ է մղվել սկզբնական շրջանում [[ֆրանսերեն]]ի կողմից (չնայած նրան, որ կղզին [[Ֆրանսիա]]յի գաղութը չէր), իսկ [[1870]] թվականից հետո՝ անգլերենի կողմից։
 
=== Կրոններ ===
Երկրում լայնորեն ներկայացված են կրոնական 7 դավանանքներ՝ [[Կաթոլիկություն|կաթոլիկներ]] (բնակչության 26 %-ը), [[Հինդուիզմ|հինդուիստներ]] (22%), [[անգլիկանություն|անգլիկաններ]] (8%), [[բապտիզմ|բապտիստներ]], [[Հիսունականներ|հիսունականներ]] (7%), [[իսլամիստներ]] (6%), [[Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի|յոթերորդ օրվա ադվենտիստներ]] (4%): Տրինիդադ և Տոբագոյի մնացած բնակիչները այլ կրոններ են դավանում կամ [[աթեիզմ|աթեիստներ]] են։
 
== Պետական կառուցվածք ==
=== Քաղաքական կարգ ===
Տրինիդադ և Տոբագոյի քաղաքական համակարգը հիմնված է խորհրդարանական ժողովրդավարության բրիտանական մոդելի վրա<ref name="gov">[http://www.gov.tt/Egov/Portal/abouttnt/articlelist.aspx?id={881D0802-D9E7-40DB-B896-50D3F68A021C} Официальный сайт Правительства Тринидада и Тобаго]{{ref-en}}</ref>:
 
Տրինիդադ և Տոբագոն համարվում է [[խորհրդարանական հանրապետություն]]: [[1976]] թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, պետության գլուխ է համարվում նախագահը, ով ընտրվում է հնգամյա ժամկետով ընտրողների կոլեգիայի կողմից, որի մեջ մտնում են խորհրդարանի երկու պալատների պատգամավորները։ Մեկ անձը չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը երկրորդ ժամկետն ավարտվելուց հետո։ Նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են, այդ պատճառով պետության փաստացի առաջնորդ է համարվում վարչապետը։ Կառավարության նախագահի պաշտոնին թեկնածու է առաջ քաշում խորհրդարանը, թեկնածությունը հաստատում է նախագահը։ Սովորաբար վարչապետ է նշանակվում այն կուսակցության առաջնորդը, ով առավելագույն ձայն է հավաքել խորհրդարանական ընտրությունների ժամանակ<ref name="cia">[https://www.cia.gov/cia/publications/factbook/geos/td.html Всемирная книга фактов ЦРУ: Тринидад и Тобаго]{{ref-en}}</ref><ref name="gov"/>: Նախարարների կաբինետի կազմը նաև հաստատվում է խորհրդարանի կողմից։ Ներկա դրությամբ Խորհրդարանում հաշվվում է 21 նախարար<ref>[http://www.gov.tt/Egov/Portal/directory/govministries.aspx Список министерств на официальном сайте Правительства Тринидада и Тобаго]{{ref-en}}</ref>:
 
Պետության այժմյան առաջնորդներն են նախագահ [[Էնթոնի Կարմոնա]]ն և վարչապետ [[Կամլա Պերսադ Բիսեսսար]]ը, ով զբաղեցնում է պաշտոնը [[2010]] թվականի մայիսից։
 
Տրինիդադ և Տոբագոյի խորհրդարանը կազմված է երկու պալատից։ Ստորին պալատը կոչվում է ներկայացուցիչների պալատ։ Նրա մեջ մտնում է 36 պատգամավոր (մյուս խորհրդարանական ընտրություններից այդ թիվը կհասնի 41-ի): Վերին պալատը Սենատն է, հաշվվում է 31 անդամ, որոնցից 16-ը նշանակվում են վարչապետի կողմից (սենատորներ կառավարության կողմից), 6-ը՝ ընդդիմության առաջնորդի կողմից (սենատորներ ընդդիմության կողմից), մնացած 9-ը՝ նախագահի կողմից (անկախ սենատորներ): Տոբագոյում գործադիր իշխանությունը ներկայացված է տեղական Ասամբլեայի կողմից (15 պատգամավոր):
 
Երկրի բարձրագույն դատական աստիճանը՝ [[Արբիտրաժային դատարան]]ն է։ Գերագույն դատավորը նշանակվում է Տրինիդադ և Տոբագոյի նախագահի կողմից վարչապետի և ընդդիմության առաջնորդի հետ խորհրդակցությունից հետո։ Գերագույն դատարանը, Սահմանադրությանը համաձայն, գործադիր իշխանությունից անկախ է։
 
=== Միջազգային հարաբերություններ ===
Տրինիդադ և Տոբագոյի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներն են համարվում հարգանքի ցուցաբերումը այլ երկրների ինքնիշխանության հանդեպ, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելը, միջազգային օրենքների և [[ՄԱԿ]]-ի կողմից սահմանված օրենքների նկատմամբ հարգանքը<ref>[http://foreign.gov.tt/index.php?option=com_content&task=view&id=66&Itemid=136 Сайт Министерства Иностранных Дел Тринидада и Тобаго: Внешняя политика Тринидада и Тобаго]{{ref-en}}</ref>:
 
Տրինիդադ և Տոբագոն մտնում է մի քանի միջազգային կազմակերպությունների կազմի մեջ, որոնց թվում է [[Կարիբյան Ընկերակցություն]]ը, [[Լատինամերիկյան Տնտեսական Համակարգ]]ը, [[Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն]]ը, [[Աֆրիկայի, Կարիբյան ավազանի և Խաղաղօվկյանոսյան երկրներ]]ը։ Երկրիրը մտնում է ՄԱԿ-ի կազմի մեջ [[1962]] թվականի [[սեպտեմբերի 18]]-ից։ Ընդ որում, Տրինիդադ և Տոբագոն չի մտնում ռազմական դաշինքի մեջ և մասնակցում է [[Չմիավորման շարժում|Չմիավորման շարժման]]ը։
 
Պորտ օֆ Սփեյնում տեղակայված են 26 երկրների դիվանագիտական առաքելությունները և [[Եվրամիություն|Եվրամիության]] ներկայացուցչությունը<ref>[http://foreign.gov.tt/index.php?option=com_content&task=view&id=50&Itemid=118&limit=1&limitstart=0 Сайт Министерства Иностранных Дел Тринидада и Тобаго: Дипломатические миссии на Тринидаде и Тобаго]{{ref-en}}</ref>, Տրինիդադ և Տոբագոյի դիվանագիտական ներկայացուցչությունները գտնվում են 11 քաղաքներում, աշխարհի 10 երկրներում, չհաշված ՄԱԿ-ին կից մշտական առաքելությունները, որոնք գտնվում են [[Ժնև]]ում և [[Նյու Յորք]]ում<ref>[http://foreign.gov.tt/index.php?option=com_content&task=blogcategory&id=22&Itemid=41&limit=5&limitstart=0 Сайт Министерства Иностранных Дел Тринидада и Тобаго: Дипломатические миссии Тринидада и Тобаго]{{ref-en}}</ref>:
 
=== Հումանիտար կազմակերպություններ ===
Տրինիդադ և Տոբագոյի Կարմիր Խաչի կազմակերպությունը ({{lang-en|Trinidad and Tobago Red Cross Society, TTRCS}}) հիմնվել է [[1939]] թվականին որպես Բրիտանական Կարմիր Խաչի արտասահմանյան մասնաճյուղ։ 1963 թվականին այն բանից հետո, երբ Տրինիդադ և Տոբագոն անկախություն է ձեռք բերել, Տրինիդադ և Տոբագոյի Կարմիր Խաչի կազմակերպությունը № 15 խորհրդարանական օրենքի հիման վրա, որն ընդունվել է Տրինիդադ և Տոբագոյի առաջին Խորրդարանի առաջին լսումների ժամանակ, դարձել է անկախ կազմակերպություն։ 1963 թվականի օգոստոսին Տրինիդադ և Տոբագոյի Կարմիր Խաչի կազմակերպությունը ճանաչվել է [[Կարմիր խաչի միջազգային կոմիտե|Կարմիր խաչի միջազգային կոմիտե]]ի կողմից և դարձել Կարմիր Խաչի ընկերությունների լիգայի անդամ ([[1991]] թվականի նոյեմբերից՝ «Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների Միջազգային Ֆեդերացիա»):
 
== Պատմություն ==