«Հովհաննես առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 6.
Համատես Ավետարանները մեզ հայտնում են, որ Հովհաննես առաքյալը Զեբեդեոսի և Սաղոմեի որդին էր, Հակոբոս Զեբեդյանի եղբայրը, [[Պետրոս առաքյալ|Պետրոս]] ու [[Անդրեաս առաքյալ|Անդրեաս]] առաքյալների որսակիցը, Հիսուսի կողմից առաջին կանչվածներից մեկը (հմմտ. Մատթ. 4:21, Մարկ. 1:19, Ղուկ. 5:10): Հովհաննեսի Ավետարանում, հեղինակը, որ ինքը Հովհաննեսն է, իր մասին խոսում է միշտ երրորդ դեմքով` չտալով իր անունը. այստեղ նա իրեն անվանում է «մյուս աշակերտ» (Հովհ. 18:15, 20:3-4), «աշակերտ...որին Հիսուս սիրում էր» (Հովհ. 19:27, 20:2, 21:7):
Որպես առաջին աշակերտներից մեկը` Հովհաննեսը Պետրոսի, Հակոբոսի և Անդրեասի հետ, հավանաբար, մասնակիցն է եղել Կանայի հարսանիքի և ականատեսը Քրիստոսի առաջին հրաշքի (հմմտ. Հովհ. 2:2): Համատես ավետարանիչները նրան պարտադիր կերպով հիշատակում են 12-ի ցանկում (Մատթ. 10:3, Մարկ. 3:17, Ղուկ. 6:14):
Ուսումնասիրելով Ավետարանական էջերը` գտնում ենք Հովհաննես առքայալնառքայալին վերաբերող ուշագրավ հետևյալ կետերը.
 
* Հովհաննեսը եղբոր` Հակոբոսի և Պետրոս առաքյալի հետ մշտապես գտնվում է Հիսուսի կողքին` կազմելով առաքյալների կորիզը (տես Մատթ. 17:1, Մարկ. 5:37, 9:1, 14:33, Ղուկ. 8:51, 9:28): Հովհաննեսը Պետրոսի հետ նաև Պասեքի ընթրիը պատրաստողն էր (Ղուկ. 22:8):
* Չհամարակալած ցանկի տարր
* Հովհաննեսը ներկայանում է որպես ակտիվ և նախանձախնդիր կերպար. «Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»»
Հիսուս Հովհաննեսին և Հակոբոսին անվանում է '''Որոտման որդիներ''', որ նշանակում է օժտված լինել որոտի հատկանիշներով: Այս անվանումը նրանք ստացել են թերևս իրենց նախանձախնդրության պատճառով, ինչի համար Քրիստոս քանիցս նախատում է նրանց: [[Պատկեր:HSAraqyalner.jpg|thumb|right|Քրիստոս և առաքյալներ, Քրիստոսի դեմ-դիմաց նստած է Հովհաննես առաքյալը]] Չնայած այդ հանգամանքին, Հակոբոսն ու Հովհաննեսը Պետրոսի հետ միասին եղել են [[Առաքյալներ|առաքյալների]] կորիզը: Հենց այս երեք առաքյալներն են ուղեկցում [[Քրիստոս]]ին երեք կարևոր իրադարձությունների ժամանակ.
* Հայրոսի տուն գնալիս,
* Պայծառակերպության ժամանակ
* Գեթսեմանիի պարտեզում աղոթելիս:
Հովհաննեսի ավետարանում առաքյալներից մեկն անվանվում է Հիսուսի '''սիրելի աշակերտ''' (Հովհ. 13:23, 19:27, 20:2, 21:21): Նույն այդ աշակերտի մասին ինքը` Հովհաննես ավետարանիչը գրում է. «Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ եւ գրեց իսկ դրանք. եւ գիտենք, որ նրա վկայութիւնը ճշմարիտ է» (Հովհ. 21:25)։ Հովհաննեսը մշտապես եղել է Քրիստոսի կողքին, և հենց նրան է Քրիստոս պատվիրում խնամել իր մորը` Մարիամին:
Հովհաննեսի մասին հանդիպում ենք նաև ավետարանական հետևյալ տեղիներում.