«Շարժում (ֆիզիկա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
{{wikify}}
'''Մեխանիկական շարժում''', մարմնի դիրքի փոփոխությունը տարածության մեջ ժամանակի ընթացքում: Շարժումը հիմնականում նկարագրվում է տեղափոխության վեկտորի, ճանապարհի, [[Արագություն|արագության]], [[Արագացում|արագացման]] և [[Ժամանակ|ժամանակի]] միջոցով: Մարմնի դիրքը հարաբերական է և կարող է որոշվել միայն այլ մարմինների նկատմամբ, ուստի օգտվում ենք հաշվարկի մարմնից: Վերջինս այն մարմինն է, որի նկատմամբ որոշում են այլ մարմինների դիրքը: Տարածության մեջ մարմնի դիրքը որոշելու համար հաշվարկի մարմնին կապում են կոորդինատային համակարգ: Շարժումը նկարագրելու համար, բացի հաշվարկի մարմին և կոորդինատական համակարգ ընտրելուց, պետք է ունենալ նաև ժամանակ չափելու մեթոդ: Ժամանակը քանակական առումով ժամացույցի ցուցմունք է: <ref>{{Cite book|title = Մեխանիկայի ֆիզիկական հիմունքները|last = Աբրահամյան|first = Մ.|publisher = Երևանի պետական համալսարանի հրատարակչություն|year = 2008|isbn =|location = Երևան|pages = 12}}</ref>։ Եթե սահմանված չէ [[հաշվարկման համակարգ (ֆիզիկա)|հաշվարկի համակարգը]], ապա հնարավոր չէ որոշել մարմնի բացարձակ շարժումը: <ref>{{cite book|url = http://www.colutron.com/download_files/chapt9.pdf|title = The Deadbeat Universe|last = Wahlin|first = Lars|publisher = Coultron Research|year = 1997|isbn = 0-933407-03-3|location = Boulder, CO|pages = 121–129|chapter = 9.1 Relative and absolute motion|accessdate = 25 January 2013}}</ref>։
 
Եթե մարմնի դիրքը չի փոփոխվում տվյալ հաշվարկի համակարգում, ասում են, որ մարմինն անշարժ է կամ գտնվում է դադարի վիճակում: