«Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը պատմագրության մեջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Արևմտահայերեն|Հայկական Հարցը Եւ Հայերու Ցեղասպանութիւնը Պատմագրութեան Մէջ }}
[[Հայկական հարց]]ի և [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]] բազմապլան խնդիրների ուսումնասիրությամբ առաջացել է մեծաքանակ պատմական գրականություն՝ աշխատություններ, փաստաթղթերի ու վավերագրերի ժողովածուներ, հուշագրությունների և այլն հրապարակումներ։ Խնդիրը ուսումնասիրել և ուսումնասիրում են ոչ միայն հայ պատմաբանները, այլև օտարները՝ [[Ռուսաստան]]ի, [[ԱՄՆ]]-ի, եվրոպական ու մերձավորարլևելյան երկրների գիտնականները։ Իրադարձությունների իր տեսակետն է առաջ քաշում նաև թուրքական պատմագրությունը, որը ձգտում է ամեն կերպ արդարացնել [[Թուրքիա]]յի ղեկավար շրջանների հանցավոր գործողությունները, նրանց հակահայկական քաղաքականությունը։ Ստեղծված գրականությունը տարբերվում է ոչ միայն ժամանակի առումով, այլև մեթոդաբանական մոտեցումներով, պատմական նյութի քննության հավաստիության և օբյեկտիվության աստիճանով, ինչը պայմանավորված է ինչպես հետագոտողների տարբեր մեթոդաբանական դպրոցների պատկանելությամբ, այնպես էլ այլ խնդիրներով (գիտական կամ քաղաքական իրադրությունից ելնելով), որոնք դրել են տարբեր երկրների հեղինակները։ Հետաքրքրությունը խնդրի նկատմամբ չի թուլանում, ընդհակառակը, շատ երկրներում ստեղծվող պատմական գրականությունը վկայում է, որ հայկական հարցը և հայերի ցեղասպանության խնդիրը մնում են միջազգային պատմագրության, հետևաբար և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։