«Աուգուստ Ալլե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
[[Պատկեր:August Alle haud.jpg|thumb|Աուգուստ Ալլեի շիրիմը]]
Իր առաջին գրական ստեղծագործությունները Աուգուստ Ալլեն տպագրել է [[1911 թվական]]ին: Նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն՝ «Üksinduse saartele» («Մենության կղզիներում»), լույս է տեսել [[1918 թվական]]ին: 1921 թվականին նա հրատարակել է իր երկերի «Carmina barbata» ժողովածուն: Աուգուստ Ալլեն էստոնացի առաջին գրողներից էր, որ իր գրական ստեղծագործություններում անդրադարձավ 1917 թվականի [[Հոկտեմբերյան հեղափոխություն|հոկտեմբերյան իրադարձություններին]]: Գրել է մի շարք սատիրական [[ֆելիետոն|ֆելիետոններ]], որոնցում ծաղրել է էստոնական բուրժուազիան: 1930-ական թվականների ստեղծագործություններում նա քննադատել է գերմանական ու էստոնական ֆաշիզմը: [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին գրել է էպիգրամներ, բանաստեղծություններ ու ֆելիետոններ, որոնցում արտահայտել է իր ատելությունը նացիստական Գերմանիայի նկատմամբ<ref name="КЛЭ">[http://feb-web.ru/feb/kle/kle-abc/ke1/ke1-1601.htm Алле Аугуст] // Краткая литературная энциклопедия. Т. 1. — 1962</ref>:
 
Աուգուստ Ալլեն կապված է եղել «[[Սիուրու]]» գրական խմբակի հետ, որի անդամ է դարձել [[1919 թվական]]ին: 1940 թվականին Էստոնիայում տեղի ունեցած Հունիսյան հեղափոխությունից հետո Աուգուստ Ալլեն որպես խորհրդական աշխատել է լուսավորության նախարարությունում, ապա եղել է Հեղինակային իրավունքների պահպանության միության քարտուղար, Էստոնացի խորհրդային գրողների միության կազմկոմիտեի անդամ և «Վիյսնուրկ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ: 1941 թվականին եղել է [[Էստոնական ԽՍՀ]] Ժողովրդական կոմիսարների խորհրդին կից արվեստի հարցերով վարչության նախագահի տեղակալ<ref name="ПСЭ"/>: 1942 թվականին դարձել է Կոմունիստական կուսակցության անդամ<ref name="КЛЭ"/>: Պատերազմի ժամանակ գտնվելով թիկունքում՝ ղեկավարել է Էստոնիայի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի տպագրության բաժինը: 1945-1946 թվականներին եղել է Էստոնական ԽՍՀ արդարադատության նախարարի տեղակալը<ref name="ПСЭ"/>: 1946 թվականից մինչև 1952 թվականը Աուգուստ Ալլեն եղել է «Լոոմինգ» ամսագրի խմբագիրը<ref name="БСЭ"/>:
 
Աուգուստ Ալլեն մահացել է [[1952 թվական]]ի հուլիսի 8-ին Տալլինում<ref name="БСЭ"/>: Թաղված է Տալլինի Անտառային գերեզմանատանը:
 
== Երկեր==