Էպիկուրը ծնվել է [[Մամոս]] կղզում, աթենացի վերաբնակիչ Նեոկլեսի ընտանիքում։ 18 տարեկան հասակում գալիս է [[Աթենք]], սակայն շուտով տեղափոխվում է Կոլոփոն, որտեղ զբաղվում է մանկավարժությամբ։ 32 տարեկան հասակում նա ստեղծում է իր դպրոցը՝ սկզբում [[Սիտիլենա]] և [[Լամպսակ]] քաղաքներում, այնուհետև Աթենքում (մ.թ.ա. [[306]] թվականինթ.)։ Դպրոցը գտնվում էր այգու մեջ, այդ պատճառով էլ ստացավ էպիկուրյան այգի անվանումը։ Դպրոցի դարպասներին գրված էր «Անցորդ, այստեղ դու քեզ լավ կզգաս, այստեղ հաճույքն է բարձրագույն բարիքը», որն արտահայտում է էպիկուրյան փիլիսոփայության էությունը։ Նա փիլիսոփայություն է սովորել [[Քսենոկրատես]]ի, [[Դեմոկրիտես]]ի հետևորդ [[Նավսիֆանես]]ի մոտ, սակայն իրեն համարել է ինքնուսույց փիլիսոփա, ընդ որում, ասում են թե նա քամահրանքով է արտահայտվել բոլոր փիլիսոփաների, այդ թվում՝ Նավսիֆանեսի մասին։ Ճիշտ է, Էպիկուրը հիմնվում է Դեմոկրիտեսի բնափիլիսոփայական հայացքների վրա, յուրօրինակ ձևով զարգացնում նրա ատոմիստական տեսությունը, սակայն նրանք իրարից տարբերվում են առաջին հերթին փիլիսոփայության էության և ըմբռնման հարցում։ Էպիկուրի փիլիսոփայությունը բացառապես գործնական ուղղվածություն ունի, նա տեսական բնույթի հարցերի լուծումները ծառայեցնում է իր բարոյագիտական ուսմունքին։
== էպիկուրյան դպրոց ==
'''Էպիկուրյան դպրոց''' - անտիկ մատերիալիզմի և բնագիտական մտքի կենտրոն։ անցել է զարգացման 3 շրջան. հին «Պարտեզը» (մ.թ.ա. IV-IIIդդIII դդ.), հիմնադրել է ''Էպիկուրը'' մ.թ.ա. մոտ 307թ307 թ.-ին կամ 306թ306 թ.-ին՝ Աթենքում, հունա-հռոմեկան՝ միջին «Պարտեզ»՝ Աթենքում և Նեապոլում (մ.թ.ա. II-IդդI դդ.), և հռոմեական՝ ուշ շրջանի «Պարտեզ» ( I-VIդդVI դդ.): Էպիկուրի դարաշրջանի ներկայացուցիչներից են Մետրոդորոս Լամփսակացին, Հերմարխոս Միտիլենացին, Բասիլիդը, Ապոլլոդորը, Ֆիլոմեդոս Գադարացին, Լուկրեցիոսը։ Էպիկուրի դարաշրջանում զարգացել է ատոմիստական ու աթենիստական գաղափարներ, նպաստել դրանց տարածմանը։