«Փիլիպոս II Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 3991913 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.205.98 (քննարկում) մասնակիցը
No edit summary
Տող 7.
| նկարագրություն = Փիլիպոս II Մակեդոնացու կիսանդրին
| տիտղոս = [[Հին Մակեդոնիա|Մակեդոնիայի թագավոր]]
| կարգ =
| կարգ-ին =
| անվան տակ =
| դրոշ =
| կառավարման սկիզբ =
| կառավարման ավարտ =
| կառավարման ժամանակ = [[մ.թ.ա. 359]] թ. - [[մ.թ.ա. 336]] թ.
| նախորդող = [[Ամինտաս III]]
[[Արգեադների դինաստիա]]
| հաջորդող = [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր III Մակեդոնացի]],
(զավակը Օլիմպիադայից)

| տիտղոս_2 =
| կարգ_2 =
| կարգ-ին_2 =
| անվան տակ_2 =
| դրոշ_2 =
| կառավարման սկիզբ_2 =
| կառավարման ավարտ_2 =

| կառավարման ժամանակ_2 =
| նախորդող_2 =
| հաջորդող_2 =

| ծննդյան օր = [[մ.թ.ա. 382]] թ.
| ծննդավայր = [[Հին Մակեդոնիա|Պելլա]], [[Հին Մակեդոնիա]]
| վախճանի օր = [[մ.թ.ա. 336]] թ.
| վախճանի վայր = Էգա (Վերգինա), [[Հին Մակեդոնիա]]
| դինաստիա =
| հայր = [[Ամինտաս III]]
| մայր = Էվրիդիկա
Տող 40 ⟶ 20՝
1. [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր III Մակեդոնացի]]
2. Փիլիպոս III Արրիդեոս
3. Ալեքսանդր Մոլոսացի

'''դուստրեր`'''
1. Կինանա
2. Ֆեսսալոնիկա
3. Կլեոպատրա
4. Եվրոպա
| կուսակցություն =
| գործունեություն =
| կրթություն =
| մասնագիտություն =
| գիտական աստիճան =
| պարգևներ =
| ինքնագիր =
| Վիքիպահեստ = Philip II of Macedon

'''Փիլիպոս II Մակեդոնացի''' ({{lang-el|Φίλιππος Βʹ ὁ Μακεδών}}; մ.թ.ա. 382 – 336 թթ.), [[Հին Մակեդոնիա|Մակեդոնիա]]յի Արգեադների դինաստիայի արքա, [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր III Մակեդոնացու]] հայրը։ Ծնվել է Մակեդոնիայի մայրաքաղաք [[Հին Մակեդոնիա|Պելլա]]յում, գահակալել մ.թ.ա. 359 թ., 23 տարեկանում։ Փիլիպոս II ժարանգել է անկում ապրող և հարևաններին հետզհետե իր դիրքը զիջող մի երկիր, որը նա դարձրեց [[Հոնիական ծով]]ից մինչև [[Պոնտոս]] ձգվող հզոր պետություն։ Ռազմական ու դիվանագիտական հաջողությունների արդյունքում Փիլիպոսի կողմից կերտած ռազմաքաղաքական կառույցը հիմք հանդիսացավ իր որդու, Ալեքսանդր Մակեդոնացու, հետագա նվաճումների համար։ Սպանվել է 336 թ. մակեդոնական Էգա քաղաքում մարդասպանի ձեռքով, [[Աքեմենյան Պարսկաստան]] արշավանքի նախապատրաստման փուլի ընթացքում։
Տող 54 ⟶ 26՝
Իր հիշատակի հավերժացման հարցում Փիլիպոսը այնքան հետևողական չէր, որքան Ալեքսանդրը։ Դա է պատճառը, որ Փիլիպոսի հետ կապված պատմագրությունը թերի է, և մի շարք տեղեկություններ մեզ են հասել միայն Ալեքսանդրի հետ կապված լինելու շնորհիվ։

Փիլիպոս II-ը ծնվել է մ.թ.ա. 382 թ. [[Հին Մակեդոնիա]]յի մայրաքաղաք Պելլայում։ Նրա հայրը Մակեդոնիայի թագավոր Ամինտաս III-ն էր։ Մայրը, Էվրիդիկան, որն իր անսանձ բնավորության պատճառով անվանում էին “Վայրենի Էվրիդիկա”, Մակեդոնիաի արևմուտքում գտնվող Լինկեստիդա թագավորության ազնվական տոհմից էր։ Լինելով արքայորդի, Փիլիպոսը օրենքով զիջում էր գահի առաջնությունը երկու ավագ եղբայրներին ու նրանց ուղղակի ժառանգներին։ Սակայն ավագ եղբայրների կռվի դաշտերում հերթով վաղաժամ վախճանվելուց հետո գահ բարձրացավ նրա մանկահաս եղբորորդին։ Որոշ ժամանակ Փիլիպոսը կատարեց երիտասարդ արքայի խնամակալի պարտականությունները, այնուհետև մի կողմ հրեց իր անտաղանդ ազգականին և մ.թ.ա. 359 թ., երկրի դժվարին պահին, իր ձեռքը վերցրեց Մակեդոնիայի կառավարումը։
== Փիլիպոսի քաղաքականությունը ==
Հին Մակեդոնիան՝ անասնապահական հետամնաց լեռնային բալկանյան երկիր էր, որը մ.թ.ա. չորրորդ դարում ապրում էր քաղաքական ու տնտեսական ճգնաժամ։ Մակեդոնիան գտնվում էր երկու հակասող աշխարհների մեջտեղում։ Հարավային հարևաններ էր փայլուն մշակույթ ունեցող [[Հելլադա|Հունաստանը]], իսկ հյուսիսային տիրույթները սահմանակցում էին [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան թերակղզու]] բարբարոսական երկրների հետ։ Չնայած մակեդոնական լեզում հունարենի բարբառն էր, ու պատմականորեն Մակեդոնիան պատկանում էր հունական աշխարհին, վերջինս ընկալում էր իր հարևանին որպես գավառամիտ գռեհիկ ազգականի։
[[Պատկեր: Philip_II_of_Macedon_CdM.jpg|280px|left|thumb|Ոսկե մեդալիոն Փիլիպոս II-ի պատրերով]]
Ամինտաս III-ի մահից հետո Փիլիպոսին ժառանգություն հասած երկիրը ասպատակում էին [[Իլլիրիա]]ն, [[Թրակիա]]ն, [[Հին Հունաստան|Հունաստանը]], և մյուս հարևանները։ Այդպիսով, իր երկիրը քաոսից դուրս բերելու համար Փիլիպոսը ստիպված էր գործադրել մեծ ռազմական ու դիվանագիտական ջանքեր։

Երիտասարդ թագավորը, ստանձնելով երկրի կառավարումը, կարողացավ մեծ կաշառքներով ու շռայլ խոստումներով «գնել» հարևանների չեզոքությունը ու այդպիսով ժամանակ շահել իր ուժերը համախմբելու համար։ Դրան հաջորդեցին ռազմական հաջողությունները Բալկանյան թերակղզու հյուսիսում գտնվող [[Բալկանյան թերակղզի|Պեոնիա]]յում (մ.թ.ա. 359 թ.): Այնուհետև բռնագրավվեցին հյուսիս-արևմտյան Իլլիրիան (մ.թ.ա. 356 թ.) ու արևելքում գտնվող Թրակիան (մ.թ.ա. 342-340 թ.թ.): Այդ ռազմարշավների արդյունքում Մակեդոնիան ոչ միայն կասեցրեց իր հարևանների ոտնձգությունները, այլ նույնիսկ տիրացավ այդ երկրների պաշարներին, որոնցից կարևորագույններն էին Թրակիայի մետաղի ու ոսկու հարուստ հանքերը։ Բացի դրանից, Մակեդոնիային հաջողվեց ճեղքել ու դուրս գալ Թրակիայից դեպի [[Էգեյան ծով]] ու իշխանություն հաստատել հարստաշատ Բալկանյան ափերում։

Փիլիպոսին հաջողվեց համախմբել տեղական ու նվաճած երկրների ազնվական տոհմերը։ Միացյալ, ուժեղացած ու հարստացած Մակեդոնիան համարձակություն ունեցավ ակտիվորեն խառնվելու [[Հելլադա]]յի գործերին։ Փիլիպոսը հմտորեն իր օգտին էր շրջում [[պոլիս]]ների միջև եղած տարաբնույթ հակասությունները։ Հատկապես արգասաբեր դարձան Փիլիպոսի այն դիվանագիտական քայլերը, որոնց նա բնութագրել էր հետևյալ հայտնի ասացվածքով. «Չկա այնպիսի անառիկ բերդ, որը չկարողանար նվաճել ոսկիով բեռնած էշը»: Փիլիպոսի ապագա ծրագրերը ծավալուն էին և ուղված բալկանյան ու հունական աշխարհների միավորմանը՝ մակեդոնական գերիշխանության ներքո։

Փիլիպոսին հաջողվեց համախմբել տեղական ու նվաճած երկրների ազնվական տոհմերը։ Միացյալ, ուժեղացած ու հարստացած Մակեդոնիան համարձակություն ունեցավ ակտիվորեն խառնվելու [[Հելլադա]]յի գործերին։ Փիլիպոսը հմտորեն իր օգտին էր շրջում [[պոլիս]]ների միջև եղած տարաբնույթ հակասությունները։ Հատկապես արգասաբեր դարձան Փիլիպոսի այն դիվանագիտական քայլերը, որոնց նա բնութագրել էր հետևյալ հայտնի ասացվածքով. «Չկա այնպիսի անառիկ բերդ, որը չկարողանար նվաճել ոսկիով բեռնած էշը»: Փիլիպոսի ապագա ծրագրերը ծավալուն էին և ուղված բալկանյան ու հունական աշխարհների միավորմանը՝ մակեդոնական գերիշխանության ներքո։
==Փիլիպոսի բնավորության գծերը==
Երիտասարդ տարիքում Փիլիպոսը որոշ ժամանակ անց էր կացրել հունական [[պոլիս|Թեբե]] քաղաքում պատվավոր պատանդի կարգավիճակում։ Հենց այդ ժամանակ, հելլենիստական քաղաքակրթության ազդեցության տակ նրա մեջ հղկվեցին ապագա քաղաքական գործչի ու ռազմավարի ընդունակությունները։
Տող 68 ⟶ 43՝
Փիլիպոսը աչքի էր ընկնում անձնական խիզախությամբ։ Կռվի ժամանակ նա հաճախ էր գտնվում իր զորքի առաջին գծում, բազմաթիվ վերքեր ուներ, թշնամական նետի հարվածից կորցրել էր մի աչքը։ Սկզնաղբյուրների վկայությամբ, մարտի ամենածանր պահերին Փիլիպոսը երբեք չէր կորցնում գլուխը և ցուցադրում էր հոգու անսասան կորով։ Նրա սուր ու սթափ մտածելակերպը, մարդկանց ներքին մղումների և արատների իմացությունը դարձան նրա հաջողությունների գրավականը։ Փիլիպոսի վայելուչ ու անկաշկանդ վարքագծի, զսպված արիության ու ճարտարության դիմակի տակ, սակայն, թաքնված էին գիշատչի նենգություն ու սառնասիրտ վայրագություն։

Փիլիպոսի արատավոր կողմերն էին սեռական շվայտությունն ու հարբեցողությունը։ Մակեդոնական արքունիքի աղմկոտ լրբաբարո խրախճանքներն ապշեցնում էին ամբողջ հին աշխարհը։ Ի վերջո, Փիլիպոսը իր անզսպելի կրքերի զոհը դարձավ։
== Փիլիպոսի ընտանիքը ==
Փիլիպոսի յուրաքանչյուր ամուսնությունը պայմանավորված էր քաղաքական նկատառումներով։ Հարևան երկրների բարձրաստիճան խավերի հետ հաստատվող բարեկամանական կապերը նպաստում էին Մակեդոնիայի ամրապնդմանը։ Հատկապես ճակատագրական եղան նրա չորրորդ ու յոթերորդ ամուսնությունները։ Հարևան [[Էպիրոսի բռնապետություն|Էպեյրոս]] թագավորության արքայադուստր [[Օլիմպիադա]]ն Փիլիպոսի չորրորդ կինը, դարձավ նրա որդու, [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր III-ի]], մայրը։ Տարիների ընթացքում ամուսինների հարաբերությունները վատթարացան և Փիլիպոսի մահվան նախօրերին հասան ամուսնալուծության։ Խանդոտ ու կրոնամոլ Օլիմպիադայի մեջ զարգացել էին ատելության ու վրեժխնդրության գծեր, ինչը անհանդուրժելի էր թագավորի համար։ Օլիմպիադայի երկաթյա կամքն ու պատվախնդրությունը, ինչպես նաև Ալեքսանդրի վրա ունեցած նրա մեծ ազդեցությունը, վճռորոշ դեր խաղացին հետագա քաղաքական զարգացումներում։

Երիտասարդ գեղեցկուհի Կլեոպատրան, Փիլիպոսի յոթերորդ ու վերջին կինը, որի հետ նա ամուսնացել էր մ.թ.ա. 337 թ., մակեդոնական ազնվատոհմիկ ցեղից էր։ Նրա քեռին, Աթալոսը, թագավորի մոտիկ շրջապատի ամենաազդեցիկ դեմքերից էր։ Կլեոպատրայի ու Փիլիպոսի դուստրը ծնվեց արդեն թագավորի վախճանից հետո։ Հայտնի է, որ հետագայում, օգտվելով Ալեքսանդրի բացակայությունից, Օլիմպիադան կարգադրեց սպանել նորածնին մոր ծնկներին, այնուհետև ստիպեց նրան ինքնասպան լինել։ Փիլիպոս II-ից հետո, 25 տարվա ընթացքում, նրա ամբողջ տոհմը ի սպառ վերացավ, և Արգեադների դինաստիան, այդպիսով, կարճվեց։

== Մակեդոնական բանակը։ Փիլիպոսի ռազմական վերափոխումները==
Ռազմական բնագավառում Փիլիպոսը կատարեց բանակի արմատական ձևափոխում, ընդօրինակելով ու զարգացնելով այդ ժամանակվա առաջատար երկրների՝ Հունաստանի ու Պարսկաստանի, նվաճումները։ Փիլիպոսը հունական ականավոր ռազմաքաղաքական գործիչ Էպամինոնդասի երկրպագուն էր և մակեդոնական բանակում լայնորեն կիրառեց նրա մարտական նորամուծություններն ու սկզբունքները։ Փիլիպոսը գործնականորեն մոտեցավ իր բանակի վերափոխմանը, դարձնելով այն իր ժամանակի ամենաահարկու ռազմամեքենան։ Փիլիպոսի թողած անգնահատելի ժառանգությունը իր որդու, Ալեքսանր Մակեդոնացու, հաջողությունների հիմքը հանդիսացավ։
Տող 78 ⟶ 55՝
Մակեդոնական բանակի մի մասը՝ այսպես կոչված արքայական զորքը, կազմած էի ծանր հեծելազորից (հեթայրներից) և վահանակիր հետևակից (հիպասպիստներից), որոնք իրար համալրում ու պաշտպանում էին։ Բանակի մյուս, աշխարհազորային մասը, վերափոխված էր կանոնավոր բանակի և ընդգրկում էր հայտնի մակեդոնական փաղանգը և ուրիշ հետևակային ուժեր (պելտաստներ, նետաձիգներ, և այլն): Նման բաժանումը հավասարակշռում էր բանակի կազմի մեջ մտած երկու հիմնական սոցիալական խավերին՝ ազնվականությանն ու ռամիկներին։

Փիլիպոսի ստեղծած բանակը կանոնավոր էր ու մասնագիտացված։ Անընդհատ հաղթարշավներում կուտակած ավարը կազմում էր կանոնավոր բանակի նյութական բազան։ Բանակի հիմնական շեշտադրումը դրած էր հեծելազորի վրա, ինչը հազվադեպ երևույթ էր հին աշխարհի համար։ Ծանր հեծելազորի կորիզն էին կազմում հեթայրները, արքայի ազնվական «մտերիմ ընկերները»: Նրանք օգտագործում էին հատուկ խոշոր նժույգներ, զինված էին նիզակներով ու ինքնատիպ սուսերով, պաշտպանված բրոնզե վահաններով, սաղավարտներով ու զրահով։ Հեթայրները հմտորեն տիրապետում էին հեծարվեստին, և թշնամական հեծելազորը գրեթե երբեք չէր դիմակայում նրանց գրոհին։

[[Պատկեր:Macedonian Army Thessalian.jpg|thumb|right|Մակեդոնական ծանր հեծյալ]]
Հեթայրներից բացի, մակեդոնական հեծելազորը համալրված էր նաև ենթակա ու դաշնակից պետությունների զորախմբերով։ [[Թեսալիա]]ն մատակարարում էր հայտնի թեսալական հեծելազորը, որը գրոհ կատարելիս դասավորվում էր յուրօրինակ շեղանկյունային եղանակով։ Թրակիական ու իլլիրիական ցեղերը կազմում էին թեթև հեծելազորը։ Այդ արագաշարժ ստորաբաժանումները իրենց դիմացկուն կարճահասակ նժույգներով անփոխարինելի էին որպես դարանակալ խմբեր, ինչպես նաև փոքրածավալ ընդհարումների ու անսպասելի թռուցիկ գրոհերի համար։ Նշենք, որ այդ դարաշրջանի նժույգի հանդերձանքում չէին կիրառվում ասպանդակներ, թամբեր, պայտեր՝ այնպես որ հեծարվեստը առանձնահատուկ հմտություն էր պահանջում։

Մակեդոնական ունևոր գյուղացիությունը համալրում էր հատուկ հետևակազորի, մակեդոնական փաղանգի, կազմը։ Փիլիպոսը ձևափոխեց հունական ավանդական փաղանգը համաձայն նոր ռազմական պայմանների։ Այժմ այն ձևավորված էր 16 x 16 զորախմբից, որի զինվորները պաշտպանված էին թեթև ու փոքր վահաններով ու սաղավարտներով և զինված էին 5-6 մ երկարությամբ նիզակներով (սարիսաներով): Զորախմբի միայն առաջին շարքն էր զինված ավելի կարճ նիզակներով, հետևի շարքերը դնում էին իրենց նիզակները առջևում կանգնածների ուսերին։ Տասնվեց զորախմբից կազմված գունդը կոչվում էր «փոքր փաղանգ»:

[[Պատկեր:Makedonische phalanx.png|450px|left|thumb|Մակեդոնական փաղանգ]]
Փաղանգի զինվորը բռնում էր սարիսսան երկու ձեռքով, իսկ վահանը գոտիներով ուսին էր ամրացնում։ Փաղանգի զանգվածը նախատեսված էր թշնամու շարքերը հրելու ու ճեղքելու համար։ Փաղանգի սեփական ճակատը միաձույլ էր ու անճեղքելի, իսկ նրա ահարկու դոփյունը սահմռկեցնում էր հակառակորդին։ Սակայն փաղանգը անզոր էր գործել կտրտած տեղանքի պայմաններում։ Փաղանգի բաց թևերը պաշտպանում էին հատուկ թեթևազեն ստորաբաժանումներ։ Տարածված էր նաև փաղանգի ու ծանր հեծելազորի համագործակցությունը այսպես կոչված «զնդանի ու մուրճի» եղանակով։ Հեծելազորը մղում էր հակառակորդին փաղանգի ուղղությամբ, այնուհետև արագ զարկով ոչնչացնում ծուղակում հայտնված թշնամուն։ Այդ ոճը հաջողությամբ կիրառվեց հետագայում՝ Քերոնեայի ու Գավգամելայի ճակատամարտերում։

[[Պատկեր :Hypaspist.jpg|thumb|320px|right|Հիպասպիստ]]
Փաղանգից զատ մակեդոնական զորքը համալրված էր էլիտար արագաշարժ հետևակով՝ հիպասպիստներով, որոնք զինված էին վահաններով, քաթանե զրահով, սաղավարտներով, կարճ նիզակներով ու երկար սուսերով։ Հիպասպիստը հավասարապես մարտունակ էր թե՛ անհատական կռվում, թե՛ ռազմաշարքում։ Ալեքսանդրը բացառիկ խիզախություն ցուցադրած հիպասպիստներին շնորհում էր արծաթապատ վահանով։
[[Պատկեր :Agrianian3.jpg|thumb|left|150px|Պելտաստ]]
Հետևակային բանակում մեծ դեր ունեին պելտաստները։ Նրանց թեթևաքաշ զենքը (վահան, նիզակ, պարս, տեգ) հնարավորություն էր տալիս աննկատելիորեն մոտենալ թշնամուն, նշան բռնել, զարկել և արագ վազքով հետ քաշվել հեծելազորի պաշտպանության ներքո։ Պելտաստների խմբավորումը կարևոր դերակատարում ունեցավ Գավգամելայի ճակատամարտում։
Հետևակային բանակում մեծ դեր ունեին պելտաստները։ Նրանց թեթևաքաշ զենքը (վահան, նիզակ, պարս, տեգ) հնարավորություն էր տալիս աննկատելիորեն մոտենալ թշնամուն, նշան բռնել, զարկել և արագ վազքով հետ քաշվել հեծելազորի պաշտպանության ներքո։ Պելտաստների խմբավորումը կարևոր դերակատարում ունեցավ Գավգամելայի ճակատամարտում։ Հին աշխարհում գործածվում էր զանազան պաշարողական զենք։ Փիլիպոսը ուներ հատուկ ինժեներական անձնակազմ այն տեղադրելու ու խնամելու համար, ինչպես նաև կամրջանավերի տեղադրման մասնագետներ, շինարարներ, տոպոգրաֆներ, ռազմական հետախուզական ջոկատներ։ Հատուկ նշանակություն ունեին բանակի մատակարարող ծառայությունները։ Մակեդոնական բանակը համալրված էր նաև ոչ մեծ նավատորմ։ Բարձրաստիճան երիտասարդները ընդգրկված էին պաժերի գումարտակում։

Փիլիպոսը հատուկ ուշադրություն էր դարձնում իր բանակի ռազմական վարժանքների կանոնավոր անցկացմանը։ Զինվորների հմտությունը կոփվում էր հա՛մ ռազմական գործողությունների, հա՛մ կարճատև զինադադարների ընթացքում։ Նույնիկ աշխարհազոր ստորաբաժանումները աչքի էին ընկնում իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ։
Տող 95 ⟶ 76՝

Փիլիպոսի ստեղծած ռազմամեքենաին բնորոշ էր հաստատակամություն, կայծակնային արագություն, անվրեպություն, ինչպես նաև տարբեր զորատեսակների հմուտ համակցություն։ Այդ բոլոր հանգամանքները, ամրապնդված Փիլիպոսի եռանդով ու երկաթե կամքով, ստեղծեցին նախադեպը չունեցող մի բանակ, որն յուրաքանչուր պահին պատրաստ էր կռվելու ցանկացած պայմաններում և ցանկացած թշնամու դեմ։

== Փիլիպոսն ու Հունաստանը ==
Տարիներ շարունակ Հունաստանի առանձին [[պոլիս|քաղաք-պետությունները]] ձևավորում էին ռազմաքաղաքական դաշինքներ, որոնք ծառայում էին ազգակից պոլիսների միացյալ շահերին։ Այդ կառույցների անդադար իրարամերժ պայքարի արդյունքում ծնվում ու կազմալուծվում էին զանազան ալյանսներ։ Գլուխ բարձրացնող Մակեդոնիան նույնպես ուրվագծվում էր որպես լուրջ քաղաքական գործոն։ Իրավիճակը ավելի էին խորացնում տնտեսական հանգամանքները. ամբողջ հունական աշխարհը ողողված էր բազմաթիվ գործազուրկ ռամիկներով, որոնք պատրաստ էին իրենց ծառայությունները առաջարկել ցանկացած կողմին, նույնիսկ թշնամուն։ Ի լրումն ամենի, Աքեմենյան Պարսկաստանը, հունական աշխարհի վաղեմի թշնամին, օգտագործում էր ամեն հնարք պոլիսների միջև հակասությունները սրացնելու համար։

Տող 102 ⟶ 84՝
Բանն այն էր, որ մակեդոնական թագավորի համոզմամբ, Հելլադայի միավորման գաղափարը իրականացնելու համար ասպարեզ պետք է գար իր նման մի առաջնորդ, որը կհանգուցալուծեր տեղի ունեցող կործանարար գժտություններն ու փոխադարձ անվստահությունը։ Միայն նա ի վիճակի կլինի գլխավորել պայքարը ընդհանուր հզոր թշնամու՝ «բարբարոսական» Պարսկաստանի դեմ ու հետ վերադարձնել նախկինում կորցված փոքրասիական ափի հունական քաղաքները։

Շուտով ներկայազավ Հունաստան խուժելու առիթը։ Դա երկու հարևան միությունների՝ Ֆոկեոնի ու Թեբեի միջև եղած հակասություններն էին, որոնք պոռթկացին [[Դելֆի]] քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Ֆոկեոնի բնակիչները, դժգոհ լինելով իրենց տարածքի վրա գտնվող, բայց անկախ վարվելակերպ ցուցադրող քաղաքից, ներխուժեցին Դելֆիի պատգամախոսի սրբազան տաճարը և թալանեցին այնտեղի գանձատունը։ Այդ արարքի համար Թեբեն պատերազմ հռչակեց Ֆոկեոնի դեմ, որն անվանվեց «Երրորդ Սրբազան պատերազմ»: Թեբեի հետ դաշինքային պայմանագրերով կապված Թեսալիան, այնուհետև՝ Մակեդոնիան, նույնպես դարձան պատերազմի մասնակիցներ։ Ռազմական գործողությունները հաջողությամբ պսակվեցին մ.թ.ա. 353 թ., երբ Զաֆրանի դաշտի ճակատամարտում Փիլիպոսը ջախջախեց Ֆոկեոնի միացյալ զորքը և գրավեց Թեսալիան։ Իսկ վեց տարի անց, 346 թ. նա մտավ Ֆոկեոն, ավերեց այնտեղի քաղաքները, պատժեց բնակիչներին և վերադարձրեց թալանած Դելֆիի գանձերը։ Շնորհակալ դելֆիացիք շնորհեցին Փիլիպոսին սրբազան քաղաքի պաշտպանի պատվավոր կոչում։

[[Պատկեր:Հին_Մակեդոնիայի_ու_Հունաստանի_քարտեզ.gif|thumb|left|450pxմինի|Հունաստանն ու Մակեդոնիան մ.թ.ա. 336թ.
Մակեդոնիայի թագավորություն (կարմիր),
Նվաճած տարածքները Բալկանյան թերակղզում (վարդագույն)
Հունական պոլիսներ
(նվաճած՝ դեղին, չնվաճած՝ կապույտ)
Աքեմենյան տերություն (մանուշակագույն)]]
Փիլիպոսի ամրապնդված դիրքը երկյուղ առաջացրեց որոշ պոլիսներում, որտեղ որպես հակակշիռ ձևավորվեցին հակամակեդոնական կուսակցություններ։ Հատկապես ազդեցիկ դարձավ ժողովրդավարության պատվարի, Աթենքի, շարժումը, որը գլխավորեց քաղաքական գործիչ [[Դեմոսֆենոս]]ը։ Նրա հայտնի ճարտարախոս «փիլիպիկաները»՝ Փիլիպոսի դեմ ուղած հրապարակային ցասկոտ ու մերկացնող ելույթները մեծ դեր խաղացին հանրային կարծիքի ձևավորման գործում։ Հակամակեդոնական կուսակցությունները վայելում էին նաև Պարսկաստանի աջակցությունը։

Փիլիպոսը ուներ նաև ազդեցիկ համակրողներ, որնցից ամենահայտնին էր քաղաքական գործիչ Իսոկրատոսը։ Նա Աթենքում ուներ բազմաթիվ աշակերտներ ու համահողներ, որոնք, հիասթափված ժողովրդավարական խառնաշփոթներից, հիանում էին եռանդուն մակեդոնական միապետով և հույսեր կապում նրա պանհելլենիստական ծրագրերի իրականացման հետ։

Երրորդ Սրբազան պատերազմի ավարտից հետո, մ.թ.ա. 349-348 թ.թթթ., Փիլիպոսը բռնագրավում է [[պոլիս|Խալկիդիկա]]ն, ավերում անհնազանդ Օլինփոս քաղաքը ու ստրկացնում նրա բնակիչներին։

Փիլիպոսի հաջորդ քայլն էր Թրակիայի եզրույթում Բոսֆոր նեղուցի ու Մարմարա ծովի ափերին գտնվող հարուստ հունական քաղաքներ՝ [[Բյուզանդիա|Բյուզանդիոն]]ի ու [[Պերինթոս]]ի նվաճումը։ Այդ քաղաքները հունական աշխարհի մատակարարման գծերի, հատկպես՝ ցորենի, կարևոր օղակներ էին։ Այդ ռազմարշավի համար Փիլիպոսը լրացուցիչ նավեր էր կառուցել, բայց ստիպված եղավ հետ նահանջել։ Դեմոսֆենոսի ջանքերի արդյունքում ոտքի ելած Աթենքը, ինչպես նաև Պարսկաստանի փոքրասիական տիրույթների կուսակալները, դեպի Բյուզանդիոն ուղարկեցին բազմաքանակ օգնական ուժեր։ Փիլիպոսի նահանջը հակամակեդոնական ուժերի կողմից բուռն ցնծությամբ ընդունվեց։

Սակայն հունական աշխարհի ներքին խմորումները ավարտված չէին։ Դեմոսֆենոսին հաջողվեց կազմել զորեղ հակամակեդոնական բլոկ, որին այլևս անհնարին էր դիմադրել դիվանագիտական միջոցներով։ Մ.թ.ա. 338 թ. ամռանը, Բեովտիայի միության [[Քերոնեայի ճակատամարտ|Քերոնեա]] քաղաքի մոտակայքում տեղի ունեցավ Փիլիպոսի ամենախոշոռ ճակատամարտը։ Այն ավարտվեց Փիլիպոսի շլացուցիչ հաղթանակով և փառք բերեց ոչ միայն Փիլիպոսին, այլ և երիտասարդ Ալեքսանդրին, որի ղեկավարած ծանր հեծելազորի հաջող գրոհը վճռորոշեց կռվի ավարտը։

Քերոնեայի ճակատամրտը ազդարարեց հունական պոլիսների պարտությունը։ Նրանք հերթով ընդունեցին Մակեդոնիայի գերիշխանությունը։ Փիլիպոսը, սակայն, տրամադրված չէր նրանց խիստ պատժել, քանի որ պատրաստվում էր ընդունել Հունաստանի ու Մակեդոնիայի միասնական ռազմաուժերի գերագույն հրամանատարությունը և պաշտոնապես մեկնարկել Պարսկաստանի դեմ ուղված արշավ։ Ի կատարումն այդ ծրագրի, մ.թ.ա. 337 թ. Փիլիպոսի նախաձեռնությամբ հունական պոլիսների միջև հաստատվեց դաշինք (այսպես կոչված [[Կորինթոս|Կորնթոսյան միություն]]), որը վավերացրեց Փիլիպոսի հանձն առած պարտավորությունները։ Առաջնահերթը դարձավ 10,000-ոց բանակի ձևավորումը Աթալոսի ու Պարմենիոնի ղեկավարությամբ, որը կտրեց Հելլեսպոնտոսի նեղուցը և խորացավ [[Փոքր Ասիա]]՝ հոնիական ծովափնյա քաղաքները հետ վերադարձնելու նպատակով։ Սակայն միջոցառումը մնաց անավարտ Փիլիպոսի սպանության պատճառով։

Փիլիպոսի վախճանը անվերադարձորեն վերացրեց Մակեդոնիայի ու Հունաստանի միացման վեհ գաղափարը, քանի որ այն չգտավ Ալեքսանդրի մեջ ո՛չ իր ջատագովի, ո՛չ էլ հետևորդի։ Ալեքսանդրի մտահղացումները մակեդոնական ու հունական աշխարհից վեր էին՝ նա տեսնում էր իրեն որպես ամբողջ աշխարհի տիրակալ։
==Փիլիպոսի ու Ալեքսանդրի հարաբերությունները==
Փիլիպոսը, նկատելով որդու փայլուն տվյալները, հատուկ ուշադրություն էր դարձնում նրա ուսուցմանը։ Ալեքսանդրը ստացավ լավագույն արիստոկրատական կրթություն հին աշխարհի փայլուն գիտնական [[Արիստոտել]]ի ղեկավարությամբ։ Մարմնամարզական վարժանքներն անց էին կացնում Փիլիպոսի փորձառու զինակիցները։ Հայտնի է առասպել, ըստ որի, երբ Ալեքսանդրը սանձահարեց Բուկեփալոս ձիուն, հիացած Փիլիպոսը կանխատեսեց. «Մակեդոնիան չափազանց փոքր է քեզ համար»: Փիլիպոսի զբաղվածությունը հեռու էր պահում նրան տնից ու ընտանիքից։ Երիտասարդ Ալեքսանդրը հեռվից հեռու հիանում էր հոր սխրանքներով, թեպետ հասունացման շրջանում խանդով էր ընկալում նրա հաջողությունները։ Ալեքսանդրը գանգատվում էր, որ «հայրը կկատարի բոլոր հերոսոությունները և իմ բաժնին ոչինչ չի մնա»: Զգալով որդու դժգոհությունը, Փիլիպոսը սկսեց արքայազնին ընդգրկել տարբեր քաղաքական ու ռազմական միջոցառումներում։ 340 թվականին նա Ալեքսանդրին կարգադրեց ընդհատել ուսումը, վերադառնալ Պելլա ու իր բացակայության ժամանակ իր անունից կառավարել երկիրը։ Իսկ երկու տարի անց Ալեքսանդրը ձեռք բերեց նաև իր առաջին ռազմական փորձը՝ հաղթական Քերոնեայի ճակատամարտում։

== Փիլիպոսի ու Ալեքսանդրի հարաբերությունները ==
Փիլիպոսի ու Ալեքսանդրի մոր, Օլիմպիադայի, ամուսնուլուծությունը ծանր անդրադարձավ արքայազնի վրա։ Իսկ թագավորի ու երիտասարդ Կլեոպատրայի պսակադրությունը բացեիբաց թշնամանքի վերածեց Փիլիպոսի ու 18-ամյա Ալեքսանդրի մինչ այդ էլ արդեն լարված հարաբերությունները։ Հարսանյաց հանդեսի ժամանակ հյուրերից մեկը, ոգելից խմիչքներից տաքացած, իր կենացաճառում մաղթեց նորապսակներին լույս աշխարհ բերել օրինածին ժառանգորդի։ Կատաղած Ալեքսանդրը նրա երեսին նետեց գավաթը, բղավելով. «Իսկ ես, սրիկայի մեկը, քո կարծիքով, բի՞ճ եմ»: Հարբած Փիլիպոսը փորձեց պապանձեցնել Ալեքսանդրին, բայց կորցրեց հավասարակշռությունն ու ընկավ։ Ալեքսանդրը հեգնանքով բացականչեց. «Նայե՛ք այս մարդուն, նա մտադիր է կտրել Հելլեսպոնտոսը, բայց ի վիճակի չէ մահճից մահճ անցնել»: Ընտանեկան բուռն կռիվը հղի էր քաղաքական լուրջ հետևանքներով։ Օլիմպիադան լքեց Մակեդոնիան և ապաստանեց իր եղբոր, Էպեյրոսի թագավորի, արքունիքում։ Ալեքսանդրը մեկնեց Իլլիրիա Փիլիպոսի դեմ տեղական ցեղերը բարձրացնելու նպատակով։ Սպառնալից իրավիճակը հանդարտեց հույն հարևանների միջամտությունը։
Փիլիպոսը, նկատելով որդու փայլուն տվյալները, հատուկ ուշադրություն էր դարձնում նրա ուսուցմանը։ Ալեքսանդրը ստացավ լավագույն արիստոկրատական կրթություն հին աշխարհի փայլուն գիտնական [[Արիստոտել]]ի ղեկավարությամբ։ Մարմնամարզական վարժանքներն անց էին կացնում Փիլիպոսի փորձառու զինակիցները։ Հայտնի է առասպել, ըստ որի, երբ Ալեքսանդրը սանձահարեց Բուկեփալոս ձիուն, հիացած Փիլիպոսը կանխատեսեց. «Մակեդոնիան չափազանց փոքր է քեզ համար»: Փիլիպոսի զբաղվածությունը հեռու էր պահում նրան տնից ու ընտանիքից։ Երիտասարդ Ալեքսանդրը հեռվից հեռու հիանում էր հոր սխրանքներով, թեպետ հասունացման շրջանում խանդով էր ընկալում նրա հաջողությունները։ Ալեքսանդրը գանգատվում էր, որ «հայրը կկատարի բոլոր հերոսոությունները և իմ բաժնին ոչինչ չի մնա»: Զգալով որդու դժգոհությունը, Փիլիպոսը սկսեց արքայազնին ընդգրկել տարբեր քաղաքական ու ռազմական միջոցառումներում։ 340 թվականին նա Ալեքսանդրին կարգադրեց ընդհատել ուսումը, վերադառնալ Պելլա ու իր բացակայության ժամանակ իր անունից կառավարել երկիրը։ Իսկ երկու տարի անց Ալեքսանդրը ձեռք բերեց նաև իր առաջին ռազմական փորձը՝ հաղթական Քերոնեայի ճակատամարտում։
Հոր և որդու հակադրումը հանգուցալուծեց Փիլիպոսի սպանությունը։

==Փիլիպոսի վախճանը==
Փիլիպոսի ու Ալեքսանդրի մոր, Օլիմպիադայի, ամուսնուլուծությունը ծանր անդրադարձավ արքայազնի վրա։ Իսկ թագավորի ու երիտասարդ Կլեոպատրայի պսակադրությունը բացեիբաց թշնամանքի վերածեց Փիլիպոսի ու 18-ամյա Ալեքսանդրի մինչ այդ էլ արդեն լարված հարաբերությունները։ Հարսանյաց հանդեսի ժամանակ հյուրերից մեկը, ոգելից խմիչքներից տաքացած, իր կենացաճառում մաղթեց նորապսակներին լույս աշխարհ բերել օրինածին ժառանգորդի։ Կատաղած Ալեքսանդրը նրա երեսին նետեց գավաթը, բղավելով. «Իսկ ես, սրիկայի մեկը, քո կարծիքով, բի՞ճ եմ»: Հարբած Փիլիպոսը փորձեց պապանձեցնել Ալեքսանդրին, բայց կորցրեց հավասարակշռությունն ու ընկավ։ Ալեքսանդրը հեգնանքով բացականչեց. «Նայե՛ք այս մարդուն, նա մտադիր է կտրել Հելլեսպոնտոսը, բայց ի վիճակի չէ մահճից մահճ անցնել»: Ընտանեկան բուռն կռիվը հղի էր քաղաքական լուրջ հետևանքներով։ Օլիմպիադան լքեց Մակեդոնիան և ապաստանեց իր եղբոր, Էպեյրոսի թագավորի, արքունիքում։ Ալեքսանդրը մեկնեց Իլլիրիա Փիլիպոսի դեմ տեղական ցեղերը բարձրացնելու նպատակով։ Սպառնալից իրավիճակը հանդարտեց հույն հարևանների միջամտությունը։ Հոր և որդու հակադրումը հանգուցալուծեց Փիլիպոսի սպանությունը։
[[Պատկեր:Pausanius assassinates Philip during the procession into the theatre by Andre Castaigne (1898-1899).jpg|thumb|200px|Փիլիպոսի սպանությունը. Նկ. Andre Castaigne (1899 г.).]]

Մ.թ.ա. 336 թ. Մակեդոնիայի հին մայրաքաղաք Էգայում (Վերգինայում), տոնախմբության ժամանակ, երբ Փիլիպոսը, մերձավորներով շրջապատված, շարժվում էր դեպի հրապարակ, նա հարձարկման ենթարկվեց և մահացու դանակահարվեց։ Փիլիպոսին ուղեկցող թիկնախումբը բռնեց ու առանց հարցաքննության սպանեց մարդասպանին։ Ըստ պաշտոնական վարկածի, մարդասպանը, ոմն Պավսանիոսը, Փիլիպոսի թիկնազորային խմբի սպա, կատարել էր այդ հանցանքը անձնական վիրավորանքի հողի վրա։ Սակայն մինչ այժմ պատմաբանները տարակարծիք են այդ վարկածի վերաբերյալ։ Գոյություն ունեն ևս երկու ճշմարտանման վարկած։ Առաջինը՝ Օլիմպիադայի (ու, ենթադրաբար, Ալեքսանդրի) մասնակցությունը. Փիլիպոսի ու Կլեոպատրայի նորածին զավակը լիիրավ հավակնորդ ու լուրջ մրցակից կարող էր դառնալ Ալեքսանդրի թագաժառանգության հարցում։ Երկրորդ վարկածը՝ դա Հելլենիստական աշխարհի վաղեմի թշնամի Պարսկաստանի գաղտնի մասնակցությունն էր։
== Փիլիպոսի վախճանը ==
[[Պատկեր:Pausanius assassinates Philip during the procession into the theatre by Andre Castaigne (1898-1899).jpg|thumb|200px|Փիլիպոսի սպանությունը. Նկ. Andre Castaigne (1899 г.).]]
Մ.թ.ա. 336 թ. Մակեդոնիայի հին մայրաքաղաք Էգայում (Վերգինայում), տոնախմբության ժամանակ, երբ Փիլիպոսը, մերձավորներով շրջապատված, շարժվում էր դեպի հրապարակ, նա հարձարկման ենթարկվեց և մահացու դանակահարվեց։ Փիլիպոսին ուղեկցող թիկնախումբը բռնեց ու առանց հարցաքննության սպանեց մարդասպանին։ Ըստ պաշտոնական վարկածի, մարդասպանը, ոմն Պավսանիոսը, Փիլիպոսի թիկնազորային խմբի սպա, կատարել էր այդ հանցանքը անձնական վիրավորանքի հողի վրա։ Սակայն մինչ այժմ պատմաբանները տարակարծիք են այդ վարկածի վերաբերյալ։ Գոյություն ունեն ևս երկու ճշմարտանման վարկած։ Առաջինը՝ Օլիմպիադայի (ու, ենթադրաբար, Ալեքսանդրի) մասնակցությունը. Փիլիպոսի ու Կլեոպատրայի նորածին զավակը լիիրավ հավակնորդ ու լուրջ մրցակից կարող էր դառնալ Ալեքսանդրի թագաժառանգության հարցում։ Երկրորդ վարկածը՝ դա Հելլենիստական աշխարհի վաղեմի թշնամի Պարսկաստանի գաղտնի մասնակցությունն էր։
[[Պատկեր:Vergina Tombs Entrance.jpg|thumb|left|250px|Փիլիպոս Մակեդոնացու դամբարանը - թանգարանի մուտքը]]

1977 թվականին հունական հնագետները Վերգինա քաղաքի տարածքում հայտնաբերեցին Փիլիպոս Մակեդոնացու դամբարանաը։ Այժմ այնտեղ գործում է թանգարան։

== Գրականության ցանկ ==

==Գրականության ցանկ==
=== Սկզբնաղբյուրներ ===
* [[Պլուտարքոս]] «Զուգահեռ կենսագրություններ»
Տող 154 ⟶ 120՝
* [[Քվինտուս Կուրցիուս Ռուֆուս]] «Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը»

=== Աղբյուրներ ===
* Հին Հունաստանի պատմություն, Երևան, 1982։
* Под ред. Бокщанина М. История древнего мира. Рим и Греция. Москва.։ “Просвещение”, 430 с., 1982
Տող 164 ⟶ 130՝
* Рита Арутюнян. http://ru.scribd.com/doc/113684627/Александр-Македонский
{{commons|Philip II of Macedon}}
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]

[[Կատեգորիա:Մակեդոնացի թագավորներ]]
[[Կատեգորիա:Մ.թ.ա. 382 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Մ.թ.ա. 336 մահեր]]