«Վահանանց պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 23.
 
Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ [[Մամիկոնյաններ]]ի, [[Բագրատունիներ]]ի, [[Սյունիներ]]ի, [[Արծրունիներ]]ի և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում [[Հայ Առաքելական եկեղեցի]]ն։ Ապստամբելու որոշումն ընդունվում է [[481]] թվականի Շիրակի ժողովում։ Պատերազմը ավարտվում է [[484]] թվականին՝ [[Նվարսակի պայմանագիր|Նվարսակի հաշտությամբ]]։
 
== Իրադրությունը Վարդանանց պատերազմից հետո ==
[[450]]-[[451]] թվականներին տեղի ունեցած [[Վարդանանց պատերազմ (450-451)|Վարդանանց պատերազմից]] հետո պարսից արքունիքի մեղմ քաղաքականությունը ժամանակավոր բնույթ էր կրում։ [[Տիզբոն]]ը չէր հրաժարվել իր վաղեմի ծրագրերից, բայց այժմ գործում էր ավելի նուրբ եղանակներով։ Բռնի հավատափոխության փոխարեն պարսիկները պայմաններ էին ստեղծում, որպեսզի հայերն իրենց կամքով ուրանան հայրենի կրոնը։ [[Զրադաշտականություն]] ընդունած նախարարները հարուստ կալվածքներ էին ստանում, պատվի և պարգևների արժանանում։ Սեպուհների որոշ մասն էլ ընդունում էր զրադաշտականություն և բարձր դիրքի հասնում։ Հավատուրացության տարածումը իսկական աղետ էր [[Հայ Առաքելական եկեղեցի|Հայոց եկեղեցու]] և թե՛ [[Հայ ժողովուրդ|հայ ժողովրդի]] համար։ Վտանգ կար, որ հավատուրացությունը կարող էր տարածվել նաև ժողովրդի լայն շրջաններում։
 
Նախարարական ավագանին խիստ դժգոհ էր, որ պարսիկները պաշտոնները տալիս էին ուրացողներին։ Հայաստանը կառավարող պարսիկ պաշտոնյաներն ամեն տեսակի ապօրինություններ էին գործում։ Հարկերը նորից ծանրացան։ ժողովրդի մեջ պարսկական լծի դեմ դժգոհությունը գնալով մեծանում էր<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/172/173 Իրադրությունը Հայաստանում Վարդանանց պատերազմից հետո։ Հայերի նոր ապստամբության նախադրյալները]</ref>։
 
== Շիրակի ժողով ==
[[481]] թվականին պարսիկների դեմ ապստամբեց հարևան [[Վրաստան|Վիրքը]]։ [[Վախթանգ Գորգասալ|Վախթանգ]] թագավորը սպանեց ուրացող Վազգեն բդեշխին և հրաժարվեց ճանաչել պարսից իշխանությունը։ [[Գուգարք]]ի բդեշխն ամուսնացած էր [[Վարդան Մամիկոնյան]]ի դուստր Շուշանիկի հետ։ Վրաց ապստամբների դեմ ուղարկված հայ նախարարները [[Շիրակ (գավառ)|Շիրակում]] գաղտնի ժողով գումարեցին և որոշեցին ձերբակալել Հայաստանի պարսիկ հազարապետին ու մարզպան Ատրվշնասպին և ապստամբել։ Հայոց նոր ապստամբությունը գլխավորեցին [[Սահակ Բագրատունի (Հայոց մարզպան)|Սահակ Բագրատունի]]ն և Վարդան Մամիկոնյանի եղբորորդի [[Վահան Մամիկոնյան]]ը։ Պարսիկ պաշտոնյաները, սակայն, հասցրեցին փախչել Ատրպատական։ Իշխանությունն անցավ ապստամբներին, որոնք կազմեցին կառավարություն։ Մարզպան ընտրվեց Սահակ Բագրատունին, սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը, մեծ դատավոր՝ [[Հովհաննես Ա Մանդակունի|Հովհաննես Ա]] կաթողիկոսը։ Ապստամբության կենտրոն դարձավ [[Դվին]] քաղաքը։
[[Պատկեր:Image 4678.jpg|330px|ձախից|thumb|[[Մարզպանական Հայաստան]]]]
Հայաստանից փախած մարզպան Ատրվշնասպը հավաքեց [[Ատրպատական]]ում եղած պարսից զորքերը և շարժվեց դեպի [[Այրարատ]]։ Պարսիկները շտապում էրն իր բնում ճզմել ապստամբությունը, արյան մեջ խեղդել հայերի նոր ելույթը և թույլ չտալ, որ ապստամբության կրակը տարածվի ամբողջ [[Հայաստան]]ում։
 
Թշնամուն հանդիպելով [[Արաքս|Երասխի]] ափին՝ ապստամբները, հաշվի առնելով իրենց փոքրաթվությունը (ընդամենը 400 հեծյալ), գիտակցաբար խուսափեցին բաց դաշտում ճակատամարտ տալուց։ Նրանք կարճատև կռիվներով պարսիկներին քաշեցին դեպի [[Մեծ Մասիս|Մասիս]]ի լեռնալանջերը, որտեղ էլ, Ակոռի գյուղի մոտ, տեղի ունեցավ ճակատամարտը։ Լեռնային տեղանքում կորցնելով մարտակարգը՝ պարսկական 7 000-անոց հետևակ զորաբանակը չկարողացավ օգտվել իր թվական գերազանցությունից, և հայկական փոքրաթիվ այրուձին փայլուն հաղթանակ տարավ։ Պարսիկները մեծ զոհեր տվեցին, իսկ ճակատամարտում սպանվեց նաև պարսկական զորքի հրամանատար մարզպանը։ Ապստամբները հաղթանակած վերադարձան Դվին և այստեղ անցկացրեցին ձմեռը։ Առաջին հաջողությունը մեծ ոգևորություն առաջ բերեց երկրում։ Վահան Մամիկոնյանի կոչով շարժմանը միացան Հարավային Հայաստանի՝ Մոկաց, [[Ռշտունիներ|Ռշտունյաց]], Անձևացյաց նախարարները։ Անհրաժեշտ էր համախմբել ուժերը, որովհետև պարսիկները պատրաստվում էին [[482]] թվականի գարնանը մեծ բանակով հարձակվել Հայաստանի վրա<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/172/174 Ապստամբության սկիզբը։ Ակոռիի հաղթանակը]</ref>։
 
== Ապստամբության ծավալումը ==
30 տարի առաջ [[Արտազ]] գավառում՝ տեղի էր ունեցել [[Ավարայրի ճակատամարտ]]ը։ Նույն դաշտում՝ Ներսեհապատ գյուղի մոտ, 482 թվականին տեղի է ունենում Ներսեհապատի ճակատամարտը։ Պարսկական բանակը Հայաստան էր ներխուժել հարավ-արևելքից։ Հայկական շուրջ 30-հազարանոց բանակը թշնամուն ընդառաջ ելավ Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ։
[[Պատկեր:Վահան Մամիկոնյան..jpg|մինի|Ասպազեն Վահան Մամիկոնյանը]]
Ճակատամարտից առաջ քաջալերիչ խոսքով հայ զորականներին դիմեց [[Հովհաննես Ա Մանդակունի|Հովհաննես կաթողիկոսը]]։ Զորքի հրամանատարներին վերջին ցուցումները տվեց սպարապետը։ Մարտն սկսվեց վաղ առավոտյան՝ թշնամու կատաղի գրոհով։ Հայոց բանակի աջ թևի զինվորները նահանջեցին։ Կենտրոնական զորագնդին շուտով օգնության հասան ձախ թևի զինվորները և սպարապետի գլխավորած հեծելազորը։ Հայոց զորքի մի մասն անցավ պարսիկների թիկունքը և խառնաշփոթ առաջացրեց նրանց շարքերում։ Իսկ երբ հարձակման անցավ նաև հայոց աջ զորաթևը, պարսիկներն անկանոն փախուստի դիմեցին և ծանր կորուստներով պարտվեցին։
 
Հաղթանակած հայոց զորքը հանգստի համար մեկնեց [[Ծաղկոտն]] գավառի Վարշակի ջերմուկների մերձակայքում գտնվող իր ամառային զորակայանը, սակայն հանգիստ առնել չհաջողվեց։ Շուտով գույժ ստացվեց [[Վախթանգ Գորգասալ|Վախթանգ Գորգասար]] թագավորից, թե պարսկական մի խոշոր բանակ մտել է Վիրք և շարժվում է դեպի երկրի խորքը։ Նա խնդրում էր հայերի օգնությունը։ Ապստամբության ղեկավարները որոշեցին օգնել հարևաններին։ Հայոց բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շարժվեց դեպի Վիրք և բանակ դրեց Կուրի ափին՝ [[Ճարմանայի դաշտ]]ում։ Մի քանի օր հետո տեղ հասավ և դիմացի ափին դիրքեր գրավեց պարսից բանակը։ Հայ-վրացական զորքերն սպասում էին հոների օգնությանը, բայց նրանք այդպես էլ չեկան։
 
Հայ-վրացական բանակում միասնություն չկար։ Նախարարների մի մասը զգուշանում էր, որ հաղթանակի դեպքում ավելի կուժեղանա Վահան Մամիկոնյանի ազդեցությունը։ Վրացի նախարարներն, իրենց հերթին, չէին ցանկանում, որ ամրապնդվեն Վախթանգ թագավորի դիրքերը։ Ուստի պարսիկներին հաջողվեց մարտից առաջ իրենց կողմը գրավել որոշ հայ ու վրացի նախարարների և ջլատել հայ-վրացական ուժերը։ Աննպաստ պայմաններում տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական բանակը ծանր պարտություն կրեց։ Ի թիվս շատերի զոհվեցին մարզպան Սահակ Բագրատունին և սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը։
Վահան Մամիկոնյանը վերադարձավ Հայաստան և հաստատվեց [[Դվին]]ում։ Պարսիկները շրջապատեցին քաղաքը՝ հույս ունենալով վերջնականապես ծնկի բերել ապստամբներին։ Սակայն հայոց սպարապետը փոքրաթիվ ուժերով հանդուգն հարձակմամբ ճեղքեց պաշարումը և անցավ Տայք։ Նա իր անորսալի ջոկատներով ամեն անգամ անսպասելի հարձակումներ էր գործում և խուճապի մատնում հակառակորդին։ Պարսից զորքերն այդպես էլ չկարողացան վճռական ճակատամարտի մեջ ներքաշել և պարտության մատնել հայոց սպարապետին։ Հայ շինականներն ամեն կերպ օգնում էին ապստամբներին՝ ձախողելով պարսկական զորքերի պլանները<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/172/175 Ներսեհապատի ճակատամարտը։ Ապստամբության հետագա ընթացքը]</ref>։
 
== Նվարսակի հաշտությունը ==
{{Հիմնական հոդված|Նվարսակի պայմանագիր}}
Պարսկական քաղաքականության մեջ շրջադարձ տեղի ունեցավ [[484]] թվականի ամռանը, երբ պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին միջինասիական քոչվոր ցեղերից՝ հեփթաղներից։ Կռվում սպանված Պերոզ թագավորի փոխարեն գահ է բարձրանում նրա եղբայր Վաղարշը։ Հայտնվելով ծանր կացության մեջ՝ պարսից արքունիքը որոշում է լեզու գտնել հայ ապստամբների հետ՝ գնալով որոշակի զիջումների։
[[Պատկեր:The return to the homeland.jpg|մինի|ձախից|Վահան Մամիկոնյանի մուտքը [[Դվին]]]]
[[484]] թվականի աշնանը Հայաստան է ուղարկվում Վաղարշ արքայի դեսպան Նիխոր զորավարը՝ բանակցելու ապստամբների հետ։ Բանակցելու համար [[Հեր (գավառ)|Հեր գավառի]] Նվարսակ գյուղն է գալիս սպարապետ Վահան Մամիկոնյանը։ Պարսից կողմը համաձայնում է բավարարել հայերի հիմնական պահանջները։ Պարսիկները դադարեցնելու էին զրադաշտականության տարածման քաղաքականությունը։ Հայերն ազատորեն կարող էին պաշտել քրիստոնեությունը, որը Հայաստանում վերահաստատվում էր իր իրավունքների մեջ։ Պարսից արքունիքն այլևս չպետք է միջամտեր հայ նախարարների ներքին գործերին և պաշտոնների էր նշանակելու ոչ թե ուրացողներին, այլ արժանավոր մարդկանց։ Նշանավոր նախարարական տոհմերը պետք է վերականգնեին իրենց ժառանգական իրավունքները։ Հայ նախարարներն այսուհետև կարող էին վիճելի հարցերի դեպքում չբավարարվել մարզպանի վճռով և դիմել անմիջականորեն պարսից արքային։ Փոխարենը հայերը պետք է իրենց այրուձիով օգնություն ցույց տային Վաղարշ թագավորին։ Նվարսակի պայմանագիրն ամրագրում էր Վահանանց պատերազմում հայերի ունեցած ռազմական հաջողությունը։
 
[[485]] թվականի Վահան Մամիկոնյանը մեկնեց [[Տիզբոն]] և պարսից արքունիքի կողմից հաստատվեց Հայաստանի [[Տանուտերություն|տանուտեր]]՝ այսինքն հայ նախարարների առաջնորդ, երկրի փաստական կառավարիչ։ Հայրենիք վերադառնալիս նրան ցնծությամբ ընդունեցին ժողովուրդը, իշխանները և կաթողիկոսը։ Վաղարշապատի եկեղեցիներում հանդիսավոր արարողություններ կատարվեցին։ Շուտով պարսից արքան նոր զիջում կատարեց։ Նա Հայաստանի մարզպանությունը նույնպես հանձնեց Վահան Մամիկոնյանին։ Մարզպանական նստավայր դարձած Դվինն արագորեն աճեց և ընդարձակվեց։ Երկրի ինքնավարությունը նշանակալից ընդլայնվեց։ Հայաստանի ռազմական, վարչական և տնտեսական կյանքի ղեկավարությունը փաստորեն ամբողջությամբ անցավ հայ նախարարներին<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/172/176 Նվարսակի հաշտությունը]</ref>։
 
== Հայ ազատագրական պատերազմների պատմական նշանակությունը ==
[[Պատկեր:Marzbanate.svg|մինի|[[Մարզպանական Հայաստան]]]]
Պարսիկների դեմ ծավալված ազատագրական կռիվները հզոր համաժողովրդական շարժումներ էին։ Հայերը պարսկական տիրապետության դեմ մարտնչեցին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ։ Հայերի պայքարը, նրանց տոկունությունն ու համախմբվածությունը տվեցին իրենց արդյունքները։ Ճիշտ է, երկիրը չվերականգնեց անկախությունը, սակայն ձախողվեցին Հայաստանն ինքնավարությունից զրկելու պարսկական արքունիքի ձգտումները։ Հայ ժողովուրդը համառ պայքարով պահպանեց երկրի լայն ինքնավարությունը և դրանով իսկ տնտեսական ու մշակութային առաջընթացի հնարավորությունները։
 
[[Վարդանանց պատերազմ (450-451)|Վարդանանց]] և Վահանանց պատերազմների մասնակիցների հայրենանվեր սխրանքը։ Հետագա սերունդների համար նրանք դարձել են հայրենասիրության խորհրդանիշ։ [[5-րդ դար]]ի ազատագրական պատերազմներն օտար նվաճողների դեմ պայքարի ամենահերոսական ու հիշարժան էջերից են։ Դրանք հայ ժողովրդի դարերի խորքից եկող ազատասեր ոգու պատգամն են հետագա սերունդներին<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/172/177 Վարդանանց և Վահանանց պատերազմների պատմական նշանակությունը]</ref>։
 
== Տես նաև ==