«Արտաշես Ա Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Արևմտահայերեն|Արտաշէս Ա. (արեւմտահայերէն) }}
{{Տեղեկաքարտ Միապետ
|անուն = Արտաշես Ա Բարեպաշտ
|տիտղոս = Մեծ Հայքի Արքա
|պատկեր = [[Պատկեր:Ardashescon.gifpng|200px]]
|կալանք =
|իշխանություն = [[մ.թ.ա. 189190]]–[[մ.թ.ա. 160]]
|հայր = [[Զարեհ Երվանդունի]]
|հաջորդող = [[Արտավազդ Ա]]
Տող 13 ⟶ 12՝
}}
 
'''Արտաշես Ա''' Բարեպաշտ (մ.թ.ա մոտ 230 – մ.թ.ա. մոտ 160), [[Մեծ Հայք|Հայոց]] թագավոր [[մ.թ.ա. 189]]–ից։ Զարեհի որդին, [[Երվանդունիներ|Երվանդունի]] տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, [[Երվանդունիներ]]ից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200–ին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։ [[Մագնեսիայի ճակատամարտ]]ում Հռոմից [[Անտիոքոս III Մեծ|Անտիոքոս III]]–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է [[Արտաշեսյաններ|Արտաշեսյան]]։ Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել [[Մեծ Հայք]]ի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։ Հույն աշխարհագրաագետ [[Ստրաբոն]]ը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Արտաշեսի այդ միավորիչ գործունեության մասին։ Իր թագավորության սկզբում Արտաշես Ա արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել [[Փոքր Հայք]]ը, [[Կոմմագենե]]ն և [[Ծոփք]]ը։ Արտաշես Ա վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։ Սակայն Արտաշես Ա չի դաշնակցել Հռոմի հետ, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդին՝ Կարթագենի զորավար Հաննիբալին։ Մ.թ.ա. 165–ին հարավում Արտաշես Ա բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է [[Արտաշատ]] մայրաքաղաքը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ [[Արտավազդ Ա]]։ Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն, որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների։ Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ Արևելքում տարածված սովորույթ էր, որ նոր արքայատոհմի հիմնադիրը, գահ բարձրանալով, նոր մայրաքաղաք էր կառուցում։ Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա.185 թ. Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։ Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»։ Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն։ Վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի։
'''Արտաշես Ա''' կամ '''Արտաշես Բարեպաշտ''' ([[մ.թ.ա. 230]] – [[մ.թ.ա. 160]]), [[Մեծ Հայք]]ի թագավոր [[մ.թ.ա. 189]] թվականից, [[Արտաշեսյաններ|Արտաշեսյան]] հարստության հիմնադիր<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/74/75 Արտաշես Ա-ի գահակալումը]</ref>: Զարեհի որդին, [[Երվանդունիներ|Երվանդունի]] տոհմից<ref name="հայկական">[http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=993 Արտաշեսյան արքայատոհմ]</ref>:
 
Արտաշեսը սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր [[Անտիոքոս III Մեծ]]ը, [[Երվանդունիներ]]ից նվաճելով [[Երվանդունիների թագավորություն|Հայաստանի զգալի մասը]], [[մ.թ.ա. 200]] թվականին նրա կառավարիչ է կարգել Արտաշեսին<ref name="մայր հայաստան">[http://www.mayrhayastan.am/fromhayk/artashesa.html Մայր Հայաստան զինվորական թանգարան]</ref>: [[Մագնեսիայի ճակատամարտ]]ում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշեսը անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է [[Արտաշեսյաններ|Արտաշեսյան]]<ref name="ժմկ">[http://www.historyofarmenia.am/images/menus/904/Jamkochyan.pdf Ժամկոչյան Հ.Գ. - Հայոց պատմություն]</ref>:
 
== Արտաքին քաղաքականություն ==
 
[[Մագնեսիայի ճակատամարտ]]ից հետո Արտաշեսն իրեն արտաքուստ հռոմեացիներին դաշնակից էր հայտարարել և գուցե դեսպաններ էր ուղղարկել [[Հռոմ]]. սա նպատակ ուներ ապահովագրել իրենց պարտված, սակայն դեռ ուժեր ունեցող [[Սելևկյաններ]]ից<ref name="ժմկ" />:
 
=== Նվաճումներ ===
Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել [[Մեծ Հայք]]ի կենտրոնական մարզերով<ref name="հայկական" />:
 
Մինչև Արտաշես Ա-ի գահակալությունը հարևան երկրները, օգտվելով Մեծ Հայքի թուլացումից, զավթել էին նրա ծայրամասային երկրամասերը։ Արտաշեսը և Զարեհը ձեռնամուխ եղան հայկական հողերի վերամիավորմանը։ Արտաշես արքան ոչ միայն վերամիավորեց Մեծ Հայքից զավթված տարածքները, այլև քայլեր ձեռնարկեց իր թագավորությանը միացնելու նաև [[Ծոփք]]ը, [[Կոմագենե]]ն և [[Փոքր Հայք]]ը<ref name="մայր հայաստան" />:
[[Պատկեր:Մեծ Հայք, Արտաշես Ա.jpg|330px|ձախից|thumb|Մեծ Հայքը Արտաշես Ա-ի օրոք]]
 
Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի [[արևելք]] և հասնում [[Կասպից ծով]]ի ափերը։ Նա այստեղ Մեծ Հայքին է միացնում [[Փայտակարան]]ը և [[Պարսպատունիք]]ը: Հայաստանին է միավորվում նաև [[Ուրմիա լիճ|Ուրմիո լճի]] արևմտյան ափերն ընկած հողերը՝ [[Պարսկահայք]]ը: Ապա արշավանք է ձեռնարկում դեպի [[հյուսիս]]՝ [[Վիրք]], որը զավթել էր հայկական [[Կղարջք]]ը և [[Գուգարք]]ը: Հայոց զորավար Սմբատ Բագրատունին ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթված տարածքները։ Վրացական կողմը պարտավորվում է «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և զորք տրամադրել հայոց արքային։ [[Արևմուտք]]ում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց [[Կարին (գավառ)|Կարին]]ը ու [[Դերջան]]ը, ինչպես նաև [[Եկեղեաց]] գավառը։ Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների կողմից բռնազավթված [[Տմորիք]] երկրամասը՝ [[Կորճայք]] նահանգը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/74/76 Արտաշես Ա-ն և հայկական հողերի մեծ մասի միավորումը]</ref>:
 
[[Ծոփք]]ի արքա Զարեհի մահից հետո, որն իր հերթին ազատագրել էր հայկական երկրամասերն արևմուտքում, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին։ Այստեղ, սակայն, հանդիպեց [[Ծոփք]]ի դաշնակից [[Կապադովկիա]]յի համառ դիմադրությանը, որի հետևանքով անորոշ ժամանակով հետաձգվեց [[Ծոփք]]ի միացումը<ref name="հայկական" />:
 
Հույն աշխարհագրաագետ [[Ստրաբոն]]ը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Արտաշեսի այդ միավորիչ գործունեության մասին<ref name="եպհ">[http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Arashes_1-in ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ]</ref>:
 
[[Մ.թ.ա. 183]]-[[Մ.թ.ա. 179|179]] թվականներին [[Փոքր Ասիա]]յում պատերազմ բռնկվեց մի կողմից՝ [[Պոնտոս]]ի ու [[Փոքր Հայք]]ի և մյուս կողմից՝ [[Կապադովկիա]]յի, [[Բյութանիա]]յի ու նրանց դաշնակիցների միջև։ Մեծ Հայքը չեզոքություն պահպանեց, բայց ակտիվորեն ներազդեց կողմերի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար։ Հաշտության պայմանագրի կնքմանը, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ, դատավորի կարգավիճակով հրավիրվեց նաև Արտաշես Ա-ն։ Դիվանագիտական նուրբ ու ճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին՝ հետագայում վերջինս իր թագավորությանը միացնելու հեռահար ծրագրով։ Իսկ երբ [[Մարաստան]]ի Սելևկյան սատրապն ապստամբեց և իրեն հայտարարեց անկախ թագավոր, Արտաշես Ա-ն Սելևկյաններին թուլացնելու նպատակով անմիջապես օգնության ձեռք մեկնեց նրան<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/74/77 Մեծ Հայքի թագավորության միջազգային հեղինակության աճը]</ref>:
 
=== Բանակ ===
Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ։ Այդ պատճառով է, որ հույն պատմիչը նրան անվանում է «Մեծ Հայքի մեծ մասի կառավարիչ», իսկ մի այլ պատմիչ՝ հույն աշխարհագետ [[Ստրաբոն]]ը, գրում է՝
 
{{քաղվածք|Մեծ Հայքը... աճել է Արտաշեսի ջանքերով... և այստեղ բոլորը միալեզու հայալեզու են|Ստրաբոն}}
[[Պատկեր:Warriorsofarmenia.jpg|մինի]]
 
Հայկական հողերի մեծ մասի միավորումով [[Մեծ Հայքի թագավորություն]]ը վերածվեց [[Առաջավոր Ասիա]]յում պատկառելի ուժ ներկայացնող մի պետության։
 
Իր միավորիչ գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար Արտաշեսին անհրաժեշտ էր հզոր բանակ։ Արտաշես Ա-ն մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը մինչև արքայական բանակի հասնելը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում իրականացնել հարձակողական արշավանքները։ Այդ զորավարությունների հիմքի վրա հետագայում ստեղծվեցին [[բդեշխ]]ությունները: Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը։ Հույն աշխարհագրագետ [[Ստրաբոն]]ի վկայությամբ այդ բոլոր տարածքների բնակչությունը [[հայ]]ախոս էր<ref name="ժմկ" />:
 
Այսպիսով՝ Հայաստանի հիմնական մասը ընդգրկվեց Արտաշեսի պետության մեջ<ref name="եպհ" />:
 
Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով նա Մեծ Հայքը բաժանել է 120 գավառների (ստրատեգիաների), որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները<ref name="մայր հայաստան" />:
 
== Ներքին քաղաքականություն ==
=== Տնտեսության զարգացում ===
 
Արտաշես Ա-ն վարել է [[Մերձավոր Արևելք]]ում գերիշխող Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ [[Հռոմեական Հանրապետություն|Հռոմի]] հակասելևկյան դիրքավորումը։ Սակայն հայոց արքան չի դաշնակցել Հռոմի հետ, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդին՝ [[Կարթագեն]]ի զորավար [[Հաննիբալ]]ին<ref name="մայր հայաստան" />:
[[Պատկեր:Sahmanaqar.jpg|մինի|ձախից|[[Հողաբաժան սահմանաքարեր]]]]
[[Մ.թ.ա. 165]] թվականին հարավում Արտաշես Ա-ն բախվել է սելևկյան թագավոր [[Անտիոքոս IV Եպիփանես]]ի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները<ref name="ակունք">[http://akunq.net/am/?p=26002 Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը: Արտաշես Ա]</ref>:
 
[[Արտաշես Բարեպաշտ]]ի բարեփոխումների շարքում առանձնանում է հողային ռեֆորմը։ Չնայած երկրում տիրում էր ստրկատիրական հասարակարգ, սակայն ի տարբերություն [[Հին Հունաստան|հունա]]-[[Հռոմեական Հանրապետություն|հռոմեական]] «դասական» ստրկատիրության, ուր աշխատավոր դասակարգը հիմնականում կազմված էր ստրուկներից, Հայաստանում աշխատավորների հիմնական մասը ազատ գյուղացիներն էին, որոնք միավորված էին համայնքներում։ Ավագանու ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին լավագույն տարածքները խլել գյուղական համայնքներից և դրանք միացնել իրենց սեփական տնտեսություններին՝ դաստակերտներին կամ ագարակներին, ուր օգտագործում էին մշակ-ստրուկների աշխատանքը<ref name="ժմկ" />:
 
Գյուղացի համայնականները սեփական ուժերով չէին կարող ընդդիմանալ խոշոր հողատերերի ոտնձգություններին, իսկ դա կարող էր հանգեցնել գյուղական համայնքների քայքայմանը։ Դա վնաս էր պետությանը, քանի որ համայնքներն էին թագավորին տալիս հարկ և զորք։ Արտաշեսը իրականացրեց հողաբաժանում և համայնքների ու ագարակների միջև կանգնեցրեց արամերեն արձանագրությամբ [[հողաբաժան սահմանաքարեր]]ը: Այս բարեփոխումը կարգավորել է հողի սեփականության խնդիրը՝ արգելելով ագարակատեր-ավագանուն յուրացնել գյուղացի-համայնականների հողերը<ref name="եպհ" />:
 
Պատմահայր [[Մովսես Խորենացի]]ն խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է.
{{քաղվածք|Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել՝ ոչ լեռնային և ոչ դաշտային, այնքան էր շենացել երկրիը|Մովսես Խորենացի}}
Կարևոր էր [[հայկական տոմար]]ի կարգավորումը։ [[Գետեր]]ի ու [[լճեր]]ի վրա սկսվում են նավարկություններ, աշխուժանում են արհեստագործությունը և առևտուրը։ Հայաստանը հերթական անգամ շարունակում է մասնակցել միջազգային տարանցիկ [[Ասիա|արևելք]]-[[Եվրոպա|արևմուտք]] առևտրին<ref name="ակունք" />:
 
=== Արտաշատի հիմնադրում ===
[[Մ.թ.ա. 185]] թվականին Արտաշես Ա-ն հիմնադրեց [[Արտաշատ]] մայրաքաղաքը։ Այն շուտով դառնում է Հին աշխարհի կարևոր կենտրոններից մեկը։ Ըստ հռոմեացի պատմիչ [[Պլուտարքոս]]ի, քաղաքի տեղն ընտրելու և հատակագիծը կազմելու գործում հայոց արքային աջակցել է Հին աշխարհի նշանավոր զորավարներից կարթագենցի [[Հաննիբալ]]ը: Նա [[Հռոմեական Հանրապետություն|Հռոմի]] երբեմնի թշնամին էր, որն իր պարտությունից հետո անցել էր [[Մերձավոր Արևելք|արևելք]] և ապաստանել [[Հայաստան]]ում: Արտաշատը դառնում է առաջին քաղաքը, որ կառուցվում է ըստ նախապես մշակված հատակագծի<ref name="ակունք" />:
[[Պատկեր:Anahit-statue-found-in-artaxata-artashat.jpg|մինի|[[Անահիտ]] աստվածուհու արձան, [[Արտաշատ]]]]
 
Արտաշատ քաղաքը հելլենիստական դարաշրջանին բնորոշ ձևով կոչվել է երկրի թագավորի՝ այս դեպքում Արտաշեսի անունով։ Արտաշատի հիմնադրման ժամանակ այնտեղ են տեղափոխվել նախկին մայրաքաղաք [[Երվանդաշատ]]ի բնակչության մի մասը։ Հին աշխարհում ընդունված էր նորաստեղծ քաղաքները բնակեցնել ավելի հին քաղաքների բնակչության հաշվին<ref name="հայկական" />: Արտաշատն այնքան մեծ և ճոխ էր, որ հռոմեացիներն այն անվանում էին ''«Հայկական Կարթագեն»:''
 
Քաղաքը կառուցվել է [[Արարատյան դաշտ]]ում, [[Արաքս]] և [[Մեծամոր]] գետերի միախառնման տեղում, ներկայիս [[Խոր Վիրապ]]ի տարածքում։ Քաղաքի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ էր։ Արարատյան դաշտում էին խաչվում արևելքից արևմուտք և հարավից հյուսիս տանող առևտրական ճանապարհները։ Պատահական չէ, որ այստեղեն կառուցվել [[Հայաստան]]ի գրեթե [[Պատմական մայրաքաղաքները|բոլոր մայրաքաղաքները]]՝ [[Արմավիր]]ը, Երվանդաշատը, Արտաշատը, ապա՝ [[Վաղարշապատ]]ը, [[Դվին]]ը, այժմ՝ [[Երևան]]ը<ref name="ժմկ" />:
 
Նորաստեղծ Արտաշատում թագավորը կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր [[Անահիտ]] աստվածուհու տաճարը։ Այնտեղ Անահիտի արձանի կողքին տեղադրվեցին [[Արտաշես Բարեպաշտ|Արտաշեսի]] նախնիների՝ [[Երվանդունիներ|Երվանդական]] և [[Աքեմենյաններ|Աքեմենյան թագավորների]] քանդակները։ Նրանց ժողվուրդը պետք է պաշտեր որպես աստվածների։ Թագավորի նախնիների աստվածացումը բարձրացնում էր նրա իշխանության հեղինակությունը ժողովրդի մոտ։ Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքաներ ու արոցներ։ Դրանցից հատկապես հայտնի էին իր հոր՝ Զարեհի անունով հիմնադրված [[Զարեհավան]] և [[Զարիշատ]] քաղաքները<ref name="եպհ" />:
 
Արտաշես Ա-ի բարեփոխումների և գործունեության շնորհիվ Մեծ Հայքը բռնեց սրընթաց վերելքի ուղին, որի հետագա արտացոլումը հանդիսացավ նրա թոռ [[Տիգրան Մեծ]]ի օրոք հայկական աշխարհակալ տերության ստեղծումը։ Նա իր հաջորդներին թողեց տնտեսապես հարուստ ու բարգավաճ և ռազմապես հզոր երկիր<ref name="ակունք" />:
 
Արտաշես Ա-ին հաջորդեց նրա ավագ որդին՝ [[Արտավազդ Ա]]-ն, որը թագավորեց խաղաղությամբ։ Միայն կառավարման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական մի կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտություն կրեց։ [[Մ.թ.ա. 115]] թվականին անժառանգ [[Արտավազդ Ա]]-ն ստիպված էր եղբորորդուն՝ [[Տիգրան Բ|Տիգրանին]], որպես պատանդ հանձնել Մեծ Հայքի թշնամուն՝ [[Պարթևական տերություն|Պարթևական տերությանը]]<ref name="հայկական" />:
 
Արտաշես Բարեպաշտը վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ [[Արտավազդ Ա]]:
 
Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն, որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների։
 
== Վեպեր Արտաշեսի մասին ==
[[Պատկեր:Art-sath.jpg|մինի|ձախից|300px|Արտաշես և Սաթենիկ]]
 
Հին հայկական վեպերը պարունակում են հիմնականում պատմական հավաստի նյութեր։ Վեպեր են հյուսվել սիրված թագավորների և հերոսների մասին<ref name="վեպեր">[http://www.findarmenia.com/arm/history/18/126/128 Հին հայկական վեպերը]</ref>:
 
Վեպերի ընդհանուր գիծը անսահման սերն է հայրենիքի նկատմամբ, ազատատենչ ոգին ու պատրաստակամությունը՝ կյանքը չխնայել ժողովրդի ազատության համար։ Նրանցից ամենասիրվածն ու տարածվածը եղել է «Արտաշեսի վեպը»:
 
Արտաշես Ա-ն եղել է հայերի պաշտելի թագավորը, և պատահական չեն նրա մասին պահպանված վիպական ամբողջ շարքերը նրա մանկության, գահակալության, երկիրը շենացնելու, բարգավաճեցնելու, [[Արտաշատ]] մայրաքաղաքը կառուցելու և այլ մանրամասների մասին։ Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել է նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի անկախությունն ու ազատությունը։
 
Վեպի հիմնական հատվածներից է ալանաց արքայադուստր Սաթենիկի հետ ամուսնության դրվագը։ Լեռնաբնակ ալանաց հրոսակախմբերը արշավել են Հայաստան։ Արտաշեսը ջախջախել է նրանց և գերի վերցրել թագաժառանգին։ [[Ալանիա|Ալանաց]] թագավորի դուստր [[Սաթենիկ]]ը, կանգնելով [[Կուր]] գետի հակառակ՝ բարձր ափին, երգելով դիմում է Արտաշես արքային.
 
<poem>«Քեզ եմ ասում, քաջ տղամարդ Արտաշես,
Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին,
Ե՛կ, համաձայնվիր իմ՝ ալանների գեղաչյա դստեր խոսքերին
Եվ տուր այդ պատանուն:
Որովհետև վայել չէ, որ քենի համար դյուցազունները
Այլ դյուցազունների ժառանգների կենդանությունը վերացնեն
Կամ ծառա դարձնելով ստրուկների կարգում պահեն,
Եվ երկու քաջ ազգերի միջև
Հավիտենական թշնամություն հաստատեն»:</poem>
[[Պատկեր:Artashes I funeral.jpg|մինի|300px|Արտաշեսի Հուղարկավորումը]]
 
Արտաշեսը սիրահարվում է գեղանի Սաթենիկին և խնամախոս է ուղարկում ալանների արքայի մոտ՝ խնդրելով օրիորդի ձեռքը<ref name="վեպեր" />: Բայց ալանաց արքան մերժում է, ասելով՝
 
<poem>«Եվ ո՞րտեղից քաջ Արտաշեսը պիտի տա
Հազար հազարներ ու բյուր բյուրեր
Քաջերի սերունդ այս կույսի՝
Ալանների օրիորդի համար»:</poem>
 
Զայրացած Արտաշեսը, հայկական սովորույթի համաձայն, որոշում է առևանգել Սաթենիկին.
 
<poem>«Հեծավ արի Արտաշես արքան իր գեղեցիկ սև ձին,
Եվ հանելով ոսկեօղ շիկափոկ պարանը,
Եվ անցնելով գետն իբրև սրաթև արծիվ,
Եվ նետելով ոսկեօղ շիկափոկ պարանը
Գցեց մեջքին ալանաց օրիորդի,
Եվ շատ ցավեցրեց փափուկ օրիորդի մեջքը,
Արագորեն իր բանակը հասցնելով»:</poem>
 
Արտաշեսն ու Սաթենիկը ամուսնանում են, տեղի է ունենում շքեղ հարսանիք, որի ժամանակ
 
<poem>«Ոսկե անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության ժամանակ.
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության ժամանակ»:</poem>
[[Պատկեր:Artavazd A.jpg|մինի|ձախից|300px|Արտավազդ]]
Ապրելով երկար և երջանիկ կյանքով՝ Արտաշեսը մահանում է ծեր հասակում։ Նրան թաղում են ոսկե դագաղում, բազմաթիվ զարդերով։ Շատերը, չցանկանալով ապրել իրենց սիրելի թագավորից հետո, ինքնասպան են լինում։ Այս բոլորը տեսնելով՝ թագաժառանգ Արտավազդը, նախանձելով հոր փառքին, նեղսրտած դիմում է նրան.
 
<poem>«Երբ դու գնացիր,
Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
Ես այս ավերակների վրա
Ո՞ւմ թագավորեմ»:
Հայրն անիծում է նախանձ և փառասեր որդուն.
Թե դու (ձի) հեծնես որսի գնաս
Ազատն ի վեր, դեպ Մասիս
Քաջքերը քեզ բռնեն տանեն
Ազատն ի վեր, դեպ Մասիս,
Այնտեղ մնաս, լույս չտեսնես»:</poem>
 
Արտաշեսի անեծքը կատարվում է։ Որսորդության ժամանակ քաջքերը բռնում են Արտավազդին և շղթայակապ արգելափակում Մասիս լեռան մի քարանձավի մեջ<ref name="վեպեր" />:
 
== Արտաշեսյան հարստություն ==
{{main|Արտաշեսյաններ}}
[[Պատկեր:Artaxiad.svg|thumb|330px|Արտաշեսյանների դրոշ]]
 
[[Արտաշեսյան արքաայտոհմ]]ը [[Հայաստան]]ում կառավարել է 2 դար։ Նրա հիմնադիրը՝ Արտաշես Ա-ն, իշխանությունը օրինական դարձնելու նպատակով իրեն ներկայացնում էր Երվանդունիների ներկայացուցիչ՝ ''որդի Զարեհի, Երվանդյան:'' Իրականում նա հիմնադրել է նոր թագավորական հարստություն<ref name="հայկական" />:
{| border=1
! Անունը
! Տարեթվեր
! Իշխել է
! Նշումներ
|-
| [[Արտաշես Բարեպաշտ]]
| [[մ.թ.ա. 230]]-[[մ.թ.ա. 160]]
| [[մ.թ.ա. 189]]-[[մ.թ.ա. 160]]
| Զարեհի որդի, Երվանդյան
|-
| [[Արտավազդ Ա]]
| [[մ.թ.ա. ?]]-[[մ.թ.ա. 115]]
| [[մ.թ.ա. 160]]-[[մ.թ.ա. 115]]
| Արտաշես Ա-ի ավագ որդի
|-
| [[Տիգրան Ա]]
| [[մ.թ.ա. ?]]-[[մ.թ.ա. 95]]
| [[մ.թ.ա. 115]]-[[մ.թ.ա. 95]]
| Արտաշես Ա-ի կրտսեր որդի
|-
| [[Տիգրան Մեծ]]
| [[մ.թ.ա. 140]]-[[մ.թ.ա. 55]]
| [[մ.թ.ա. 95]]-[[մ.թ.ա. 55]]
| Տիգրան Ա-ի կրտսեր որդի
|-
| [[Արտավազդ Բ]]
| [[մ.թ.ա. ?]]-[[մ.թ.ա. 34]]
| [[մ.թ.ա. 55]]-[[մ.թ.ա. 34]]
| Տիգրան Մեծի որդի
|-
| [[Արտաշես Բ]]
| [[մ.թ.ա. ?]]-[[մ.թ.ա. 20]]
| [[մ.թ.ա. 30]]-[[մ.թ.ա. 20]]
| Արտավազդ Բ-ի ավագ որդի
|-
| [[Տիգրան Գ]]
| [[մ.թ.ա. ?]]-[[մ.թ.ա. 8]]
| [[մ.թ.ա. 20]]-[[մ.թ.ա. 8]]
| Արտավազդ Բ-ի կրտսեր որդի
|-
| [[Տիգրան Դ]]<br /> [[Էրատո]]
|
| [[մ.թ.ա. 8]]-[[մ.թ.ա. 5]], <br />[[մ.թ.ա. 2]]-[[մ.թ.ա. 1]]
| Տիգրան Գ որդին և դուստրը
|}
 
== Պատկերասրահ ==
<gallery caption= mode=packed-overlay heights=260px>
King Artashes I and Hannibal.jpg|Արտաշես և Հաննիբալ
King Artashes I the Winner of the Alans.jpg|Արտաշես և Սաթենիկ
King Artashes I.jpg|Արտաշես արքան մարտի դաշտում
</gallery>
 
== Աղբյուրներ ==
* [http://www.armenians.com/famous/artashes_k.html Կենսագրական տվյալներ armenians.com կայքում]
 
== Ծանոթագրություններ ==