«Ռազմական դոկտրին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
== Ռազմական դոկտրինի որոշումը ==
«Պաշտպանական անվտանգությունն» առավել ընդարձակ հասկացություն է, քան «ռազմական անվտանգությունը»: Այն ապահովվում է ամբողջ երկրի ջանքերով` հաշվի առնելով ոչ միայն ռազմական, այլև տնտեսական, տեղեկատվական և այլ գործոնները:
 
Դոկտրինալ հարցերը այս կամ այն տեսքով իրենց արտացոլումն են գտնում զանազան փաստաթղթերում.
:  — [[Սահմանադրություն]]ում,
:  — Ազգային անվտանգության հայեցակարգում,
:  — Ազգային անվտանգության ռազմավարությունում,
:  — Արտաքին քաղաքականության հայեցակարգում,
:  — զանազան օրենսդրական ակտերում («Անվտանգության մասին օրենք», «Պաշտպանության մասին օրենք», «Զինապարտության մասին օրենք», «Զինվորական ծառայություն անցնելու մասին օրենք» և այլն),
:  — մարտական և համազորային կանոնադրություններում, կանոնագրքերում և այլ փաստաթղթերում:
 
Դոկտրինալ հարցերից կարևորագույնները կուտակվում են Ռազմական դոկտրինի հիմունքներում, մասնավորապես`
* Անվտանգության սպառնալիքները և դրանցից բխող պաշտպանական խնդիրները,
* Ռազմական (պաշտպանական) դոկտրինի քաղաքական և իրավական հիմունքները,
* Ռազմական (պաշտպանական) դոկտրինի ռազմա-ստատեգիական (ռազմական-ռազմավարական) հիմունքները,
* Ռազմական (պաշտպանական) դոկտրինի ռազմատնտեսական և ռազմատեխնիկական հիմունքները:
 
Ռազմական դոկտրինները, որպես պետությունում ընդունված պաշտոնական հայացքների համակարգերկան ցանկացած պետությունում:
Այն փաստաթղթերը, որոնցում այդ դոկտրինալ հայացքները շարադրվում են, կարող են զանազան անուններ կրել: Օրինակ` [[Հայաստանի Հանրապետությու]]նում և [[ԱՊՀ]] մի շարք երկրներում ([[Ռուսաստան]]ում, [[Բելառուս]]ում, [[Ղազախստան]]ում) դրանք կոչվում են «Ռազմական դոկտրին», [[ԱՄՆ]]-ում` «Ազգային անվտանգության ռազմավարություն», իսկ [[ՆԱՏՕ]]-ում` «[[ՆԱՏՕ]]-ի ռազմավարական հայեցակարգ»:
 
== Ռազմական դոկտրիններն ըստ երկրների ==