«Անդրեա Պալլադիո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Անձ}}
'''Անդրեա Պալլադիո''' ({{lang-it|Andrea Palladio}}, իսկական անունը՝ Անդրեա դի Պիետրո, {{lang-it|Andrea di Pietro}}, {{ԱԾ}}), [[իտալացի]] ճարտարապետ։
 
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Palladio fronte.jpg|մինի|ձախից|Անդրեա Պալլադիոյի արձանը Վիչենցայում]]
Ապրել և ստեղծագործել է հիմնականում Վիչենցայում և [[Վենետիկ]]ում։ Ստեղծել է հասարակական, պաշտամունքային, բնակելի շենքերի բազմազան տիպեր, որոնք առանձնանում են ճարտարապետական լուծումների կատարելությամբ, ճակատի և հատակագծի բնական կապով, արտաքին ծավալներն ու ինտերիերները միասնական ամբողջության մեջ միավորող [[Օրդերներ|օրդեր]]ային կոմպոզիցիաների («փոքր օրդեր», մի քանի հարկ ընդգրկող «մեծ օրդեր» և այլն) ճկուն, հնարամիտ կիրառման հարստությամբ, կառույցը շրջապատին ներդաշնակելու ձգտումով (Պալացցո Վալմարանա, սկսվել է 1566 թվականին, «Օլիմպիկո» թատրոնը, 1580–1585, ավարտել է ճարտարապետ Վ․ Սկամոցցին, երկուսն էլ՝ Վիչենցայում, «Ռոտոնդա» վիլլան, 1551–1567, Վիչենցայի մոտակայքում, Սան Ջորջո Մաջորե եկեղեցին, 1565–1580, Վենետիկում և այլն)։
 
Պալլադիոն հռչակվել է նաև «Չորս գիրք ճարտարապետության մասին» տրակտատով (1570), որտեղ նկարագրել է իր մտահղացումները, [[Վիտրուվիոս]]ին, մեկնաբանելով ռենեսանսի ոգով՝ շարադրել օրդերների համակարգն ու անտիկ հուշարձանների վերակազմությունը։
 
Պալլադիոյի արվեստը ուշ [[Վերածնունդ|Վերածննդի]] մշակույթի բարձունքներից է, հսկայական ազդեցություն է գործել եվրոպական ճարտարապետության զարգացման վրա՝ ծնունդ տալով XVII–XVIII դարերի [[կլասիցիզմ]]ի պալլադիոականություն հոսանքին։
Տող 25.
 
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=84}}
 
{{DEFAULTSORT:Պալլադիո, Անդրեա}}