«Անթրոպոգենի ժամանակաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ (վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (2))
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
'''Անթրոպոգենի ժամանակաշրջան''', անթրոպոգեն, չորրորդական ժամանակաշրջան, պոստպլիոցեն, Երկրի շերտագրական սանդղակի և երկրաբանական պատմության վերջին, այսօր շարունակվող ժամանակաշրջանը։
 
== Անթրոպոգենի ժամանակաշրջան ==
Անթրոպոգենի ժամանակաշրջանի տևողությունը որոշվում է 600 հազար-1միլիոն տարուց մինչև 2,5-3,5 [[միլիոն]] [[տարի]]։ Անթրոպոգենի [[ժամանակ]]աշրջանի միասնական ընդունված միջազգային շերտագրական սանդղակ դեռևս չկա։ Սովորաբար ընդունվում է [[Եվրոպա]]յի չորրորդական նստվածքների միջազգային [[քարտեզ]]ի հանձնաժողովի [[1932]] [[թվական]]ին առաջարկած քառանդամ բաժանման [[սխեմա]]ն՝ ստորջյա, միջին, վերին պլեյստոցեն, և հոլոցեն։
 
== Անթրոպոգենի ժամանակաշրջանի կլիմայաշերտագրական բաժանման չափանիշ ==
Անթրոպոգենի [[ժամանակ]]աշրջանի [[կլիմա]]յաշերտագրական բաժանման չափանիշ է համարվում [[Ալպեր]]<nowiki/>ի համար Ա.Պենկի և Է.Օրյուկների [[1909]] թվականին կազմած սխեման։
 
== Սառեցման փուլեր ==
Այդ սխեմայում առանձնացված է 5 սառեցման փուլ (սառցապատումներ կամ գլացիալներ), որոնք ընդմիջվել են տաքացումներով (միջսառցադաշտային ժամանակամիջոցներ կամ ինտերգլացիաններ)։ Սառցապատումներից երկուսը (դաեուբյաննգյունցյան) վերագրում են վերին պլիոցենին, իսկ երեքը (մինդելի, ռիսի նվյուրմի)՝ [[Անթրոպոգենի ժամանակաշրջան]]<nowiki/>ին։ Գիտնականների գերակշռող մասը կողմնակից է բազմակի սառեցման կամ պոլիգլացիալիզմ ի տեսությանը, ըստ որի հաշվվում է 3-8 սառցապատում։ Այդ սառեցումները օրգանական աշխարհում առաջ են բերել մեծ փոփոխություններ։ Միջին լայնություններում մերձարևադարձային բուսականությունը իր տեղը զիջել է համարյա ժամանակակից [[անտառներ]]ին և [[տափաստան|տափաստաններ]]ին։ներին։ Արևմտյան և [[Հարավային Եվրոպա]]յի [[ծով]]երն են թափանցել փափկամորթների հյուսիսային տեսակները, մահացել են [[Նեոգեն]]ի [[կաթնասուն]]ների շատ տեսակներ և զարգացել եև անթրոպոգենի տիպիկ խմբերը ([[փղեր]], միասմբակավոր [[ձիեր]] և այլն)։
 
== Միջսառցադաշտային ժամանակամիջոց ==
Միջսառցադաշտային ժամանակամիջոցներում վերականգնվել է ժամանակակից գոտիականությանը մոտ գոտիականություն, իսկ կլիման երբեմն եղել է ավելի տաք, քան այժմ։ [[Մայրցամաք]]ային սառցադաշտերի հալչելուց գոյացած ջրային [[զանգված]]ները տեղափոխվել են [[Համաշխարհային օվկիանոս]]՝ առաջ բերելով նրա մակարդակի է վստատիկ տատանումներ։
 
== Սառցադաշտային ժամանակամիջոց ==
[[Սառցադաշտ]]ային ժամանակամիջոցների ընթացքում ծովի մակարդակը ներկայիս համեմատ իջել է, ըստ տարբեր հաշվարկների՝ 85-120 մ։ [[Բրիտանական կղզիներ]]ը բազմիցս միացել են [[Եվրոպա]] [[մայրցամաք]]ին, իսկ [[Բերինգի նեղուց]]ի տեղում առաջացել է ցամաքային «[[կամուրջ]]», որով մոտ 20–30 հազար տարի առաջ կատարվել է [[Ամերիկա]]յի մարդաբնակեցումը։ Անթրոպոգենի ժամանակաշրջանի ընթացքում տեղի ունեցած [[երկրակեղև]]ի հզոր տեկտոնական շարժումները ձևավորել եև [[Երկիր|Երկր]]ի մակերևույթի հատկապես Ալպ-Հիմալայան գոտու ժամանակակից [[ռելիեֆ]]ի հիմնական տարրերը։
 
[[Պատկեր:Pleistocene SA.jpg|մինի]]
== ՀԽՍՀ-ում անթրոպոգենը ներկայացրել է ցամաքային ֆունկցիան ==
[[ՀԽՍՀ]]-ում անթրոպոգենը ներկայացված է ցամաքային ֆունկցիաներով՝ դարավանդային, լճագետային, [[սառցադաշտ]]ային նստվածքներով։ Չնայած ռիսի ու վյուրմի սառցապատումների տարածումը [[Արագած]]ի զանգվածում և [[Գեղամա լեռնաշղթա]]յում ընդունվում է շատ հետազոտողների կողմից, սակայն հնագույն սառցապատումների տարածման, սառցադաշտերի հզորության հարցերը առ այսօր վիճելի են։ ժամանակակից սառցապատում դիտվում է միայն [[Արագած]]ի զանգվածում (ընդհանուր մակերեսը մոտ 5,5 կմ 2)։ Անթրոպոգենի ժամանակաշրջանի ընթացքում ձևավորվել է [[ՀԽՍՀ]] ռելիեֆը, տեղանքը բարձրացել է մոտ [[500]]—[[800]] մ, բուսական և կեևդանական աշխարհում տիրապետել եև անթրոպոգենի ձևերը։ ՀԽՍՀ-ում աևթրոպոգեևի հասակի տարբեր շերտախմբերում հայտնաբերվել են կաթնասունների բազմաթիվ բրածո ներկայացուցիչներ՝ [[փիղ]], [[ռնգեղջյուր]], [[ձի]], [[ուղտ]], նախնադարյան [[Եզ|եզներեզ]]ներ, [[եղջերու]] և այլն։ ՀԽՍՀ չորրորդական հրաբխայնության դասական մարզ է։ Այստեղ զգալի տեղ են գրավում տարբեր տիպերի լավաները, նրանց հոսքերն ու ծածկույթները, [[տուֆ]]երը և տուֆալավաները։
 
== Գրականություն ==
* {{книга|автор = Ясаманов Н.А.|часть = |заглавие = Популярная палеогеография |ссылка = |ответственный = |издание = |место = М. |издательство = Мысль |год = 1985 |страницы = }}
 
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=406}}
 
[[Կատեգորիա:Ժամանակաշրջաններ]]