«Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում 1775—83''', [[Հյուսիսային Ամերիկա]]յում անգլիական 13 գաղութների հեղափոխական ազատագրական պատերազմը, որի ընթացքում կազմավորվեց [[ԱՄՆ]]-ի անկախ պետությունը։ Անկախության պատերազմը նախապատրաստվել էր գաղութների կապիտալիստական զարգացմամբ և հյուսիսամերիկյան ազգի կազմավորմամբ, երբ ասպարեզ էր եկել տեղական [[բուրժուազիա]]ն և ձևավորվել ներքին միասնական շուկան։ Մինչդեռ [[Անգլիա]]ն գաղութները դիտում էր իբրև սոսկ հումքի աղբյուր, ապրանքների սպառման շուկա և ամեն կերպ արգելակում էր նրանց ինքնուրույն տնտեսական և քաղաքական զարգացումը։ [[Բնակչություն]]ը ենթարկվում էր հարկային ուժեղ ճնշման։ Անգլիայի այդ քաղաքականությունն ուժեղացրեց ամերիկացիների պայքարն ընդդեմ գաղութային կարգերի։ [[1770]]-ին զինված ընդհարումներ եղան անգլիական զինվորների և բոստոնցիների միջև։ [[1773]]-ին [[Բոստոն]]ում հայրենասերները նավերից ծովը նետեցին անգլիական թեյը («Բոստոնի թեյախմություն»)։ Գաղութների ներկայացուցիչների Մայրցամաքային I կոնգրեսը ([[1774]]) որոշում ընդունեց անգլիական ապրանքների բոյկոտի մասին։ Ի պատասխան Անգլիան [[Ամերիկա]] ուղարկեց նոր զորքեր և նավատորմիղ։ Գաղութաբնակները դիմեցին զենքի։ [[1775]]-ի [[ապրիլի 19]]-ին Քոնքորդի և Լեքսինգթոնի մոտ անգլիական զորքերը ծանր կորուստներ կրեցին։ [[1776]]-ի [[հուլիսի 4]]-ին ընդունվեց Անկախության դեկլարացիան։ [[Կոնգրես]]ը երկրորդ մայրցամաքային բանակի գլխավոր հրամանատար նշանակեց [[Ջ. Վաշինգտոն]]ին։ Առաջին տարիներին ամերիկացիները անհաջողության մատնվեցին և ժամանակավորապես կորցրին [[Նյու Յորք]]ը ([[1776]]) և [[Ֆիլադելֆիա]]ն ([[1777]])։ Սակայն պատերազմի ընթացքում ամերիկյան բանակի մարտունակությունը բարձրացավ։ [[1777]]-ի [[հոկտեմբերի 17]]-ին Սարատոգայի մոտ ամերիկացիների տարած հաղթանակը նպաստեց ԱՄՆ-ի ռազմական և միջազգային դրության բարելավմանը։ Ամերիկյան դիվանագիտությունը, օգտագործելով Անգլիայի և նրա մրցակիցների հակասությունները, ստեղծեց հակաանգլիական միացյալ ճակատ։ [[Փարիզ]] ուղարկված [[Բ. Ֆրանկլին]]ը ռազմական դաշինք կնքեց [[Ֆրանսիա]]յի հետ, որը զորք և նավատորմ առաքեց Ամերիկան՝ անգլիացիների դեմ։ [[1779]]-ին Անգլիայի դեմ պատերազմի մեջ մտավ [[Իսպանիա]]ն, [[1782]]-ին՝ [[Հոլանդիա]]ն։ ԱՄՆ-ի նկատմամբ բարյացակամ դիրք գրավեց նաև [[Ռուսաստան]]ը, որի նախաձեռնությամբ եվրոպական մի շարք պետություններ կազմեցին «չեզոքների լիգա» և հայտարարեցին, որ շարունակելու են առևտուրն Ամերիկայի հետ։
 
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=419}}
 
[[Կատեգորիա:ԱՄՆ-ի պատերազմներ]]