«Աշխատուժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Թարմացնել}}'''Աշխատուժ''', աշխատունակություն, մարդու ֆիզիկական ու հոգևոր ընդունակությունների ամբողջություն, որ նա գործադրում է ամեն անգամ, երբ որևէ սպառողական արժեք է արտադրում։ Բոլոր հասարակարգերում աշխատուժը արտադրության գլխավոր տարրն է։ Արտադրության պրոցեսում մարդը ոչ միայն ներգործում է [[բնություն|բնության]] վրա, այլև հարստացնում է իր արտադրական փորձը, աշխատանքային հմտությունը։ Որոշակի հասարակական տնտեսական պայմաններում աշխատուժը դառնում է ապրանք։ Ստրուկը չէր կարող վաճառել իր աշխատուժը, որովհետև պատկանում էր ստրկատիրոջը և իր աշխատուժի ազատ տնօրինողը չէր։ Ճորտը նույնպես ագատ չէր տնօրինելու իր աշխատուժ, որովհետև անձնական կախվածության մեջ էր [[ֆեոդալ|ֆեոդալից]]։ից։ Որպեսզի աշխատուժը դառնա ապրանք, աշխատողը պետք է ազատ լինի իրավական տեսակետից և զուրկ՝ արտադրության միջոցներից, հետևաբար, նաև գոյամիջոցներից։ Ընդ որում, աշխատուժի սեփականատերը այն պետք է վաճառի մի որոշ ժամանակով, որովհետև, եթե այն վաճառի ընդմիշտ, ապա դրանով կվաճառի հենց իրեն և ապրանքատիրոջից կվերածվի ապրանքի։ Կապիտալիզմի բնորոշ առանձնահատկությունն այն է, որ աշխատուժը բանվորի համար ընդունում է նրան պատկանող ապրանքի, իսկ նրա աշխատանքը՝ վարձու աշխատանքի ձև։ Մյուս կողմից, դրանով իսկ [[աշխատանք|աշխատանքի]]ի արդյունքների ապրանքային ձևը ստանում է համընդհանուր բնույթ։ Աշխատուժ, լինելով առանձնահատուկ ապրանք, մյուս ապրանքների նման, ունի արժեք և սպառողական արժեք։ Աշխատուժի արժեքը որոշվում է նրա վերարտադրության համար անհրաժեշտ կենսամիջոցների վրա ծախսված միջին աշխատաժամանակով։ Այդ պահանջմունքները պայմանավորված են ֆիզիոլոգիական, պատմական և բարոյական մի շարք գործոններով։ [[Աշխատավարձ|Աշխատավարձը]]ը աշխատուժի արժեքի փողային արտահայտությունն է կամ նրա գինը։ Աշխատուժապրանքի սպառողական արժեքն արտահայտվում է նրանում, որ նա ստեղծում է իր արժեքից ավելի մեծ արժեք (իր արժեքը+հավելյալ արժեք)։ Մոցիալիզմի ժամանակ արտադրողներն արտադրության միջոցների լիիրավ տերն են։ Հետևաբար, աշխատուժը ապրանք չէ։ Աշխատանքային ռեսուրսները պլանաչափորեն օգտագործվում են՝ ելնելով առանձին աշխատողի և ամբողջ հասարակության շահերից։
 
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=479}}
 
[[Կատեգորիա:Աշխատանք]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աշխատուժ» էջից