«Ավագ Զաքարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 3.
== Կենսագրություն ==
Մոտ [[1233]]-[[1234]] թվականներին, հոր մահից հետո, ժառանգել է աթաբեկության պաշտոնը և Զաքարյան ֆեոդալական տան ավագությունը։ [[1236]]-ին մոնղոլական 30000-անոց բանակը ներխուժել է Հայաստան։ Զորամասերից մեկը պաշարել է Ավագ Զաքարյանի նստավայրը՝ Կայեն բերդը։ Ավագը ստիպված բանակցություններ է սկսել մոնղոլների զորապետ Զարմազանի հետ և հպատակություն հայտնել։ Նրան հետևել են մյուս իշխանները Չարմաղանը, հաշվի առնելով Ավագ Զաքարյանի դիրքը և հեղինակությունը, աշխատել է սիրաշահել նրան և նրա միջոցով հպատակեցնել նաև [[Վրաստան]]ի թագուհուն։ Ավագ Զաքարյանը ճանաչվել է վրաց արքունիքի ներկայացուցիչ, Հայաստանի փաստական տիրակալ, մոնղոլների վարչառազմական պաշտոնեության ներկայացուցիչ, մոնղոլական բանակում հայ֊–վրացական ֆեոդալական զորքերի գլխավոր հրամանատար և [[թուման]]ի (վարչական միավոր) կառավարիչ։
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=599}}
 
[[Կատեգորիա:Հայ պետական գործիչներ]]