«Արամ Շահգելդյան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 22 բայտ ,  6 տարի առաջ
չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
No edit summary
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
Սովորել է [[Թիֆլիս]]ի [[Ներսիսյան դպրոց]]ում և [[Էջմիածին|Էջմիած]]նի [[Գևորգյան ճեմարան]]ում։ [[1915]]-[[1916]] թվականներից ներգրավվել է հեղափոխական գործունեության մեջ՝ մասնակցելով ուսանողական մարքսիստական խմբակի պարապմունքներին։ 1917 թվականի գարնանը ն ամռանը Թիֆլիսում աշխատել է «Պայքար» և «Սոցիալ-դեմոկրատ» թերթերի խմբագրություններում։ Նույն թվականի վերջին մեկնել է [[Սուխում]], մտել պարտիզանական ջոկատ և պայքարել Սուխումում, [[Սոչի]]ում և [[Տուապսե]]ում խորհրդային իշխանության հաստատման համար։ Սուխումում մասնակցել է տեղի բոլշևիկյան օրգան «Սուխումսկայա պրավդա» («Сухумская правда») թերթի խմբագրմանը։ [[1918]] թվականի վերջերին Շահգելդյանը [[Պյատիգորսկ]]ում ղեկավարել է [[Հայկական գործերի կոմիսարիատ]]ի Հյուսիսկովկասյան բաժանմունքը։ 1919 թվականին վերադարձել է Թիֆլիս, որտեղ ձերբակալվել և արտաքսվել է [[Վրաստան]]ից։ [[1920]] թվականի նոյեմբերին 11-րդ կարմիր բանակի զորամասերի հետ եկել է [[Հայաստան]], նշանակվել [[Դիլիջան]]ի գավառային հեղկոմի նախագահ։ Դաշնակների Փետրվարյան խռովության ([[1921]]) ժամանակ կռվել է Ղամարլուի ([[Արտաշատ]]) ռազմաճակատում։ Մինչև [[1923]] թվականը եղել է Էջմիածնի, [[Ալեքսանդրապոլ]]ի ([[Գյումրի]]) և [[Երևան]]ի գավառային գործադիր կոմիտեների նախագահ։ [[1923]]-[[1927]] թվականներին ՀԿ(բ) կ Երևանի գավկոմի քարտուղարն էր։ ՀԿ(բ) կ չորորդ համագումարում ([[1925]] թվական) ընտրվել է ՀԿ(բ) կ ԿԿ քարտուղարության կազմում։ 1927-[[1929]] թվականներին սովորել է ՀամԿ(բ) կ ԿԿ Մարքսիզմ-լենինիզմի դասընթացներում։ 1929 թվականին աշխատել է ՀամԿ(բ) կ [[Իվանովո]]յի մարզկոմում։ [[1930]]-[[1932]] թվականներին եղել է [[Արխանգելսկ]]ի օկրուգկոմի քարտուղար։ 1932-[[1936]] թվականներին, [[1940]]-[[1941]] թվականներին և [[1942]]-[[1944]] թվականներին աշխատել է [[ԽՍՀՄ]] սովխոզների ժողկոմատի քաղվարչությունում։ [[1936]] թվականին եղել է ՀամԿ(բ) կ Կենտկոմի թեթև արդյունաբերության սեկտորի վարիչ, ապա [[Լենինգրադ]]ի (Սանկտ-Պետերբուրգ) մարզկոմի քարտուղար։ [[1941]]-1942 թվականներին մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին, վիրավորվել և զորացրվել է։ [[1944]]-[[1946]] թվականներին Շահգելդյանը արտասահմանյան գրականության հրատարակչության տնօրենի տեղակալն էր։ Եղել է ԽՄԿԿ 14-րդ և 16-րդ համագումարների պատգամավոր։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=420}}
{{Երևանի քաղաքապետներ}}