«Արժեթղթեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Արժեթղթեր''', վկայություն որոշակի չափով ներդրած կապիտալի կամ տրամադրած փոխառության մասին, որը տ...»:
 
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Արժեթղթեր''', վկայություն որոշակի չափով ներդրած կապիտալի կամ տրամադրած փոխառության մասին, որը տալիս է կանոնավոր եկամուտ (դեվիդենտ կամ տոկոս) ստանալու իրավունք։ [[Կապիտալիստական երկրներ]]ում բաց են թողնում ձեռնարկությունները՝ բաժնետոմսերի կամ փոխառությունների, կառավարությունները՝ պետական փոխառության պարտատոմսերի, [[հիպոթեկային բանկեր]]ը և վարկային այլ հաստատությունները՝ գրավաթղթերի ձևով։ Արժեթուղթը կեղծ կապիտալ է, որովհետև աշխատանքի արդյունք չէ և չունի արժեք։ Նրա ընթացագինն ուղիղ համեմատական է ստացվելիք եկամուտներին և հակադարձ համեմատական՝ փոխատվական տոկոսի մակարդակին։
 
Արժեթղթերը ազատ փոխանակվում են, և դրանց տերը, թեկուզ ձևականորեն, համարվում է ձեռնարկատեր։ Սակայն ձեռնարկության իրական տերերը նրանք են, ովքեր տնօրինում են արժեթղթերի այսպես կոչված «հսկիչ ծրարը»։ Բաժնետիրական ընկերությունների հիմնադիրները արժեթղթեր թողարկելիս ստանում են հիմնադրական, իսկ արժեթղթերի էմիսիայով և տարածումով զբաղվող բանկերը՝ էմիսիոն շահույթ։
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=53}}
 
[[Կատեգորիա:Տնտեսագիտություն]]