«Արհեստանոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 3946492 խմբագրումը, որի հեղինակն է՝ Գրիգորի 2004 (քննարկում) մասնակիցը
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Schneider-1568.png|thumb|200px|right|Դերձակները արհեստանոցում, 1568 թվանկարի լիտոգրաֆիա]]
'''Արհեստանոց''', արհեստագործական-տնայնագործական գործատեղի։ Արհեստանոցում արհեստավորն աշխատում է միայնակ կամ օգնական ենթավարպետի ու աշակերտների հետ՝ հիմնականում ձեռքի աշխատանքային գործիքներով։ Արհեստանոցները ունենում են արհեստներին համապատասխան անուններ ([[դարբնոց]], հյուսնոց, ոսկերչական և այլն)։ Արհեստանոցները հաճախ կոչվել են նաև [[կրպակ]], խանութ՝ արտադրանքը նույն տեղում վաճառելու պատճառով։ Արտադրական կարիքներին, պատվիրատուների, գնորդների պահանջներին հարմարվելով՝ [[Հայաստան]]ում, ինչպես ազատ արհեստավորների, այնպես էլ համքարությունների արհեստանոցները տեղավորում էին բանուկ, մարդաշատ վայրերում, շուկայում և շուկայամերձ փողոցներում՝ կազմելով տվյալ արհեստին համապատասխան շարքեր։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին արհեստանոցների մեծ շարքեր և արհեստների անուններով փողոցներ կային Կաբինում, [[Բաղեշ]]ում, [[Երևան]]ում, [[Ալեքսանդրապոլ]]ում, [[Ախալցխա]]յում և այլուր։ Այժմ արհեստանոցները հիմնականում նորոգման ձեռնարկությունների, գործարանների, կենցաղային սպասարկման կոմբինատների, տեղական արդյունաբերության ֆաբրիկաների արտադրամասեր են։
 
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=83}}
 
[[Կատեգորիա:գործատեղիներԳործատեղիներ]]