«Արտագերսի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Արտագերսի պաշտպանություն''' ([[368]] - [[369]] թվականներ), [[Արտագերս]]ի բերդապահ զորքի և բնակչության 14-ամսյա ռազմական գործողություններն՝ ընդդեմ [[Սասանյան Պարսկաստան|Սասանյան]] նվաճողների։ Հայոց [[Արշակ Բ]] թագավորի բանտարկությունից հետո պարսից [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհ 2]]֊րդ արքայի զորաբանակը (ըստ [[Փավստոս Բուզանդ]]ի՝ 50 հազար զինվոր) 368 թվականի աշնանը ներխուժել է [[Հայաստան]]։ Հայոց թագուհի [[Փառանձեմ]]ը, վերցնելով պետական գանձերը, արքունի պահակազորի (11 հազար զինվոր) հետ ամրացել է [[Արտագերս]] բերդաքաղաքում։ Թագուհու նպատակն էր դիմադրել թշնամուն մինչև օգնության կհասնեին [[Բյուզանդիա]] քաշված հայ նախարարական ուժերը՝ թագաժառանգ [[Պապ թագավոր|Պապ]]ի և սպարապետ [[Մուշեղ Մամիկոնյան]]ի գլխավորությամբ և կայսրության խոստացած զորքը։ Ըստ Ամիանոս Մարկելինոսի, պաշարվածները ոչ միայն հերոսական դիմադրություն են կազմակերպել, այլև գիշերային հակահարձակումով պարսկական զորքերին զգալի կորուստներ պատճառել և առժամանակ կասեցրել բերդի պաշարումը։ 369 թվականի գարնանը պարսկական բանակը, [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհ]] երկրորդի առաջնորդությամբ, մտել է [[Հայաստան]] և կրկին շրջապատել [[Արտագերս]]ը։ Պաշտպանության 14-րդ ամսին բերդում համաճարակ է սկսվել, որից մահացել է բերդապահների մեծ մասը։ Զրկվելով դիմադրության միջոցներից՝ Փառանձեմ թագուհին բերդը հանձնել է թշնամուն։ Պարսկական զորքը կողոպտել է արքունի գանձերը, գերեվարել հազարավոր մարդկանց և թագուհուն։
 
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=120}}
 
[[Կատեգորիա:Արշակունիների թագավորություն]]