«Բնակարանային տնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (28), ։ → ։ (8), ՝ → ՝ (4), → (36) oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Բնակարանային տնտեսություն''', [[քաղաքներ]]ի, [[ավաններ]]ի և [[գյուղեր]]ի բնակչությանը սպասարկող ձեռնարկությունների և տնտեսությունների ամբողջություն, քաղաքներում ընդգրկվում է քաղաքային տնտեսության մեջ։ Զբաղվում է քաղաքների, ավանների և գյուղական վայրերի բարեկարգման՝ սանմաքրման, հարդարման, լուսավորման, ջրամատակարարման և կոյուղու, գազամատակարարման ցանցերի կազմակերպման, [[կամուրջներ]]ի, ստորգետնյա անցումների, քաղաքային ճանապարհների շահագործման կազմակերպման, կանաչապատման, աղբափոխադրման աշխատանքներով։ Ընդգրկում է նաև հյուրանոցային տնտեսությունը՝ [[հյուրանոց]]ների, կոլտնտեսային տների, քեմպինգների կազմակերպումը և շահագործումը, ՆԳՄ մասնագիտացված հրշեջ տնտեսություններն ու կամավոր հրշեջ ընկերությունները։ Բնակարանային տնտեսության զարգացումը բնութագրվում է մեկ բնակչին մատակարարվող ջրի, [[գազ]]ի, կանաչապատված տարածության և ընդհանուր կոմունալ ծախսերի գումարի ցուցանիշներով։ Բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ աճում է բնակարանային տնտեսության ծառայությունների պահանջը, զարգանում նրա նյութատեխնիկական բազան։ [[1975]] թվականին, [[1965]] թվականի համեմատ, ԱԱՀՄ բնակարանային տնտեսության և բնակչության կենցաղսպասարկման հիմնական ֆոնդերն աճել են 2, 2 անգամ, կազմել ժողտնտեսության ամբողջ հիմնական ֆոնդերի 4, 4%ը։ Նույն ժամանակահատվածում [[ՀԽՍՀ]] բնակարանային տնտեսության և բնակչության կենցաղսպասարկման հիմնական ֆոնդերն աճել են 2, 4 անգամ։ [[1977]] թվականին հանրայնացված բնակարանային ֆոնդի 91%-ը ուներ ջրմուղ և [[կոյուղի]], 88%-ը՝ կենտրոնացված ջեռուցում, 20%-ը ՝ տաք ջրամատակարարում, իսկ 89%-ը գազիֆիկացված էր։ {{ՀՍՀ|հատոր=5|էջ=551}}
 
[[Կատեգորիա:Տնտեսություն]]