«Գեղեցիկը (փիլիսոփայություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
"Socrates.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ JuTa մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ No source since 13 March 2016:
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 4.
== Գեղեցիկի ծագումը ==
 
Գեղեցիկը, ծագում է սուբյեկտի իդեալական պատկերացումների ու գնահատվող երևույթի՝ իդեալականի ու իրականի հարաբերության, դիալեկտիկական համապատասխանության մեջ։ Գեղեցիկի ընկալումը, որպես կանոն, անմիջական է և հենվում է իրերի արտաքին տեսքի վրա, սակայն միջնորդավորված է անհատի ողջ կենսափորձով և ձևի միջոցով իրերի բովանդակության մասին դատելու ընդունակությամբ։ Ահա ինչու Գեղեցիկի «գաղտնիքը» բովանդակությունից կտրված ձևի օրինաչափություններով բացատրելու փորձերը ապարդյուն են եղել և հանգեցրել են կա՛մ նատուրալիզմի, կա՛մ ֆորմալիզմի։ Այն պատրանքը, թե գեղեցիկ իրերի սոսկ ձևական կատարելությունն Է, որոշ դեպքերում հետևանք է ղրանց ներդաշնակ կառուցվածքի և մարդկային իդեալների համընկնման, օրինակ, առողջ, համաչափ զարգացած եղնիկը, արծիվը, աղավնին։ Սակայն, ոչ պակաս օրինաչափ բնական ձևեր ունեցող այլ կենդանիներ՝ գորտը, որդը, օձը գեղեցիկ չեն համարում, որովհևտև նշված համընկնումը տեղի չի ունեցել։ Նույնը վերաբերում է նաև նյութական իրերին, հաճախ, չկորցընելով օրինաչափ հատկություններից ոչ մեկը, դադարում են գեղեցիկ լինելուց, «հնանում են բարոյապես», հակասություն է առաջանում իրերի տեխնիկական կատարելության և գեղագիտական կողմն ապահովող այլ՝ մասնավորապես ոճային ու գունային պահանջների միջև, խախտվում է դրանց միասնությունը։
 
Գեղեցիկի կապը մարդկային իդեալների հետ, պատմական, ազգային և սոցիալ-դասակարգային պայ– մանավորվածությունը հատկապևս ակըև հայտ է հասարակական կյանքում և ար– վեստում։ Արդի դարաշրջանում Գ․ են այն երևույթները, որոնք նպաստում են կոմունիզմի վեհ նպատակին՝ բազմակողմանի զարգացած ներդաշնակ անհատի դաստիարակությանը։ Տաստատելով «գեղեցիկի թագավորությունը», կոմունիստական հասարակությունը կապահովի «գեղեցիկի օրենքներով ստեղծագործելու» ավելի լայն ևնարավորություններ։
Տող 25.
*Քալանթար Ա․, Գեղեցիկի հարցի շոլրշը, Ե․, 1964։
*Տովսեփյան Վ․ք Գեղեցիկի հասարակական Էության մասին, Ե․, 1967։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=5}}
 
[[Կատեգորիա:Գեղագիտություն]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայական տերմինաբանություն]]