«Գեորգիոս Պիսիդես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գեորգիոս Պիսիդես''' (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), յոթերորդ դարի բյուզանդական աշխարհիկ պոեզիայի խոշոր ներկայացուցիչ։ [[Կոստանդնուպոլիս]]ի [[Սուրբ Սոֆիայի տաճար]]ում վարել է զանազան պաշտոններ։ Ուշ շրջանի բյուզանդական բանաստեղծները բարձր են գնահատել Գեորգիսի արվեստը և համեմատել [[Եվրիպիդես]]ի հետ։
 
Գեորգիոսից պահպանվել են հիմներ, Էպիգրամներ, [[Աստվածաբանություն|աստվածաբանական]]-[[Փիլիսոփայություն|փիլիսոփայական]] և ուսուցողական բովանդակությամբ պոեմներ։ Նշանավոր է «Վեցօրյա» պոեմը, որը [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] Ծննդոց գրքի առաջին գլուխն Է՝ չափածոյի վերածված։ [[Պոեմ]]ը բովանդակում է ակնարկներ հեղինակի ապրած ժամանակի իրադարձությունների վերաբերյալ։ Նրա կարևոր գործերից է երեք «երգից» բաղկացած Էպոպեան, որի մեջ խոսվում է [[Պարսիկներ|պարսիկներիպարսիկներ]]ի և ավարների դեմ Տերակլիոս կայսեր ([[610]]—[[641]]) հաղթանակների մասին, հիշատակվում է նաև [[Հայաստան]]ը։ Գեորգիոսի պոեմները որոշակի արժեք են ներկայացնում Բյուզանդական կայսրության յոթերորդ դարի պատմության ևամար։ Նրան միջնադարում բարձր են գնահատել նաև հայերը։ Մեզ է հասել «Վեցօրյա» պոեմի բարձրորակ թարգմանությունը (պակասում է մոտ 400 տող)։ Թարգմանչի մասին հայտնվել են տարբեր կարծիքներ։ [[Վարդան Արևելցի]]ն «Մեկնութիւն արարածոց» աշխատության մեջ օգտագործել է Գեորգիոսի այս երկի հայերեն թարգմանությունը։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=16}}
 
[[Կատեգորիա:Բյուզանդիայի մշակույթ]]
{{ՀՍՀ}}