«Գերմանական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գերմանական գրականությունը''' ունի մեծ պատմություն։ Հին վերին [[գերմաներեն]]ով մեզ է հասել «Հիլդեբրանդի երգը» հերոսական Էպոսը։ Հնագույն պոեմը «Տելիանդ»-ն է, որտեղ փորձ է արվել սրբերի բիբլիական վարքը հարմարեցնել հերոսական էպոսին։ [[IX դար|IX]]—[[X դար|X]] դդ․ են վերաբերում վանական [[Օտֆրիդ Վայսենբուրգցի|Օտֆրիդ Վայսենբուրգցու]] ավետարանական զրույցների բանաստեղծական վերապատումները։ Բանավոր ստեղծագործության բանաստեղծական ավանդույթները պահպանում Էին թափառաշրջիկ երգիչները՝ շպիլմանները։ [[XII դար|XII]] դ․ ասկետական քարոզների փոխարեն լայն տարածում են գտնում պոեմները («Ռոթեր արքան», «Դուքս Էռնստ» ևն), ասպետական վեպը և քնարերգությունը, որոնք ամբողջությամբ աշխար–հիկ բնույթի էին, բացի Վոլֆրամ ֆոն էշենբախի «Պարցիֆալ» վեպից, որտեղ իշխողը կրոնական միստիկան էր։ Գոթֆրիդ Ստրասբուրգցու «Տրիստան և Իզոլդա» վեպում և միննեզինգերների բանաստեղծություններում (Վալտեր ֆոն դեր Ֆոգելվայդե) Փառաբանվում էր կնոջ ասպետական պաշտամունքը։ [[XII դար|XII]] —[[XIII դար|XIII]] դդ․ հիշատակելի են «Նիբելունգների երգը», «Կուդրուն» ([[XIII դար|XIII]] դ․ սկիզբ) հին հերոսական պատումների վերջին խմբագրումները։ [[XIII դար|XIII]] դ․ զարգացան քաղաքային ժամանակագրությունների ժանրը (նյուրնբերգյան ևն), բյուրգերական գրականությունը (Շտրիկեր)։ [[XIV դար|XIV]]—[[XV դար|XV]] դդ․ լայն տարածում գտան խրատական և այլաբանական պոեզիան, մայստերզանգը, ֆաստնախտշպիլները։ Վերածնության դարաշրջանում ծաղկեց հումանիստական գրականությունը՝ ստանալով հակաեկեղեցական ուղղություն (Ս․ Բրանտ, «Տիմարների նավը», [[1494]], էրազմ Ռոտերդամցի, «Գովք հիմարության», [[1509]], Թ․ Մուռներ, «Խարդախների համքարությունը», [[1512]])։ Սրամիտ և անողոք էին Ուլրիխ ֆոն Տուտենի երկխոսություևները։ Ռեֆորմացիայի գրականությունը առավել լրիվ արտահայտություն գտավ Մ․ Լութերի՝ պապական Հռոմի մերկացումներում։ Գյուղացիական պատերազմի երգերը բացեցին գերմանական գրականության հեղափոխական էջը։ Թ․ Մյունցերի քարոզները համակված էին կոմունիստական իդեալով, թեև նրա ձևակերպումները կրոևական էին։ Ֆեոդալական ճնշման և կրոնական կեղծ բարեպաշտության դեմ բողոք է արտահայտված Հ․ Սաքսի, Ֆիշարտի ստեղծագործություններում։ [[XVII դար|XVII]] դ․ գրականությունը զարգացավ [[Երեսնամյա պատերազմ]]ի և ընդհանուր հոգևոր ճգնաժամի պայմաններում։ Խ․ Գրիմելսհաուզենի ստեղծագործությունը («Սիմպլիցիսիմուս», [[1669]]) ռեալիստորեն արտացոլում է ժողովրդի ողբերգական ճակատագիրը պատերազմից ամայացած երկրում։ [[XVIII դար|XVIII]] դ․ Գոտշեդը նպաստեց վաղ լուսավորության գրականության ու թատրոնի զարգացմանը՝ ֆրանսիական կլասիցիզմի օրինակով, բայց միայն Գ․Լեսսինգի ստեղծագործության մեջ այն ստացավ հակամիապե–տական բնույթ ու հասավ բարձր զարգացման («Միննա ֆոն Բառնևելմ», [[1767]], «էմիլիա Գալոտի», [[1772]], «Նաթան Իմաս–տուն», [[1779]])։ «Լաոկոոն»-ում ([[1766]]) և «Տամբուրգյան դրամաաուրգիա»-ում ([[1767]]—[[1769|69]]) հիմնավորված են ռեալիզմի և ազգային արվեստի սկզբունքները։ Ք․ Վիլանդը «Ագաթոն» ([[1766]]) վեպով սկզբնավորեց գերմանական «դաստիարակչական վեպի» ժանրը։ Ֆ․ Կլոպշտոկի քնարերգությունը, որն արտահայտում էր գերմանական բյուրգերականության առաջավոր մասի ինքնագիտակցությունը, մեծ ազդեցություն գործեց երիտասարդ բանաստեղծների վրա։ [[XVIII դար|XVIII]] դ․ 70-ական թթ․ «Գրոհի ու փոթորկի գրողները, զարգացնելով Լեսսինգի դեմոկրատական գաղափարները, հանդես եկան կլասիցիստների դեմ, որպես որոշիչ հիմք առաջ քաշելով «զգացմունքը», «կիրքը»։ Այդ ուղղության աեսաբան Յո․ Տերդերը դիմեց ժողովրդական բանահյուսությանը և նախանշեց ազգային գրականության ու արվեստի նկատմամբ պատմական մոտեցումը։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=49}}
 
[[Կատեգորիա:Գերմանական գրականություն]]