«Գլխավոր ասամբլեա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Flag of the United Nations.svg|մինի|աջից|ՄԱԿ]]
'''Գլխավոր ասամբլիա''', [[Միավորված Ազգերի Կազմակերպություն|Միավորված ազգերի կազմակերպության]] (ՄԱԿ) գլխավոր
մարմիններից մեկը։ Բաղկացած է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններից (147 երկիր, [[1977]] թվականի հունվար)։ Իրավասու է ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում քննարկելու ցանկացած հարց, ինչպես նաև ՄԱԿ-ի յուրաքանչյուր մարմնի իրավասությունների մեջ մտնող հարցեր։ Լիազորված է հանձնարարականներ տալ ՄԱԿ-ի անդամներին կամ Անվտանգության խորհրդին (որոշ բացառությամբ) բոլոր հարցերով և գործերով։ Գլխավոր ասամբլիան մասնավորա–ես լիազորված է քննելու [[Միջազգային խաղաղություն|միջազգային խաղաղության]] և անվտանգության պահպանման գործում պետությունների համագործակցության ընդհանուր սկզբունքները (զինաթափում, սպառազինության կարգավորում և այլն)։ Իսկ որոշակի գործողությունների դիմելու անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր հարց նախքան քննարկելը (կամ հետո) հանձնում է Անվտանգության խորհրդին։ Գլխավոր ասամբլիայի որոշումները, որպես կանոն, ունեն հանձնարարական բնույթ, այսինքն իրավաբանորեն պարտադիր չեն անդամ պետությունների համար, բացառությամբ ՄԱԿ-ի ներքին կյանքին վերաբերող մի շարք հարցերի՝ ՄԱԿ-ի անդամ ընդունելու կամ հանելու, Միջազգային դատարանի, Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ ընտրելու, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելու դեպքերում և այլն (նշված որո–ումների մի մասն ընդունվում է Անվտանգության խորհրդի մասնակցությամբ)։ Գ․7, ԽՍՀ երրորդ հատոր ա-ի որոշումներն ընդունվում են նիստին ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող ՄԱԿ-ի անդամների ձայների մեծամասնությամբ։ Կարևորագույն հարցերի մասին որոշումներն ընդունվում են ձայների 2/3-ի մեծամասնությամբ։ Յուրաքանչյուր տարի գումարվում է գլխավոր ասամբլիայի հերթական նստաշրջանը, անհրաժեշտության դեպքում նաև՝ արտակարգ և հատուկ նստաշրջաններ։ ՄԱԿ-ի անդամ յուրաքանչյուր պետություն նստաշրջան կարող է ներկայանալ հինգ պատվիրակով և նրանց հինգ տեղակալով։
 
Գլխավոր ասամբլիայի ֆունկցիաներն իրականացնում են հետևյալ կոմիտեները․
Տող 14.
 
Գոյություն ունեն նաև երկու մշտական կոմիտեներ՝ կոնսուլտատիվ կոմիտե (վարչական ու բյուջետային հարցեր) և վճարումների հարցերով զբաղվող կոմիտե։ Վերջիններիս անդամները ընտրվում են երեք տարի ժամկետով։ Կիրառվում է նաև հատուկ կոմիտեների և հանձնաժողովների ստեղծման պրակտիկան։ [[1964]] թվականից ինքնավար միջազգային կազմակերպությունների իրավունքներով ստեղծվել են գլխավոր ասամբլեայի հատուկ մարմիններ՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսը (ՅՈՒՆԿՏԱԴ, 1964), ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման կազմակերպությունը (ՅՈՒՆԻԴՕ, [[1965]]), Կապիտալ զարգացման ֆոնդը ([[1966]] )։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=97}}
 
[[Կատեգորիա:ՄԱԿ]]
[[Կատեգորիա:ՄԱԿ-ի կողմից հիմնված կազմակերպություններ]]
{{ՀՍՀ}}