«Գլխավոր շտաբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
 
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 3.
== Նախապատմությունը ==
Գլխավոր շտաբի ծառայությունը ծագել է [[XVI-րդ դար|XVI]]-[[XVII-րդ դար|XVII]] [[դար]]երում, երբ բանակներում հաստատվեցին [[գեներալ]]-կվարտիրմեյստերների պաշտոններ, որոնք վարում էին տեղանքի և ճանապարհների ուսումնասիրման, զորքերի տեղաշարժման, [[Հետախուզություն|հետախուզության]] կազմակերպման և այլ աշխատանքներ։ Սկզբում այդ պաշտոնները գործի էին դրվում միայն [[պատերազմ]]ի ժամանակ, իսկ [[XVIII-րդ դար|XVIII]] դարի վերջից մշտական դարձան։ [[Ֆրանսիա]]յում [[1792]] թվականից գեներալ-կվարտիրմեյստերությունը ստացավ բանակի գլխավոր շտաբ անվանումը։ [[Պրուսիա]]յում [[1785]] թվականից «Գլխավոր շտաբ» և «գեներալ-կվարտիրմեյստեր» անվանումը միևնույն նշանակությունն են ստանում։
[[Պատկեր:Wiki Genshtab Kolymazhnaya.jpg|250px|մինի|աջից|Ռուսաստանի գլխավոր շտաբի հին շենքը ]]
== Գլխավոր շտաբի պատմությունը Ռուսական կայսրությունում ==
[[Ռուսաստան]]ում XVIII դարի սկզբներից գոյություն են ունեցել գլխավոր շտաբի և կվարտիրմեյստերական աստիճանակարգեր։ [[1815]] թվականին ստեղծվել է գլխավոր շտաբներ, որի մեջ մտավ նաև կվարտիրմեյստերական ծառայությունը։ [[1863]] թվականին ստեղծվեց գլխավոր շտաբերի Գլխավոր վարչություն, որը [[1865]] թվականին մտցվել է գլխավոր շտաբի կազմի մեջ։ [[1905]] թվականին գլխավոր շտաբի Գլխավոր վարչությունը դարձել է ինքնուրույն մարմին, որի պետը անմիջականորեն ենթարկվում էր [[կայսր]]ին, իսկ [[1908]] թվականից՝ ռազմական մինիստրին։
Տող 15.
[[Պատկեր:025 Illustrated description of the changes in the uniforms.jpg|250px|մինի|աջից|Գլխավոր շտաբ [[Ռուսական կայսրություն]]ում, [[1882]]]]
Խորհրդային գլխավոր շտաբը, որպես զինվորական կառավարման բարձրագույն մարմին, ապահովում է զինված ուժերի տեսակների գլխավոր շտաբների, թիկունքի շտաբի, պաշտպանության մինիստրության գլխավոր և կենտրոնական վարչությունների համաձայնեցված գործողությունները։ [[1946]] թվականի [[մարտ]]ից կոչվում է [[ԽՍՀՄ Զինված ուժեր]]ի գլխավոր շտաբ։ [[1971]] թվականի սեպտեմբերից գլխավոր շտաբի պետն է Վ․ Գ․ Կուլիկովը։ [[1953]] թվականի մարտից ԽՍՀՄ-ում գլխավոր շտաբի պետը միաժամանակ ԽՍՀՄ պաշտպանության մինիստրի առաջին տեղակալն Է։ Ինչպես ԽՍՀՄ-ում այնպես Էլ մյուս սոցիալիստական երկրներում, գլխավոր շտաբները մտնում են պաշտպանության մինիստրությունների մեջ և ենթարկվում են պաշտպանության մինիստրներին։ [[Վարշավայի պայմանագիր (1955)|Վարշավայի պայմանագր]]ի [[պետություն]]ների Միացյալ զինված ուժերի գործունեության համաձայնեցման նպատակով գոյություն ունի այդ երկրների Միացյալ զինված ուժերի շտաբ։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=97}}
 
[[Կատեգորիա:Ռազմական վարչություն]]