«Գծագրական երկրաչափություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գծագրական երկրաչափություն''' [[երկրաչափություն|երկրաչափության]] բաժին, որը տարածության մեջ տրված երկրաչափական մարմիններն ուսումնասիրում է հարթության վրա, դրանց արտապատկերումների միջոցով։ Ուսումնասիրելով արտապատկերման զանազան մեթոդների երկրաչափական հիմունքները՝ սահմանում է այն օրենքները և [[կանոն]]ները, որոնց միջոցով կարելի է ոչ միայն ցանկացած երկրաչափական մարմին արտապատկերել հարթության վրա, այլև [[գծագիր|գծագրի]] օգնությամբ վերականգնել այն և տալիս է տարածական խնդիրները հար–թության վրա գծագրի միջոցով լուծելու մեթոդներ։ Երկրաչափական մարմինը հարթության վրա արտապատկերելու մե–թոդը կոչվում է պրոյեկտման մեթոդ։ Կան տեխնիկայում կիրառվող պրոյեկտման տարբեր մեթոդներ։ Օրինակ, ''оրթոգոնալ'' կամ ''ուղղանկյուն'' պրոյեկտման միջոցով երեք փոխուղղահայաց հարթությունների վրա ստացված գծագրերը լայն կիրառություն ունեն [[մեքենաշինություն|մեքենաշինության]] մեջ, շինարարական և այլ նախագծային աշխատանքներում։ Աքսոնոմ և տրիկ պրոյեկցիաները, որոնք ստացվում են մեկ հարթության վրա զուգահեռ պրոյեկտման մեթոդով (երեք կոորդինատային առանցքներից ոչ մեկը չպետք է համընկնի պրոյեկտման ուղղությանը), կիրառում են այն դեպքում, երբ գծագիրը պետք է լինի մատչելի, պատկերավոր։ Կենտրոնական պրոյեկցիան կամ հեռաևկարը կիրառվում է [[ճարտարապետություն|ճարտարապետության]], [[քաղաքաշինություն|քաղաքաշինության]], [[կամուրջ]]ների նախագծման բնագավառներում։ Թվանշանակիր պրոյեկցիաները կիրառվում են ճանապարհաշինության, [[քարտեզագրություն|քարտեզագրության]], տոպոգրաֆիայի բնագավառներում և այլն։ Գծագրական երկրաչափուչյան հիմնադիրն է Մոնժը։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=105}}
 
[[Կատեգորիա:Գծագրական երկրաչափություն]]