«Գործակալություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (6)
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Մարդպետություն ==
Մարդպետության գործակալությունը հսկել է [[արքունիք|արքունական]] տնտեսությունը, կալվածները, գանձերը, եկամուտները, [[թագավոր]]ի պալատը։ Սույն գործակալությունը եղել է Մարդպետունի (կամ Մարդպետն) [[իշխան]]ական տոհմի ([[Արծրունի]] իշխանական տան ճյուղավորումն է) «ձեռական իշխանությունը» կամ ժառանգական պատիվը։
 
== Սպարապետություն ==
[[Զինված ուժեր]]ը վարել է [[սպարապետ]]ության գործակալություններ։ Նախնական ժամանակաշրջանում այն պատկանել է [[Ամատունի]] [[իշխան]]ական տանը, սակայն հետագայում անցել է Մամիկոնյաններին։
 
== Մեծ դատավարություն ==
Նախաքրիստոնեական [[Մեծ Հայք]]ում մեծ դատավարության գործակալությունը եղել է հայոց [[քրմապետ]]ի՝ [[Սլկունի]] [[իշխան]]ական տան ժառանգական պատիվը։ Հետագայում, [[Հայք]]ի քրիստոնեացումից հետո, այն անցել է կաթողիկոսին։
 
== Մաղխազություն ==
Մաղխազության գործակալությունը հոգացել է [[թագավոր]]ի անձի պաշտպանությունը։ Մաղխազական գունդը Ամենայն Հայոց [[Արքա]]յի թիկնապահությունն էր։ Այս գործակալությունը եղել է [[Խորխոռուն]]ի [[իշխան]]ական տան ժառանգական պատիվը. ըստ այդմ, տոհմը նաև հաճախ հիշատակվել է [[Մաղխազունի]] ազգանունով։
 
== Թագակապ կամ թագադիր ասպևտություն ==
Թագակապ կամ թագադիր [[ասպետություն|ասպևտության]] գործակալությունը վարել է [[արքա]]յի թագադրման և այլ արարողություններ։ Գործակալությունը հանդիսանում էր [[Բագրատունի]] իշխանական տան (հետագայում՝ [[արքա]]յատան) ժառանգական պատիվը։
 
== Սենեկապետություն ==
[[Թագավոր]]ի կնքապահն ու սուսերակիրը կամ [[զինակիր]]ը, նրա անունից բանակցություններ վարող գործակալը կոչվել է [[սենեկապետ]]։
 
* * *
 
Մատենագրական աղբյուրներում, հիշատակվում ևն նաև որսապետք, դահճապետ, կարապետ, տակառապետ (մահակարար, համբարակապետ), շահախոռապետ, քարտուղար, գրչունիք, նամակունիք, շահապ, հանդերձապետ, սպանդունիք, դռան եպիսկոպոս, դռան երեց եևն։ [[Արշակունիներ]]ի անկումից հետո գործակալությունները աստիճանաբար դադարել են գոյություն ունենալուց, իսկ արաբ, տիրապետության ժամանակ՝ իսպառ վերացել։ [[Բագրատունիներ]]ը վերականգնել են [[Արշխակունի|Արշակունյաց]] ժամանակի որոշ գործակալություններ (սպարապետություն, մեծ դատավարություն են), ինչպես նաև ստեղծել նորերը (մարզպանության, [[իշխանաց իշխան]]ի ևն)։
Տող 29.
Մաքսապետության գործակալը կոչվել է պրոքսիմոս, իրենց են ենթարկվել մաքսատների, առևտրական ու նավահանգստային կենտրոնների վերակացուները։ [[Արքունիք|Արքունի]] քարտուղարության գործակալը կամ ատենադպիրը (կոչվել է կանցլեր կամ ջանցլեր) վարել է արտաքին հարաբերությունները, դեսպանական հանձնարարությունները, գրագրությունը։ Սպարապետության մարզպանությունը (գործակալը կոչվել է նաև գունդստաբլ) վարել է զինված ուժերի գործը, ինդենտանտության մարզպանությունը (գործակալը կոչվել է մարաջախտ) զբաղվել է բանակի մատակարարմամբ։ Կային նան այլ, մանր գործակալներ՝ ջամբռայլ (համապատասխանել է սենեկապետին), սուրհանդակապետ և այլն։ [[Կիլիկիա]]յում մարզպանություն չի եղել որևէ տոհմի ժառանգական պատիվը։ Գործակալներին նշանակել է արքան՝ ըստ իր հայեցողության։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=173}}
 
[[Կատեգորիա:Կազմակերպություններ ըստ տեսակի]]