«Գրական թերթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գրական թերթ''', հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական շաբաթաթերթ։ Հայաստանի գրողների միության վարչության օրգան։ Հրատարակվում է [[1932]] թվականից, [[Երևան]]ում։ «Գրական թերթ» մինչև Հայաստանի սովետական գրողների միության ստեղծումը ([[1934]]) հանդիսացել է Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի, իսկ այնուհետև՝ Տայասաանի խորհրդային գրողների, երաժիշտների և կերպարվեստագետների միության օրգանը։ Լուսաբանում է սովետահայ գրականության ստեղծագործական, տեսական-քննադատական աշխատանքները, պայքարում գրականության և արվևստի կուսակցականության, ժողովուրդների ինտերնացիոնալ կապի, սոցիալիստական ռեալիզմի սկզբունքների ամրապնդման համար։
 
Թերթն արձագանքում է [[ՀՍՍՀ]] կյանքի գրեթե բոլոր ոլորտների նշանակալից երևույթներին, առաջ քաշում ժողտնտեսության և մշակույթի համար էական նշանակություն ունեցող պրոբլեմներ։ Թերթը ղեկավարում է գրական նոր սերնդի ստեղծագործական աճի պրոցեսը, բանավեճեր վարում արձակի ու պոեզիայի հարցերի մասին։ Պարբերաբար էջեր է նվիրում սովետական հանրապետությունների գրականությանը, նշում հայ և համաշխարհային գրականության դասականների հոբևլյանական տարեթվերը, տպագրում թարգմանական նմուշներ արտասահմանյան դասակաև և ժամանակակից հեղինակների գործերից, տեղ հատկացնում սփյուռքահայ գրողների ստեղծագործություններին։
 
Հրատարակման տարբեր շրջաններում «Գրական թերթ․»-ի շուրջն են համախմբվել ու ակտիվորեն աշխատակցել հայ և սովետական անվանի գրողներն ու գրականագետները՝ [[Եղիշե Չարենց]]ը, [[Ավետիք Իսահակյան]]ը, [[Ալեքսանդր Շիրվանզադե]]ն,[[Դերենիկ Դեմիրճյան]]ը, Վ․ Ալազանը, [[Ստեփան Զորյան]]ը, [[Նաիրի Զարյան]]ը, [[Պարույր Սևակ]]ը և ուրիշներ։
 
Տայրենական պատերազմի շրջանում ([[1941]]—[[1944]] թվականները) թերթը լույս չի ընծայվել։ «Գրական թերթ․» խմբագրել են․ Հ․ Մկրտչյան ([[1932]], [[1935]]—[[1936]] թվականներին), Ե․ Չուբար ([[1932]]—[[1933]] թվականներին), Ն․ Դաբաղյան ([[1933]] թվականին), Վ․ Ալազան ([[1933]]—[[1935]], [[1936]]—[[1937]] թվականներին), Տենրի Գաբրիելյան, ([[1937]] թվականին), Տ․ Մելիքյան ([[1937]]—[[1939]] թվականներին), Գ․ Րորյան ([[1939]]—[[1940]] թվականներին), Գ․ Ոսկանյան ([[1940]]—[[1941]] թվականներին), Գ․ Տովսեփյան ([[1941]] թվականին), Ա․ Բաբայան ([[1944]]—[[1948]] թվականներին), Վ․ Մնացականյան ([[1948]]–[[1953]] թվականներին), Գ․ Տեր-Գրիգորյան ([[1953]]—[[1955]] թվականներին), Տ․ Տովհաննիսյան ([[1955]]—[[1959]] թվականներին), Մ․ Սարգըսյան ([[1959]]—[[1963]] թվականներին), Վ․ Դավթյան ([[1963]]—[[1965]] թվականներին), Տ․ Սահյան ([[1965]]—[[1967]] թվականներին), Մ․ Շաթիրյան ([[1967]]—[[1969]] թվականներին), Ս․ Տարությունյան ([[1969]] թվականից)։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=195}}
 
[[Կատեգորիա:Հայաստանի պարբերականներ]]