«Գրունտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Գրունտները ստորաբաժանվում են [[ժայռ]]ային, փուխր և հատուկ կազմի խմբերի։ ժայռայինին պատկանում են [[հուր|հրային]], [[մետամորֆ]]ային և նստվածքային ապարները, որ տեղադրված են միաձույլ կամ ճեղքավոր զանգվածի ձևով։ Սրանք ինժեներաշինարարական տեսակետից հանդիսանում են առավել կատարյալ ապարներ (բարձր կայունություն, թույլ ձևափոխություն և ջրաթափանցություն)։ Այսպիսի Գրունտի տարածման վայրերը բարենպաստ են ցանկացած կառույցի համար։ Փուխր Գրունտների խմբի մեջ մտնում են կոպտաբեկոր, չկապակցված ապարները, որոնք պարունակում են 50% ֊ից ավելի, 2 մմ֊ից մեծ չափսի բեկորներ։ Այս խմբից են [[ավազ]]ները, [[գլաքար]]ը, [[կավ]]երը և լյոսային ապարները, որոնք աչքի են ընկնում [[ֆիզիկական վիճակ]]ի և հատկություննեբի մեծ փոփոխություններով, և նրանց վրա կատարվող շինարարությունը ուղեկցվում է մեծ սահմանափակումներով։ Հատուկ կազմի Գրունտների խմբին են պատկանում սառած ապարները, լողիկները (պլիվունները), կավային և ավազային տիղմերը, գիպսը, քարաղը, արհեստական Գրունտները։ Շինարարության համար այս խմբի Գրունտները անբարենպաստ են։ Գրունտները որոշակի բնապատմական գոյացումներ են, ժամանակի ընթացքում փոփոխվող բազմաբաղկացուցիչ համակարգեր։ Նրանց հատկությունները կախված են ծագումից, էպիգենետիզ պրոցեսներից և տեղադրման պայմաններից։ Գրունտների ուսումնասիրությամբ զբաղվում է գրունտագիտությունը։ Գրունտների հիմնական հատկություններն են՝ տեսակարար և ծավալային մասսան, ծակոտկենությունը, պլաստիկությունը, կծկումը, ջրաթափանցությունը, [[էլեկտրահաղորդականություն]]ը, աղսորբցիայի հատկությունը և ձևափոխությունը։ Գործնականորեն առավել կարևոր են ձնափոխության և ամրության հատկությունները, որոնցով բնութագրում են Գրունտներիների վարքը արտաքին բեռնվածության առկայությամբ։ Շինարարության վայրում Գրունտ֊ի շերտերի տեղադրման բնույթը, գրունտային ջրերի մակարդակը հետազոտելու համար տրվում են հորատանցքեր, շուրֆեր, կատարվում է երկրաֆիզիկական ուսումնասիրություններ և զոնդավորում։ Գրունտների վիճակը լավացնում են [[ցեմենտ]]ացնող և կապակցող [[նյութ]]երի ներարկման միջոցով, չորացման, սառեցման և այլ եղանակներով։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=237}}
 
[[Կատեգորիա:Գրունտ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գրունտ» էջից