«Դակեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Դակիա ՀոթՔաթ գործիքով
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 3.
'''Դակեր''' ({{lang-lat|Daci}}), հյուսիսային թրակիական ցեղերի խումբ։ Մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակի 2-րդ կեսին բնակվել են [[Դանուբ]]ի հյուսիսից մինչև [[Կարպատներ]]ի ճյուղավորությունն ընդգրկող տարածքում (գլխավորապես այժմյան [[Տրանսիլվանիա]]յում)։ Մ․ թ․ ա․ I դարի կեսին դակերը և նրանց ազգակից գոթերը միավորվել են՝ իրենց ազդեցությունը տարածելով Դանուբի աջափնյա շրջանների և արևմտապոնտական հունական մի շարք քաղաքների վրա։ Շուտով այդ միությունը քայքայվել է, սակայն նորից հզորացել մ․ թ․ I դարի վերջին՝ [[Դեցեբալ]]ի ժամանակ։ Մ․ թ․ ա․ 1 - մ․ թ․ 1-ին դարերի ընթացքում հռոմեացիները արշավանքներ են ձեռնարկել դակերի դեմ։ Տրայանոսի ժամանակ, 101-102 և 105-106 թվականների պատերազմների հետևանքով դակերը կորցրել են իրենց անկախությունը, և երկիրը դարձել է հռոմեական պրովինցիա՝ [[Դակիա]] անունով։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=265}}
 
[[Կատեգորիա:Ցեղեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դակեր» էջից