«Դաշույն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Swiss Dagger.jpg|250px|մինի|աջից|Դաշույն]]
'''Դաշույն''', [[զենք]]։ Սրածայր է, երկսայրի, բռնակով և կարճ շեղբով։ Գործածվել է ձեռնամարտում, երբեմն տնտեսական նպատակների (արմատիք և բույսեր հավաքելու, միս կտրատելու և այլ) համար։ Հնագույն դաշույնները պատրաստվել են քարից (վանակատ, կայծքար և այլն) և անասունների եղջյուրներից, այնուհետև՝ մետաղից ([[պղինձ]], [[բրոնզ]], [[երկաթ]], պողպատ)։ Հայաստանում պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի դաշույնի նախշազարդված պատյաններ (երկրաչափական, բուսական և կենդանական նախշերով)։ Հայաստանում և Կովկասում հարուստ և ազդեցիկ անձինք կրել են կաշեպատ, ոսկեզօծ, նախշազարդ պատյաններով, քանդակազարդ բռնակներով ([[փղոսկր]], [[ոսկի]], [[արծաթ]] և այլն) տներ։ Կովկասյան մի շարք [[ժողովուրդ]]ների տղամարդիկ դաշույն կրում են իբրև զգեստի մաս (որպես քաջության խորհրդանիշ)։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=290}}
 
[[Կատեգորիա:զենքԶենք]]
[[Կատեգորիա:Զինամթերք]]
[[Կատեգորիա:Սառը զենքեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դաշույն» էջից