«Դասակարգային կառուցվածք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Դասակարգային կառուցվածք''', դասակարգային հասարակարգերում փոխհարաբերություն մարդկանց խոշոր խմբերի միջև, որոնք հասարակական արտադրության որոշակի համակարգում տարբերվում են իրենց տեղով, արտադրության միջոցների հանդեպ և [[աշխատանք]]ի հասարակական կազմակերպման մեջ ունեցած դերով ու, հևտևաբար, հասարակական հարստությունից ստացած իրենց մասով։ Շահագործողական հասարակարգերում դասակարգային կառուցվածքը հիմնականում ընդգրկում է երկու հակադիր դասակարգ՝ [[ստրկատիրություն|ստրկատիրության]] օրոք՝ ստրկատերեր և ստրուկներ, ֆեոդալիզմի՝ կալվածատերեր ու ճորտ գյուղացիներ, կապիտալիզմի՝ կապիտալիստներ և բանվորներ։ Հակամարտ դասակարգերի միջն միշտ տեղի է ունենում անհաշտ [[պայքար]], որը հասարակության զարգացման շարժիչ [[ուժ]]ն է։ [[Սոցիալիզմ]]ի հաղթանակը արմատապես փոխում է հասարակության դասակարգային կառուցվածքը։ Ստեղծվում է արտադրամիջոցների հասարակական սեփականություն, վերանում է [[շահագործում|շահագործումը]]ը, հաստատվում բանվոր դասակարգի ու գյուղացիության բարեկամություն։ Անցումը [[կոմունիզմ]]ն կմերձեցնի սոցիալիստական սեփականության երկու ձևերը, կվերացնի [[քաղաք]]ի և [[գյուղ]]ի, ֆիզիկական ու մտավոր աշխատանքի միջև եղած էական տարբերությունները, կվերանան բանվոր դասակարգի, գյուղացիության ու ինտելիգենցիայի միջև եղած սահմանները։ Կոմունիզմի լիակատար կառուցումը կհանգեցնի անդասակարգ հասարակարգի ստեղծմանը և հասարակության բոլոր անդամների սոցիալական հավասարությանը։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=293}}
 
[[Կատեգորիա:Մարքսիզմ]]