«Դաստիարակություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Դաստիարակություն,''' անհատի ձևավորման նպատակասլաց, սիստեմատիկ պրոցես՝ նրա ակտիվ մասնակցությունը հասարակական, արտադրական, կուլտուրական կյանքին նախապատրաստելու համար։ Դաստարակությունը իրականացվում է [[ընտանիք]]ի ն դպրոցի համատեղ գործունեության ընթացքում, նախադպրոցական ն արտադպրոցական [[հիմնարկ]]ություններում, մանկական ու երիտասարդական կազմակերպություններում։ Սերտորեն կապված է ուսուցման հետ։ Դաստիարակության հիմնական եղանակներն են՝ ընտանեկան (տես ընտանեկան դաստիարակություն) ն հասարակական։ Դաստիարակությունը հասարակական կյանքի համընդհանուր անհրաժեշտ կատեգորիա է։ Բովանդակությունը, [[մեթոդ]]ներն ու ձևերը պատմականորեն պայմանավորված են հասարակարգի առջև ծառացած խնդիրներով ն նրա [[շահ]]երով։ Դաստիարակությունը վերնաշենքային երևույթ է։ Նրա նպատակներն ու խնդիրները որոշվում են հասարակական [[հարաբերություն]]ներով։ Բուրժուական [[մանկավարժություն]]ը ժխտում է դաստիարակության կախումը կենսապայմաններից, այն բնորոշում է որպես աճող [[սերունդ|սերնդի]] հարմարումը, պասիվ համակերպումը տիրող կարգերին։ Պրագմատիկ մանկավարժությունը դաստիրակությանը համարում է փորձ ձեռք բերելու պրոցես։ [[Էկզիստենցիալիզմ]]ը այն դիտում է որպես «բռնություն անհատի նկատմամբ»։ [[Նախնադար]]յան հասարակարգում դաստիարակության կազմակերպված օջախներ չկային։ Երեխաները, մասնակցելով մեծահասակների աշխատանքներին, ձեռք էին բերում կենսափորձ ն զարգանում ֆիզիկապես։ Դասակարգերի առաջացմամբ դաստիարակությունը ստացավ դասակարգային բնույթ։ Ստրկատիրական հասարակարգում կազմակերպված Դասակարգություն էին ստանում ունևոր ընտանիքի երեխաները։ [[Սպարտա]]յում դաստիաարակությունը կրում էր ռազմաֆիզիկական, [[Աթենք]]ում՝ մտավոր, գեղարվեստական ֆիզիկակական բնույթ։ Ֆեոդալական հասարակարգում երեխաներն ստանում էին հիմնականում ռազմաֆիզիկական, իսկ եկեղեցական դասի երեխաները՝ կրոնական դաստիարակություն։ Բուրժուական հասարակարգում ավելի է խորանում դասակարգութ֊յան դասակարգային էությունը։ Եթե ունևորների երեխաներն ուսանում Էին էկոնոմիկայի, քաղաքականության, գիտության ու կուլտուրայի բնագավառներում աշխատելու համար, ապա՝ «․․․ բանվորների ու գյուղացիների երիտասարդ [[սերունդ|սերնդին]] ոչ այնքան դաստիարակում էին, որքան վարժեցնում նույն այդ բուրժուազիայի շաները պաշտպանելուն։ Նրանց այնպես Էին դաստիարակում, որպեսզի բուրժուազիայի համար պիտանի ծառաներ ստեղծեն, որոնք ընդունակ լինեն նրան շահույթ տալու և միաժամանակ չվրդովեն նրա հանգիստն ու պարապությունը»։ Սոցիալիստական հեղափոխությունից հետո դաստիրակության նոր բնույթ է ստացել։ Փոխվել են նրա բովանդակությունն ու մեթոդները։ Սոցիալիստական հասարակությունը իր կարևոր խնդիրն է համարում անհատի բազմակողմանի զարգացումը, նրա մտավոր, բարոյական, [[աշխատանք]]ային, ֆիզիկական և գեղարվեստական դաստիրակություն։ Խորհրդային մանկավարժության մեջ դաստիրակությունն ու [[կրթություն]]ը միասնական պրոցես են։ Ուսումևադաստիարակչական հիմնարկություններից կարևորագույնը [[դպրոց]]ն Է։ Անձի ձևավորման համար կարևոր է հասարակակաև միջավայրը, գեղարվեստական գրականությունը, [[թատրոն]]ը, [[կինո]]ն, հեռուստատեսությունը։ Մանկական ու երիտասարդական կազմակերպությունները երեխաներին մասնակից են դարձնում հասարակական գործունեությանը, զինում նրանց քաղաքականապես և գաղափարապես։ Կոմունիստական կուսակցության կարևոր խնդիրներից է աշխատավորության դաստիարակությունը։ Դրա համար [[ԽՍՀՄ]]–֊ում ստեղծվել են կուլտուրլուսավորական բազմաթիվ հիմնարկություններ։ Դ֊աստիարակության հիմնական սկզբունքն է կապը [[կյանք]]ի, սոցիալիստական շինարարության, [[աշխատանք]]ի և կոլեկտիվի հետ։ Այդ սկզբունքին համապատասխան գործադրվում են մանկավարժական ներգործության տարբեր մեթոդներ։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=296}}