«Երաժշտական ձև»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 22 բայտ ,  6 տարի առաջ
չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
'''Երաժշտական ձև''', լայն առումով երաժշտական ստեղծագործությունն է, որպես ամբողջական դինամիկ երևույթ՝ կոմպոզիցիոն հնարների և երաժշտա-արտահայտչական միջոցների ([[մեղեդի]], [[ռիթմ]], [[հարմոնիա]], կառուցվածք և այլն) փոխկապակցված և փոխհարաբերված կոմպլեքս, որի միջոցով մարմնավորվում Է երաժշտական երկի գաղափարական-գեղարվեստական բովանդակությունը։ Առաջնայինը լինելով բովանդակությունը՝ ձևը պասսիվ չէ, օժտված է ինքնուրույն ներունակ [[Տրամաբանություն|տրամաբանությամբ]]՝ պայմանավորված պատմական զարգացման օրինաչափություններով։ Էական դեր են խաղում այն մշակույթի ազգային և սոցիալական արմատները, որոնց հիման վրա կազմավորվում են ձևի կարևորագույև բաղադրամասի՝ երաժշտական լեզվի նորմերը։ Երաժշտությունը լինելով ժամանակային արվեստ՝ նրա հևչողության ընթացքը ներկայացնում է ձևակազմավորման պրոցես, որի առանձին փուլերը, փոխհարաբերվելով միմյանց, առաջացնում են յուրատեսակ [[հետագիծ]]-[[սխեմա]]։ Այստեղից Էլ՝ երաժշտական ձև հասկացությունը նեղ առումով՝ որպես սխեմա-կառուցվածք։ Երաժշտության պատմական զարգացման ընթացքում գործնականորեն արմատվորվել են ձև-սխեմաների կայուն տիպային տարատեսակներ, օրինակ, [[պարբերույթ]], [[քառյակ]], երկմաս ձև (երկու պարբերույթի միասնությունը AB սխեմայով), եռմաս ձև (ABA սխեմայով), [[ռոնդո]], վարիացիա, [[ֆուգա]], սոնատային ձև են։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=538}}
 
[[Կատեգորիա:Երաժշտական ստեղծագործություններ]]