«Էլեկտրոնային մանրադիտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 18.
Աոաջին, մոտ 100 անգամ խոշորացված պատկերն ստացվում է առարկայական ոսպնյակի պատկերների հարթության վրա։ Այնուհետև այդ պատկերը խոշորացվում է միջանկյալ և պրոյեկտող ոսպնյակներով։ Վերջնական պատկերն ստացվում է լյումինաֆորով պատած էկրանի վրա։ Թափանցունակ մանրադիտակով (լուծունակությունը 8-50 Å է) կարելի է ուսումնասիրել դիսպերս համակարգերը (փոշի, սուսպենզիա) կամ այնպիսի առարկաներ, որոնց միջով անցնելիս էլեկտրոնները միայն մասնակիորեն են կլանվում (100 կվ պոտենցիալների տարբերության դեպքում հնարավոր է ուսումնասիրել մինչև 1500-2000 Å հաստության առարկաներ)։ Բյուրեղային բարակ նմուշների դիֆրակցիոն բնույթի պատկերներով հետազոտում են դիսլոկացիաներն ու բյուրեղային ցանցի այլ խախտումները։
[[Պատկեր:Նկ. 3. ռաստրային էլեկտրոնային մանրադիտակի գործողության սկզբունքը.jpg|250px|մինի|Նկ. 3. ռաստրային էլեկտրոնային մանրադիտակի գործողության սկզբունքը]]
Մանրադիտակի աշխատանքային ռեժիմի համապատասխան փոփոխության դեպքում հնարավոր է ուսումնասիրել բարակ մագնիսական թաղանթների (տես այդ հոդվածի նկարը) կառուցվածքը (լորենցյան մանրազննություն), հաստ առարկաների մակերևութային ռելիեֆը՝ հետազոտելով այդ մակերևույթներից ստացված բարակ դրոշմները։
 
[[Պատկեր:Անդրադարձնող մանրադիտակի սխեման.jpg|250px|մինի|Նկ.4. անդրադարձնող մանրադիտակի սխեման.θ<sub>1</sub>-ճառագայթման անկյուն ,θ<sub>2</sub>-դիտման անկյուն ,a<sub>0</sub>-ապերտուրային անկյուն]]
[[Թափանցունակ մանրադիտակ]]ից բացի լայն կիրառություն ունեն նաև այն էլեկտրոնային մանրադիտակները, որոնցով կարելի է անմիջականորեն հետազոտել հաստ առարկաների կառուցվածքը։ Այդպիսին է ռաստրային էլեկտրոնային մանրադիտակը (նկ. 3), որի մեջ նմուշը կետ առ կետ ճառագայթվում է որոշակի ձևով շարժվող էլեկտրոնային զոնդով։
[[Պատկեր:Հայելային էլեկտրոնային մանրադիտակի գործողության սկզբունքը և նրա օպտիկական նմանակը.jpg|250px|մինի|Նկ.5. Հայելային էլեկտրոնային մանրադիտակի գործողության սկզբունքը և նրա օպտիկական նմանակը]]
Զոնդի հետ հպման յուրաքանչյուր կետում առաջանում է մի քանի տեսակի [[ճառագայթ]]ում, որի շնորհիվ էլ էլեկտրոնաճառագայթային խողովակի էկրանի վրա ստացվում է առարկայի խոշորացված պատկերը։ Ներկայիս լավագույն ռաստրային մանրադիտակի լուծունակությունը մի քանի տասնյակ Å է։ [[Զանգված]]եղ, էլեկտրոնների համար անթափանց օբյեկտներ ուսումնասիրելիս սովորաբար կիրառում են էմիսիոն էլեկտրոնային մանրադիտակը։ Այդպիսի մանրադիտակում (լուծունակությունը՝ 200-300 Å) պատկերն ստացվում է այն էլեկտրոնների միջոցով, որոնք առաքվում են նմուշը տաքացնելիս, լուսավորելիս, էլեկտրոններով կամ իոններով ռմբակոծելիս։
 
[[Անդրադարձնող մանրադիտակ]]ում (լուծունակությունը՝ 300-500 Å) առարկայի պատկերի առաջացումը պայմանավորված է ցրված էլեկտրոններով, որոնք անցնում են պատկերը խոշորացնող ոսպնյակների համակարգով (նկ. 4)։ Հայելային մանրադիտակով (նկ. 5) ստանում են էլեկտրական պոտենցիալի բաշխումը հետազոտվող նմուշի մակերևույթին։ էլեկտրոններն անդրադառնում են ոչ թե անմիջապես առարկայից, այլ այն էկրանացնող համապոտենցիալ մակերևույթից։ Այսպիսի մանրադիտակի լուծունակությունը 1ΟΟΟ Å է։ [[Ստվերային մանրադիտակ]]ում (լուծունակությունը՝ մինչև մի քանի հարյուր Å) նմուշի վրա ուղղվում է բարակ էլեկտրոնային զոնդ, որը առարկայից հեռու տեղադրված էկրանի վրա տալիս է նրա ստվերապատկնրը։
Էլեկտրոնային մանրադիտակը հզոր զենք է նյութերի կառուցվածքն ուսումնասիրելու համար։ 60-ական թվականների վերջին մանրադիտակի միջոցով ստացվել են խոշոր մոլեկուլների լուսանկարներ, որոնցում երևում է որոշ ատոմների միջուկների դասավորությունը։ Էլեկտրոնային մանրադիտակը գործնական արդյունավետ կիրառություն ունի նաև քիմիական, կենսբանական և բժշկական հետազոտությունների բնագավառում։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=244}}
 
[[Կատեգորիա:Օպտիկական սարքեր]]