«Թոմաս Մյունցեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Անձ}}
'''Թոմաս Մյունցեր''' ({{lang-de|Thomas Müntzer}}) (մոտ [[1430]] - [[մայիսի 27]], [[1525]]), գերմանացի հեղափոխական, Ռեֆորմացիայի ժողովրդական հոսանքի գաղափարախոս։
 
Սկզբում եղել է [[Մարտին Լյութեր]]ի կողմնակիցը, հետագայում հակադրվել է նրա ուսմունքին։ Ակտիվորեն մասնակցել է [[1520]]-ական թթ․ [[Գերմանիա]]յում ծավալված հեղափոխական իրադարձություններին։ [[1521]]-ին [[Չեխիա]]յում հրատարակել է «Պրագայի մանիֆեստը», որտեղ շարադրել է իր հեղափոխական ուսմունքի հիմնադրույթները, ժողովրդին կոչ արել վերածնել և զարգացնել տաբորականների (Հուսյան շարժման հեղափոխական թևի ներկայացուցիչների) հեղափոխական ավանդույթները։ Գյուղացիական պատերազմի պարտությունից հետո գերվել և մահապատժի է ենթարկվել։ Մյունյցերիի կրոնափիլիսոփայական պանթեիստական ուսմունքն ուղղված էր քրիստոնեության բոլոր հիմնական դոգմաների դեմ և մոտ էր աթեիզմին։ Մյունցերի պանթեիզմը սոցիալական ուղղվածություն ուներ, ամեն ինչ համաշխարհային ամբողջի մասն է, և անհատները հասարակական շահից տարբեր շահ չեն կարող ունենալ։ Մյունցերի Ռեֆորմացիան դիտում էր որպես հասարակության վերափոխում ընդհանուրի շահին համապատասխան և կոչ անում ժողովրդական հեղափոխությամբ հաստատել «աստվածային թագավորություն», որտեղ չի լինի մասնավոր սեփականություն ու շահագործում։ Մյունցերիի հասարակական-քաղաքական ծրագիրը [[Ֆրիդրիխ Էնգելս|Ֆրիդրիխ էնգելս]]ը բնութագրել է որպես «կոմունիզմի կանխագուշակում երևակայությամբ»։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=650}}
 
{{DEFAULTSORT:Մյունցեր, Թոմաս}}
[[Կատեգորիա:1430 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Մայիսի 27 մահեր]]