«Թրիալեթ (հուշարձանախումբ)»–ի խմբագրումների տարբերություն

չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
'''Թրիալեթ''', հնագիտական հուշարձանների խումբ Վրաստանում, նախկին Ծալկայի շրջանում։ [[1936]]-[[1940]] թվականներին և [[1947]]-[[1948]] թվականներին պեղել է [[Վրաստան]]ի պետական թանգարանի արշավախումբը՝ Բ.Ա. Կուֆտինի ղեկավարությամբ։ Հայտնաբերվել են ուշ [[քարի դար]]ից մինչև վաղ [[միջնադար]]ի հուշարձաններ։ Առավել ուշագրավ է միջին բրոնզի դարի (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ) մշակույթը։ Դամբարանաբլուրներում (երբեմն՝ մոտ 100մ տրամագծով) պեղվել են քարակույտով կամ հողաթմբով ծածկված անհատական թաղումներ։ Որոշ մեծ [[դամբարան]]ախցեր կառուցապատված են սալաքարերով և հիշեցնում են թաղումնային սրահներ (մինչև [[175]] մ<sup>2</sup> տարածքով)։ Թրիալեթում մեծ մասամբ դիակիզել են։ Թաղել են փայտե պատգարակների, երբեմն՝ քառանիվ սայլերի վրա։ Գտնվել են կիսաթանկարժեք քարերով զարդարված ոսկե և ծիսական տեսարաններով արծաթե գավաթ, պղնձե, բրոնզե, կավե, քարե կենցաղային առարկաներ։ Թրիալեթի դամբարանաբլուրների մշակույթը մոտ է [[Սևան]]ի ավազանի ([[Լճաշեն]] և այլն), [[Լոռի|Լոռ]]ու ([[Կիրովական]]ի դամբարանաբլուր) մշակույթներին, ընդհանուր գծեր ունի համապատասխան ժամանակաշրջանի առաջավորասիական մշակույթի հետ։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=227}}
 
[[Կատեգորիա:Նախնադարյան Վրաստան]]