«Ժյուլ Ժոզեֆ Պեռո»–ի խմբագրումների տարբերություն

չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
'''Պեռո Ժյուլ Ժոզեֆ''' (Perrot) ([[1810]]-[[1892]]), [[բալետ]]ի [[ֆրանսիա]]ցի արտիստ, բալետմայստեր։ [[19-րդ դար]]ի ռոմանտիկական բալետի նշանավոր խորեոգրաֆներից։
 
Դասական պար սովորել է Օ․ Վեստրիսից։ Առաջին ելույթը՝ [[Լոնդոն]]ում, [[1830]] թվականին։ [[1830]]-[[1835]] թվականներին հանդես է եկել Փարիզի օպերայում, եղել Մ․ Տալյոնիի խաղնկերը։ [[1841]]-թվականին ստեղծել է ժիզելի պարերը պարուհի Կ․ Գրիզիի համար։ [[1834]]-[[1848]]-թվականներին Պեռո եղել է Լոնդոնի Թագավորական թատրոնի բալետմայստեր, ուր բեմադրել է Պունիի «Ունդինա» ([[1843]]), «էսմերալդա» ([[1844]]), «Կատարինա» ([[1846]]) և այլ բալետներ։ [[1848]]-թվականին հրավիրվել է [[Պետերբուրգ]] որպես պարող-միմոս և գլխավոր բալետմայստեր։ Լավագույն դերապարերից են՝ Պիեռ Դրենգուար («Էսմերալդա»), Մեֆիստոֆել (Պունիի «Ֆաուստ»)։ [[1859]] թվականին մեկնել է Պետերբուրգից և թողել բեմը։
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=235}}
 
{{DEFAULTSORT:Պեռո, Ժյուլ Ժոզեֆ}}
[[Կատեգորիա:Ֆրանսիացի բալետի արտիստներ]]
[[Կատեգորիա:1810 ծնունդներ]]