«Իզոտրոպություն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 20 բայտ ,  5 տարի առաջ
չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
(ավելացվեց Կատեգորիա:Սիմետրիա ՀոթՔաթ գործիքով)
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
'''Իզոտրոպետություն''' (իզո... և {{lang-gr|τρόπος}}- ուղղություն), մարմնի կամ տարածության ֆիզիկական հատկությունների միատեսակությունը բոլոր ուղղություններով։ Իզոտրոպ են բոլոր [[գազ]]ային, [[հեղուկ]], համասեռ [[ամորֆ նյութեր|ամորֆ]] ([[ապակի|ապակենման]]) և մակրոսկոպիկորեն համասեռ մանրաբյուրեղային մարմինները։ Գոյություն ունեն որոշ մեծությունների նկատմամբ իզոտրոպ, իսկ մյուսների նկատմամբ անիզոտրոպ մարմիններ, օրինակ, [[խորանարդ]]ային համակարգի բյուրեղների [[բեկման ցուցիչ]]ները, [[ջերմային ընդարձակման գործակից]]ները, [[էլեկտրահաղորդականություն]]ը բոլոր ուղղություններով միատեսակ են, իսկ [[առաձգականության մոդուլներ]]ը, նիստերի աճի արագությունները տարբեր են։
 
Ձևականորեն իզոտրոպությունն արտահայտվում է իբրև կոորդինատների [[հաշվարկման համակարգ (ֆիզիկա)|հաշվարկման համակարգ]]ի պտույտների նկատմամբ [[ֆիզիկական համակարգ]]ի հատկությունների անփոփոխության (ինվարիանտության) պահանջ։ Ֆիզիկական համակարգի և տարածության իզոտրոպությունը հանգեցնում է [[իմպուլսի մոմենտ|շարժման քանակի մոմենտի]] [[իմպուլսի պահպանման օրենք|պահպանման օրենքին]]
 
== Տես նաև==
[[Ինվարիանտություն]]
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=317}}
 
[[Կատեգորիա:Կողմնորոշվածություն]]