«Իսլանդական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (13)
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 3.
'''Իսլանդական գրականություն''', գրականությունը սերում է հին սկանդինավյան [[բանահյուսություն]]ից, որը մեզ է հասել ոչ վաղ, քան [[13-րդ դար]]ի գրառումներով (էդդա)։ Համաշխարհային գրականության մեջ [[Իսլանդիա]]յի ամենակարևոր [[ավանդ]]ը սագաներն են, որոնցից առավել հետաքրքրականը, այսպես կոչված, տոհմական սագաներն են կամ «իսլանդացիների մասին սագաները» («Մագա Նյալի մասին», «Սագա էգի լի մասին»)։ Զարգացել է նաև քրիստոնեական [[պոեզիա]]ն, որն իր բարձրակետին է հասել [[14-րդ դար]]ի կեսերին՝ է. Աուսգրիմսոնի «Շուշան» [[պոեմ]]ում։ Կրոնական երկերի հետ հիմնական գրական [[ժանր]]ն են դարձել (ընդհուպ մինչև [[19-րդ դար]]), այսպես կոչված, ռիմերը՝ բազմատեսակ [[սյուժե]]ների չափածո վերապատումները։ Իսլանդիայի գրականությունը վերածնունդ է ապրել 19-րդ դարում [[ռոմանտիզմ]]ի շրջանում՝ սերտորեն կապված ինքնուրույնության համար մղվող քաղաքական պայքարի հետ (Յո. Հալլգրիմսոն, [[1807]]-[[1845]], Բ. Տորարենսեն, [[1786]]-[[1841]])։ Իսլանդական առաջին [[վեպ]]ը Յո. Թորոդսենի ([[1818]]-[[1868]]) «Պատանին ու աղջիկը» ([[1850]]) է։ Իսլանդիայի անկախության ձեռքբերումը ([[1918]]) խթանեց գրականության զարգացումը։ Հասարակական գիտակցության ձևավորման գործում զգալի դեր խաղացին Թ. Թոուրդարսոնի ([[1889]]) քաղաքականապես կրքոտ «Նամակներ Լաուրային» ([[1924]]) երկը և վեպերը («Իսլանդական ավագանի», [[1938]], «Քարերն են խոսում», [[1956]])։ Հ. Կ. Լաքսնեսը ([[1902]]) «Սալկա Վալկա» (հ. 1-2, 1931-1932) վեպում նկարագրել է բանվորական շարժման առաջին քայլերը Իսլանդիայում։ 40-ական թվականների գրականության մեշ արտացոլվել է Իսլանդիայի անկախ հանրապետություն հռչակելու ([[1944]]) համար պայքարի հետ կապված հասարակական վերելքը։ Ռեալիզմի ուղիով է զարգանում Իսլանդիայի Ստեֆաունսոնի ([[1892]]), Օ. Սիգուրդսոնի ([[1918]]), Յոունասոն ուր Կյոտլումի (1899), Գ. Բյոդվարսոնի ([[1904]]) և Ս. Հյարտարսոնի ([[1906]]) ստեղծագործությունը։ Իսլանդական արդի պոեզիայում ակնառու դեր է խաղացել Ս. Ստեյնարը ([[1908]]-[[1958]])։ ճանաչված են արձակագիր Թ. Վիլհյաումսոնը ([[1925]]), դրամատուրգ Ա. Բոգասոնը ([[1917]]), հրապարակախոս Աուրնասոնը ([[1922]])։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=396}}
 
[[Կատեգորիա:Իսլանդական գրականություն]]