«Իրավահաջորդություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Իրավահաջորդություն''', [[իրավունք]]ների և պարտականությունների անցումը մեկ [[անձ]]ից մյուսին (օրինակ, մահացածից՝ նրա ժառանգներին, միավորվող կազմակերպություններից՝ նորաստեղծին)։ Իրավահաջորդության հետևանքով իրավունքների ու պարտականությունների սուբյեկտը փոխվում է առանց նախկին իրավունք
ների ու պարտականությունների բովանդակության փոփոխության։ Իրավահաջորդությունը ածանցյալ իրավունք է։
 
Իրավահաջորդությունը լինում է ''ընդհանուր'', երբ փոխանցվում են նախորդի բոլոր իրավունքներն ու պարտականությունները և ''մասնակի''՝ միայն որոշ իրավունքներ ու պարտականություններ։ Որոշ իրավունքների իրավահաջորդություն, եթե ունեն խիստ անձնական բնույթ, արգելվում է։
 
Նյութա-իրավականից բացի, իրավահաջորդությունը լինում է ''դատավարական'', այսինքն՝ իրավահաջորդին անցնում են նաև դատավարական իրավունքներն ու պարտականությունները։ Միջազգային [[իրավունք]]ում իրավահաջորդությունը մեկ պետության իրավունքների ու պարտականությունների անցումն է մյուսին, նրա տարածքի անցման կամ դրա հետ առնչվող իրադարձությունների (նոր պետության առաջացում, պետության բաժանում, անջատում են) կապակցությամբ։ Ըստ միջազգային իրավունքի, նորմերի գաղութային ճնշումից ազատագրված պետությունները պարտավոր չեն ճանաչել իրենց տարածքում գործող նախկին [[պայմանագիր|պայմանագրերն]] ու պարտավորությունները։
Տող 9.
* [[Պետությունների իրավահաջորդություն]]
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=455}}
 
[[Կատեգորիա:Պետության և իրավունքի տեսություն]]